Լրահոս
Սպորտ
21:56
07.08.24
333

Մալխաս Ամոյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում, հայտնում է armsport-ը։

Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ, և 6:5 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Ամոյանը ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ, իսկ 1/8-ում ժամանակից շուտ հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինեին։ Կիսաեզրափակչում Մալխասը զիջել էր Ճապոնիայի ներկայացուցչին: