Լրահոս
Միջազգային
18:20
05.08.22
91

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հնարավոր է՝ կազմակերպել է Ալիևը

 

Ադրբեջանցի ընդդիմադիրները չեն բացառում, որ իրենց իշխանություններն են կանգնած Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևում: Իրանագետ Գարիկ Միսակյանը «Հայլուր»-ի հետ զրույցում շատ հավանական է համարել այդ վարկածը: Լոնդոնում նման հարձակում կազմակերպելով՝ Իլհամ Ալիևը դա կարող է օգտագործել՝ Ադրբեջանի բնակչությանը շիա հավատացյալների դեմ տրամադրելու, հակաիրանական տրամադրություններ բորբոքելու համար: