Լրահոս
Միջազգային
12:45
21.05.24
110

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը

Img default alt hy

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին արգելափակել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով արգելվում է զենքի տեղակայումը տիեզերքում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Բանաձևի նախագիծը չի ընդունվել», - հայտարարել է ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ​​ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիուն, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում:

Նախագծին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, նույնքանը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել։

Ապրիլին Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո էր դրել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից պատրաստված բանաձևի նախագծի վրա։ Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այն ժամանակ հայտարարել էր, որ արգելքը պետք է վերաբերի նաև սովորական սպառազինությանը և հայտնել էր ԱԽ-ում այլընտրանքային բանաձևի նախագիծ ներկայացնելու պլանների մասին։