Լրահոս
Իրավական
20:15
17.02.25
167

Մամիկոնյանց փողոցում թմրանյութ տեղափոխող «Հոնդա»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի՝ հարվածելով ոստիկանների մեքենաներին

Img default alt hy

ՆԳՆ-ից հայտնում են․

«Մայրաքաղաքի պարեկները Մամիկոնյանց փողոցում ծառայություն իրականացնելիս փետրվարի 16-ի լուսադեմին կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մեքենա։ Սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են ինչ-որ նյութով լցված տարա, իսկ ուղևորը հայտնել է, որ մոտը մեթադոն ունի։ 34-ամյա վարորդը փորձել է մեքենայով դիմել փախուստի։ Օգնության է հասել պարեկային մի քանի կարգախումբ:

Պարեկները շրջափակել են «Հոնդան», սակայն վարորդը փախուստի մի քանի փորձ է կատարել՝ հարվածելով պարեկների ծառայողական մեքենաներին։

Ժամը 05։50-ին ուղևորն ու վարորդը ձերբակալվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ 36-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են մեթադոն գրառմամբ տարա՝ 160 մգ լուծույթով և կպչուն ժապավենով երկու փաթեթ, իսկ 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։
Տղամարդիկ ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին»: