Լրահոս
Աշխարհ
10:45
12.03.25
118

Մեծ ողորմության ծեսը. բուդդայական լռություն՝ աղմկոտ աշխարհում

 

Թաիլանդի Նախխոն Ռաչասիմա նահանգում հազարավոր բուդդայական վանականներ դուրս են եկել փողոցներ՝ հավատացյալների բարությունն ու առատաձեռնությունը վայելելու: Ըստ ավանդույթի՝ բուդդայական վանականները լուսաբացից քայլում են քաղաքներով ու գյուղերով, իսկ մարդիկ նրանց սնունդ կամ այլ անհրաժեշտ իրեր են նվիրաբերում: Փոխարենը հոգու հանգստություն են ստանում և օրհնվում: