Լրահոս
Իրավական
22:15
05.12.23
1 810

Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից մեկը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն՝ երկու կին և 2-ամյա երեխա։

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քիչ առաջ հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով՝  վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը, մահացողը մայրն է, ով հղի էր: