Լրահոս
Միջազգային
15:03
11.06.24
89

Միջուկային ուժերի զորավարժությունների 2-րդ փուլն են սկսել Ռուսաստանն ու Բելառուսը

Ռուս և բելառուս զինվորները սկսել են միջուկային ուժերի զորավարժությունների 2-րդ փուլը: Ըստ Դաշնության պաշտպանության նախարարության՝ վարժանքների նպատակն է մարտավարական միջուկային զենքի կիրառման դեպքում անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածության ստուգումը՝ միութենական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն անվերապահորեն ապահովելու համար: