Լրահոս
Հասարակական
12:00
08.12.23
504

Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. կինը տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Ասլանյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ :Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մի քանի քաղաքացիներ ասել են, որ փողոցում արտաքին լուսավորությունը անջատված է եղել, իսկ հետիոտն էլ Ուկրաինայի քաղաքացուհի է: