-
Հայաստան
Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա
23:5812.07.25 -
Հասարակական
68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներ
23:3012.07.25 -
Միջազգային
Թեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա Ուկրաինան
23:1512.07.25 -
Քաղաքական
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. Սուրենյանց
23:0012.07.25 -
Հայաստան
Ով խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանին
22:4512.07.25 -
Հասարակական
Բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:1512.07.25 -
Իրավական
Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է
22:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունք
20:3012.07.25 -
Իրավական
Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան
19:4512.07.25 -
Քաղաքական
Գլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո
19:1512.07.25 -
Քաղաքական
Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ. Sputnik Արմենիա
19:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնում
18:3012.07.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով․ Sputnik Արմենիա
18:2512.07.25 -
Իրավական
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը
17:4512.07.25 -
Քաղաքական
ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած զարգացման. ԳՄ-ն հանդիպել է մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ
17:3012.07.25 -
Միջազգային
Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ
17:0012.07.25
Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։
Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18900 երեխա։
Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: Հայտագրման համակարգը բաց կլինի և կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։
Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող այն երեխաները, որոնց 7 և 8 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում: Միաժամանակ ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանով սահմանված՝ դպրոցների ընդունելության կարգի փոփոխությունը՝ https://tinyurl.com/3zubkjvv:
Ըստ փոփոխված կարգի՝ բոլոր այն երեխաները, որոնք գործող կարգի համաձայն՝ չէին կարող ուսումնառությունը սկսել 1-ին դասարանից, այլ պետք է սովորեին իրենց տարիքային խմբում, ծնողի դիմումի համաձայն՝ կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման: Եթե երեխայի մոտ արձանագրվի մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում:
Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, որի համաձայն՝ երեխան ընդունվում է երկրորդ դասարան, այնուհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կարող է տեղափոխվել 1-ին դասարան:
Նոր կարգի համաձայն՝ հստակեցվել են նաև ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները և դեպքերը:
ՀՀ տարածքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, ինչպես նաև ուսումնական հաստատություն սովորողների ընդունելությունը կարող է իրականացվել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողի բնակավայրի փոփոխության կամ արտերկրից տեղափոխության դեպքերի։ Հայտագրման գործընթացում առաջնահերթություններից օգտվող՝ սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են գործող ձևակերպումներին։
Հստակեցվել են նաև առաջնահերթություն ունեցող շահառուների կողմից տրամադրվող փաստաթղթերի ներկայացման, դրանց հավաստիությունը ստուգելուն և ժամկետներին վերաբերող ընթացակարգերը:
-
23:30 12.07.25 68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներ Կարդալ ավելին
-
22:30 12.07.25 Հրդեհ՝ Աբովյանում. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Կարդալ ավելին
-
22:15 12.07.25 Բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Կարդալ ավելին
-
19:30 12.07.25 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Կարդալ ավելին