-
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25 -
Միջազգային
Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
21:4519.04.25 -
Տարածաշրջան
Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունը
21:0019.04.25 -
Հասարակական
Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
20:4519.04.25
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մարտի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
ՄԻՊ-ից հայտնում են, որ նա հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:
Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
-
17:30 20.04.25 Ապօրինի ծագման գույքի բռնագանձումը կարող է կոլապսի ենթարկվել. ՍԴ որոշումը Կարդալ ավելին
-
13:30 20.04.25 Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե Կարդալ ավելին
-
10:40 20.04.25 ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ Կարդալ ավելին
-
16:45 19.04.25 44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Կարդալ ավելին