Լրահոս
Քաղաքական
17:07
12.07.22
299

«Մանդատագողություն». պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականների մտադրության մասին

«Մանդատագողություն», այսպես է որակում  ՔՊ-ականների մտադրությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայլուր»-ի հետ զրույցում Մանուկյանն ասել է, որ Սահմանադրական դատարան դիմելու պաշտոնական հաղորդագրությունը խորհրդարանի կայքում տեղադրվել, ավելի ուշ հեռացվել է մեկ նպատակով՝ հանրության ուշադրությունը շեղել Եվրոպայից վերադարձած «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի կարևոր հայտարարություններից: