Լրահոս
Հասարակական
11:00
19.06.24
104

ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն (լուսանկարներ)

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ծանոթացել շահառուների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, նրանց տրամադրվող սննդին, բժշկական օգնության կազմակերպմանը և այլն։

Անձնազրույցներ են տեղի ունեցել հաստատությունում խնամք ստացող անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ներկայում հաստատությունում բնակվող անձանց հետ: Պաշտպանը ծանոթացել է նաև ՊՈԱԿ-ի անձնակազմի աշխատանքային պայմաններին։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնամքի կենտրոնների շահառուների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Խնդիրները գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու մարմիններին։ Չհայտարարված այցերը կրում են շարունակական բնույթ։

Հնարավոր է սա 4 մարդ, ժպտացող մարդիկ, հիվանդանոց and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ and հիվանդանոց նկարն է

Հնարավոր է սա 7 մարդ, ժպտացող մարդիկ and հիվանդանոց նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ, սովորող մարդիկ, հիվանդանոց and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, հիվանդանոց and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and հիվանդանոց նկարն է

Հնարավոր է սա 3 people նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 8 մարդ and բիլիարդ խաղացող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ, հիվանդանոց and տեքստ, որում ասվում է «በኮታ 4ts 愛 CR ©RAHumanRightsDelender'sOfie © RA Human Rights Defender' Defender'sOffice S Office www.ombuds.am» նկարն է

Հնարավոր է սա 4 people նկարն է

Հնարավոր է սա 3 people նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, ժպտացող մարդիկ and հիվանդանոց նկարն է