Լրահոս
Հասարակական
20:21
07.10.22
108

Mercedes-ը անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի եզրին, կա 1 զոհ, 3 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։