-
ՀասարակականԼեղաճաք են արել երեխաներին. սեռական սկանդալի հետքերով ԱԱԾ-ականները ներխուժել են դպրոց21:0610.10.24
-
ՀասարակականՎեդիի ավագ դպրոցից ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ահազանգողը 10-ամյա տղա է եղել20:5410.10.24
-
ՔաղաքականԱրփինե Դավոյանի ոչնչացված հույսերը կամ ՔՊ-ն չի կարողանում գտնել «ամենաարդար» նախարարին20:4510.10.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Երեխայի հանկարծամահության հետքերով. զգուշացումներ և վիճակագրություն20:3010.10.24
-
Արտաքին քաղաքականությունԱլիևին ճնշում են, Ալիևը ծաղրում է. ինչպե՞ս փոխել «կլիման» Ադրբեջանում20:1810.10.24
-
ՔաղաքականՀայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն20:0510.10.24
-
ՏարածաշրջանԱրնագույն կրքեր՝ նախընտրական Վրաստանում. Թբիլիսիի բախտորոշ ընտրությունն ու Եվրոպայի սրվող խանդը19:3510.10.24
-
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում18:4510.10.24
-
ԻրավականԿոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ)18:1510.10.24
-
ՀասարակականԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ17:0510.10.24
-
Միջազգային«Մի՛ սպանեք խաղաղ բնակիչներին, ձեր ուժն այլ տեղում ցույց տվեք». պատերազմի կրակը բորբոքվում է16:4510.10.24
-
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում16:3010.10.24
-
ՀասարակականՀայտնի է ՝ ով է դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարել․ «Հրապարակ»16:0810.10.24
-
ՄիջազգայինԱՄՆ-ն մարտական ինքնաթիռների ևս մեկ էսկադրիլիա է տեղափոխել Մերձավոր Արևելք16:0010.10.24
-
ԻրավականՈւսուցչին «տապալել են գետնին, մազերից քաշել». շոկ և սեռական սկանդալ՝ երևանյան դպրոցում15:5410.10.24
-
ԻրավականԿադրեր՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին15:4010.10.24
Մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 335-րդ հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ է։
Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս եղբոր անվամբ հաշվառված VAZ 210740 I մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում:
Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել է Նալբանդյան բնակավայր:
Նկատելով ոստիկաններին՝ նշված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից անսպասելի սկսել է անկանոն կրակահերթ արձակել ոստիկանների ուղղությամբ, որի պատճառով ոստիկաններից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակոցներ արձակած անձը դիմել է փախուստի՝ իր հետ տանելով նաև ինքնաձիգը:
Հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններն անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ:
Ոստիկանները ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են փորձաքննություններ:
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում, դեպքից հաշված ժամեր անց, ենթադրյալ հանցագործություն կատարող անձը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունքներ։
Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք AK -74 տեսակի ինքնաձիգը՝ լիցաքավորված 10 փամփուշտներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 21:15 10.10.24 Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին. փաստաբան Կարդալ ավելին
- 19:15 10.10.24 ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարի վերաբերյալ Կարդալ ավելին
- 19:00 10.10.24 Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Կարդալ ավելին
- 18:15 10.10.24 Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) Կարդալ ավելին