Լրահոս
Քաղաքական
16:43
05.08.22
103

Լավրովի «կոճակները տեղում են». նա չի նկատել, որ ԱՄՆ պետքարտուղարն ուզում է հանդիպել իր հետ

 

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը Կամբոջայում հայտարարել է, որ չի նկատել, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարն իր հետ հանդիպելու ցանկություն ունի: Այս օրերին Բլինքենն ու Լավրովը Կամբոջայում մասնակցում են Հարավ-արևելյան Ասիայի պետությունների արտգործնախարարների համաժողովին: Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել էր, թե Բլինքենը, երբ տեսնի Լավրովին անպայման «բռնելու է» նրա կոճակից՝ նկատի ունենալով, որ անպայման դեմ առ դեմ խոսելու է ռուս պաշտոնյայի հետ: