Լրահոս
Աշխարհ
19:34
13.01.25
777

Լոս Անջելեսում մահաբեր կրակի նոր ալիքին են պատրաստվում. 100 հազար մարդ տարհանման հրամանի է սպասում

 

Կրակե պտտահողմի է վերածվում հրդեհը Կալիֆորնիայում: Զոհերի թիվը հասել է 24-ի: Նրանք Իտոն և Փալիսայդ շրջաններից են: Կան տասնյակ անհետ կորածներ: Կրակը կուլ է տվել ավելի քան 12 հազար կառույց: Տարհանվել է 105 հազար մարդ, ևս 87 հազարը տարհանման նախազգուշացում են ստացել: Իսկ Լոս Անջելեսում դեռ ավելի ուժգին քամիներ են սպասվում: Աղետի գոտուց եկող լուրերն էլ են քամու արագությամբ փոխվում