-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
-
ՀասարակականԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվել14:0911.12.24
-
ՄիջազգայինԶինված հաշվեհարդարներ՝ Սիրիայում. քրդերին ջարդում են, Իսրայելը շարունակում է օդային հարձակումները13:5511.12.24
-
ՀասարակականՎերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում13:4911.12.24
-
ԻրավականՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցապահանջը13:3711.12.24
-
ՀասարակականԵրիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին13:1211.12.24
-
ԻրավականՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը12:4611.12.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Կատաղի բախումներ՝ Սիրիայի քրդերի և թրքամետ խմբավորումների միջև․ 218 զոհ կա12:3011.12.24
-
ՔաղաքականՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան12:0111.12.24
-
ՔաղաքականՀյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացնում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը11:4411.12.24
-
ՀասարակականՉինական հզոր բեռնատարները մտնում են Հայաստան. կցորդների արտադրություն կսկսվի Արարատի մարզում11:2211.12.24
-
ՄշակույթԱրցախյան պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում11:1511.12.24
-
Մամուլի տեսությունՍրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․ «Հրապարակ»10:4211.12.24
-
Հասարակական«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է10:2311.12.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել․ «Ժողովուրդ»10:1111.12.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին․ «Իրավունք»10:0011.12.24
-
Մամուլի տեսությունՈրքան գումար է հատկացվել ԱԺ այգու ամանորյա ձևավորման համար․ «Ժողովուրդ»09:5511.12.24
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել. Monument Watch
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Այս մասին գրել է Monument Watch-ը։
Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ (https://t.me/bez_tor/56684?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR020wZXNdTj9Ysb2LnMxXetEhX_ppf0ytX8plmsg7Wbr4Frymo-szD2O3w_aem_uzmJO9TurxtNvujCjmIz7Q):
Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի:
Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները:
Մեր արձագանքը
‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով․ «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի, պղծման, ոչնչացման և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict. The Hague, 14 May 1954, article 4)։
Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը (Full list - Treaty Office (coe.int)), իր 4-րդ հոդվածով կողմերից պահանջում է խուսափել ճարտարապետական ժառանգության արժեքներն աղավաղելուց կամ քանդելուց:
Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայց և չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։
Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը (https://oeil.secure.europarl.europa.eu/oeil/popups/ficheprocedure.do?lang=en&reference=2024/2580(RS))։
2024 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի սենատի բանաձևը նույնպես դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը (https://westernarmeniatv.com/en/politics_wa/the-text-of-the-resolution-of-the-french-senate-on-artsakh/ )։
Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվությունը» իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան (https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0104_EN.html)։
- 21:15 10.12.24 Վերադարձնել հայ գերիներին, ճանաչել Արցախն ու նրա Սահմանադրությունը. պատմական օրը՝ Արցախի ԱԺ-ում Կարդալ ավելին
- 18:35 10.12.24 ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ Կարդալ ավելին
- 11:40 03.12.24 ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ին, որոնցից շուրջ 1000-ը հայեր են Կարդալ ավելին
- 13:15 30.11.24 Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ Կարդալ ավելին