-
Հասարակական«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա23:5923.01.25
-
ՀասարակականՄալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց23:3023.01.25
-
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ23:0023.01.25
-
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ22:1523.01.25
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է22:0023.01.25
-
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞21:5023.01.25
-
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին21:4523.01.25
-
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News21:3023.01.25
-
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ21:1523.01.25
-
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է20:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում20:3023.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է20:1523.01.25
-
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց19:4523.01.25
-
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա19:3023.01.25
-
ԻրավականԿարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան18:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանն ու Ալիևը՝ Դավոսում. պատերազմի ռիսկերն են գնահատում Երևանում18:3023.01.25
-
ՀասարակականԽարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. երեկ նրա ծննդյան օրն է եղել18:1523.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ-ից արտաքսված միգրանտների համար Մեքսիկայի սահմանին կացարաններ են կառուցում17:4523.01.25
-
ՄիջազգայինՕդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի17:1523.01.25
-
ԻրավականԱնդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան16:3023.01.25
-
ՄիջազգայինԵվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար16:0023.01.25
«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն
«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն.
«2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախորդ տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե թիրախավորված աճերի վրա, ինչը մեծացնում է բյուջեի իրատեսականությունը՝ հաշվի առնելով կառավարության և այլ անկախ կանխատեսողների ցուցանիշների իրար մոտ լինելը։
Այնուամենայնիվ, նախորդ տարիների նման, բյուջեի հիմքում դրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության զգալի բարելավում (շուրջ 0.7 տոկոսային կետի չափով), որի իրագործումն էական դժվարություններ է առաջացնելու՝ մեծացնելով հարկային եկամուտների թերհավաքագրման ռիսկերը: Պատմականորեն ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է տարեկան միջինում շուրջ 0.3 տոկոսային կետով, իսկ 2024թ. առաջին ինն ամիսներին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն ընդհանրապես բացակայում է։ Այս պայմաններում, 0.7 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների աճ պլանավորելն առնվազն ռիսկային է։
Տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները աստիճանաբար չեզոքանում են՝ հանգեցնելով աճի տեմպերի դանդաղմանը։ 2024 թվականին, ըստ կառավարության կանխատեսումների, սպասվում է 5.8% տնտեսական աճ, իսկ 2025թ.՝ 5.1%, ինչը նշանակում է, որ և՛ ընթացիկ, և՛ գալիք տարում տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվելու նախորդների համեմատ։ Ավելին, ընթացիկ տարվա տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին և ժամանակավոր գործոնների հաշվին, այնպիսիք, ինչպիսիք են վերաարտահանումը, շինարարության բարձր աճը՝ հիմնված հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի վրա և այլն։ Այս գործոններն այլևս աճ չեն ապահովի հաջորդ տարի, մինչդեռ տնտեսության արտահանելի հատվածը (հայկական ծագման ապրանքների արտահանում, արդյունաբերություն և այլն) էապես տուժել է վերջին տարիներին։
Այս ամենը ռիսկեր է առաջացնում տնտեսական աճի ավելի արագ դանդաղման մասով, ինչը կնվազեցնի կառավարության առանց այդ էլ սուղ հնարավորությունները։
Կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել 2025թ. բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025թ. բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 5.5%-ին, այնուհետև միջնաժամկետում կնվազի՝ հասնելով 3.0%-ի։ Այդչափ պակասուրդի պայմաններում կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ էականորեն կաճի՝ 2024թ. վերջում սպասվող 49.8%-ից 2025թ. հասնելով 54.3%-ի, իսկ 2027թ.՝ 55.6%-ի։ Ընդ որում, պակասուրդի աճը տեղի է ունենալու հիմնականում ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը վտանգի տակ է դնում հետագա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցը։
2025թ. պետական բյուջեով և՛ եկամուտների գծով, և՛ ծախսերի գծով նախատեսված են բարձր աճեր: 2025թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9.4%, իսկ ծախսերի գծով՝ 11.9% աճ: Ընդ որում, կապիտալ ծախսերի գծով աճի տեմպը ավելի բարձր է նախատեսվել՝ 14.9%, սակայն վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի աճով, իսկ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի աճը փոքր է։
Պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտները 2025թ. լինելու են հանրային ռեսուրսների ծախսման գերակայությունը: Եթե պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը կարող է հասկանալի լինել առկա արտաքին մարտահրավերների պայմաններում, ապա հասարակական կարգի և անվտանգությանն ուղղվող ծախսերի էական աճը հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես, վերջին ուղղությամբ ծախսերը 2024թ. պլանավորվածի համեմատ աճելու են շուրջ 24.1 մլրդ դրամով, որից 20.6 մլրդ դրամը՝ միայն ոստիկանության և ազգային անվտանգության ծախսերի գծով։ Այն դեպքում, երբ գրանցվում են տնտեսական աճի տեմպի դանդաղում, և հետագա տարիներին սպասվում է այդ միտման շարունակություն, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազում են շուրջ 36 մլրդ դրամով (կամ 13.5%-ով)։
Ընդ որում, տնտեսական հարաբերությունների կազմում է ներառված էկոպարեկային ծառայության համար նախատեսված շուրջ 5.7 մլրդ դրամ գումարը։ Հասկանալի է, որ վերջինս այնքան էլ տնտեսական զարգացմանն ուղղվող ծախս չէ, հետևաբար, եթե դա հաշվի չառնենք, ապա տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերի նվազման չափն ավելի մեծ կլինի։ Ծախսային քաղաքականության այս մոտեցումները բնականաբար խնդրահարույց են, քանի որ նման տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերի կրճատումը հետագայում հանգեցնելու է բյուջեի հնարավորությունների կրճատմանը՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով»։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
- 16:45 23.01.25 Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները Կարդալ ավելին
- 10:45 23.01.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
- 21:46 22.01.25 ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. զգուշացում Կարդալ ավելին
- 19:28 22.01.25 Պարտադիր չի վազելով գնալ գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել՝ տեսանելի խնդիրները լուծել․ Ավետիսյան Կարդալ ավելին