Լրահոս
Հասարակական
18:54
12.07.22
232

Մասիսում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Բաբայանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ 

Այդ օրը, ժամը 23։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արման Բաբաջանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և 1-ին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Կարո Բադալյանին։ 

Ինչպես հայտնում է, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» ԲԿ։