-
Հասարակական
Փլուզում՝ Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածք
10:3015.03.25 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը․ Միրզոյանի լռությունը․ «Հրապարակ»
10:0815.03.25 -
Մամուլի տեսություն
Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ»
09:3815.03.25 -
Մամուլի տեսություն
Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու․ «Ժողովուրդ»
09:3415.03.25 -
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25
Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել, հայտարարվել է հետախուզում. «Փաստինֆո»

Մերձավանում զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը սպանության անմիջական մասնակիցներից է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում է իրականացվում։
«3 անձանցից մեկը սպանություն կատարած անձանց թվում է: Վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Ավդալյանը։
Ինչ վերաբերում է դեպքի վայրում կիրառված զենքերին, ապա Ավդալյանը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ դեպքի վայրում եղել է մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Հանցագործության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել։
-
10:45 15.03.25 Երևանի «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել. նա ձերբակալվել է Կարդալ ավելին
-
20:07 14.03.25 Վաղարշապատում մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է (Տեսանյութ) Կարդալ ավելին
-
18:00 14.03.25 Մերձավանի գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ ՔԿ Կարդալ ավելին
-
17:14 14.03.25 Կապանի համայնքային ոստիկանները հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին Կարդալ ավելին