Լրահոս
Միջազգային
22:40
08.08.22
111

Միջուկային պատերազմի վտանգ է տեսնում ՄԱԿ-ը. Զապորոժիեի ատոմակայանը պայթեցնելու 2 փորձ՝ 3 օրում

Ռուսաստանին միանալու հանրաքվեի է պատրաստվում նաև ուկրաինական Զապորոժիեն: Որոշումը վարչակազմի ղեկավարը արդեն ստորագրել է: Արդյո՞ք դրանից հետո վերջնականապես փակուղում կհայտնվեն ռուս-ուկրաինական բանակցությունները: Զելենսկին համենայն դեպս հայտարարել է, որ ոչ մի թիզ հող չի զիջի Մոսկվային: 

Ի դեպ, գիշերը նորից ռմբակոծվել է Զապորոժիեյի ատոմակայանը: Ըստ Մոսկվայի՝ Կիևն է «Ուրագան» կասետային հրթիռներով հարվածել ատոմակայանին: