Լրահոս
Առողջապահական
19:40
28.05.22
133

Մալիշևան և Գանդելմանը բացահայտել են կապիկի ծաղիկի վարակի հիմնական ախտանշանները

Img default alt hy

Կապիկի ծաղկի հիմնական նշանները բացահայտել են Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում  Ելենա Մալիշևան և նրա գործընկեր, սրտաբան Գերման Գանդելմանը։

Ըստ Գանդելմանի՝  կապկի ծաղիկը սկսվում է ինչպես ցանկացած վիրուսային վարակ՝ տենդ, ընդհանուր  թուլություն, ցան, ջրծաղիկի վեզիկուլներ՝ լցված հեղուկով: Միևնույն ժամանակ, Մալիշևան պարզաբանել է, որ նման ցանը թարախակալում է։ «Սա ծանր ընթացող  հիվանդություն է»,- ասել է նա:

«Եթե հիվանդության ընթացքը ծանր է, նյարդային համակարգի վրա մեծ ազդեցություն է գործում, և այդ բարդություններից մարդ  կարող է մահանալ։ Այնուամենայնիվ, կապկի ծաղիկն  ավելի մեղմ հիվանդություն է, քան նախորդ դարերում մեզ հայտնի հիվանդությունները: Առայժմ մահվան դեպքեր չեն գրանցվել»,- շարունակել է Գանդելմանը։