-
Միջազգային
Երեխաների մահճակալները վառում են,որ տաքանան. աղետի համար Նեթանյահուին նույնիսկ Քնեսեթում են մեղադրում
13:1511.02.25 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում․ այրվել են ավտոպահեստամասեր, բակում կայանված «BMW»-ն
13:0411.02.25 -
Միջազգային
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ
12:5511.02.25 -
Մամուլի տեսություն
Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»
11:0011.02.25 -
Մամուլի տեսություն
Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց. «Ժողովուրդ»
10:0811.02.25 -
Հասարակական
Սեբաստիա փողոցում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս էլ մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ
10:0011.02.25 -
Հասարակական
Կրթական նոր ծրագրեր և անակնկալներ. մրցանակ է ստացել «Էլբակյան» կրթահամալիրը
09:5511.02.25 -
Զինված ուժեր
Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
09:5011.02.25 -
Մամուլի տեսություն
Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում. «Հրապարակ»
09:3911.02.25 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին ՀՀ-ի և Բաքվի միջգերատեսչական հանձնաժողովները.«Ժողովուրդ»
09:3011.02.25 -
Հասարակական
Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև
23:5410.02.25 -
Քաղաքական
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան
23:3610.02.25 -
Քաղաքական
Washington Post-ում հոդված է հրապարակվել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
23:2410.02.25 -
Հասարակական
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները
23:1710.02.25 -
Հասարակական
Ուղեվարձի տապալված բարձրացում. երևանցիների 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ ըստ թվերի
22:5910.02.25
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին:
Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել:
Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:
Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:
Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով:
Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու:
Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։
-
20:15 05.02.25 Հայտնի է «Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը Կարդալ ավելին
-
16:29 31.01.25 Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում օտար լեզուներից քննություն է հանձնելու 6538 դիմորդ Կարդալ ավելին
-
15:30 31.01.25 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ Կարդալ ավելին
-
14:39 29.01.25 Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից 4-ի ներկայացուցիչները Կարդալ ավելին