-
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25 -
Միջազգային
Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
21:4519.04.25
Մենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ Սխիպ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ խաղից առաջ պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը:
Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում:
«Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ երկրպագուները ներկա կլինեն Թբիլիսիում կայանալիք խաղին` հատկապես, որ ընտրանու ֆուտբոլիստները ձգտելու են ուրախացնել նրանց:
«Առաջին խաղում, որը կայացավ Երևանում, ինչ-որ բաներ չստացվեց: Այստեղ ենք եկել մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար առաջիկա հանդիպումը շատ կարևոր է: Բոլորս կենտրոնացած ենք Վրաստանի դեմ խաղի վրա: Ուզում ենք դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր առավելությունը»,-ասաց Սերոբյանը:
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստանի հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
-
15:30 20.04.25 Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Կարդալ ավելին
-
13:00 20.04.25 Այսօր Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ունի 6 մասնակից Կարդալ ավելին
-
22:00 19.04.25 Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարդալ ավելին
-
19:00 19.04.25 Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում (տեսանյութ) Կարդալ ավելին