Լրահոս
Միջազգային
15:31
24.01.25
102

Մարմիններ են փնտրում ավերակների մեջ պաղեստինցիները և վերադառնում են իրենց փլուզված տները

 

Սպասվում է, որ ՀԱՄԱՍ-ն այսօր Իսրայելին կհանձնի պատանդների երկրորդ խմբի անունները, որոնց պետք է վաղը ազատ արձակի՝ համաձայն կնքված համաձայնագրի: Ամենայն հավանականությամբ ցուցակում երեք կին զինծառայող և մեկ քաղաքացիականի անուն է: Հրադադարի ևս մեկ կետ է կյանքի կոչվում. բացված անցակետերով մարդասիրական օգնություն է հասել Խան Յունիսում տեղակայաված ՄԱԿ-ի հումանիտար օգնության կենտրոն: Եգիպտոսից Ռաֆահ և Իսրայելից Քերեմ Շալոմ անցակետերով 808 բեռնատար է արդեն Գազա մտել: Սակայն կիրակի ուժի մեջ մտած հրադադարից հետո էլ իսրայելական բանակը շարունակում է ռազմական գործողությունները Գազայում: