Լրահոս
Սպորտ
21:02
07.11.24
461

Մեսսին և Բարսելոնան կրկին կվերամիավորվե՞ն. հայտնի են մանրամասներ

Img default alt hy

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Gol Digital-ը։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին 2026 թվականի սկզբին կրկին կարող է դառնալ «Կապտանռնագույնների» խաղացող՝ ազատ գործակալի կարգավիճակով կարճաժամկետ պայմանագիր կնքելով ակումբի հետ։

Նշվում է, որ Լեոն ցանկանում է լավ նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Լեոյի գործող պայմանագրի ժամկետը ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը, փոխանցում է Armsport-ը։