Լրահոս
Միջազգային
13:55
14.07.24
367

Մահափորձ՝ Թրամփի դեմ. կրակոցներից հետո նա ընկել է գետնին

Շաբաթ օրը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ են հնչել։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպից հետո քաղաքական գործիչը տեղափոխվել է բուժհաստատություն։ Նախկին նախագահի վիճակը գնահատվել է բավարար, և Թրամփը շուտով լքել է հիվանդանոցը։

Նույն օրը ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ հանցագերծը վնասազերծվել է։ Գերատեսչությունը նշել է, որ արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է հանրահավաքի մեկ անդամ, երկուսը ծանր վիրավորվել են։

Միջադեպից հետո Թրամփը շնորհակալություն է հայտնել երկրի իրավապահ մարմիններին արագ արձագանքելու համար և ցավակցություն հայտնել հանգուցյալի ընտանիքին։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վկայակոչելով հետախուզական գործակալություններին, ՀԴԲ-ն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն են անցկացնում ցույցի ժամանակ հրաձգության հանգամանքների և պատճառների վերաբերյալ՝ միջադեպը որակելով որպես սպանության փորձ:

Ավելի ուշ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Թրամփի վրա հարձակումից հետո երկիրը պետք է միավորվի ու դատապարտի նման բռնությունները։