Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:06
19.04.24
97

Լավրովը պատասխանում է Երևանի մեղադրանքներին. «Հայաստանն ինքը չի հստակեցրել իր սահմանները»

Օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում: Նրան այդ մասին հարց չեն տվել հարցազույցը վարող երեք լրագրողները, որոնից երկուսը ծագումով հայեր են՝ Մարգարիտա Սիմոնյան և Ռոման Բաբայան: Լավրովը Արցախին անդրադարձել է Պրահայի հայտնի հայտարարության համատեքստում՝ շեշտելով, որ այդ հայտարարության մեջ ոչինչ չկա Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, և ուրեմն՝ սխալ է ասել, թե Ղարաբաղից հայերը հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով: Նա նաև արձագանքել է պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ-ի հասցեին արված մեղադրանքներին: