-
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25 -
Միջազգային
Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
21:4519.04.25
Միրզոյանը Ղազախստանի ԱԳ նախարարին հրավիրել է Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել մամուլի համար ՂՀ փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով: Հայտարարության մեջ ասված է.
«Հարգարժան պարո՛ն նախարար,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար:
Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։
Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն, թեև քանիցս առիթ ունեցել եմ այցելելու ձեր երկիր այլ կարգավիճակով և ձևաչափերում: Վստահ եմ, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու մեր երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության հիմնական ուղղություններով առաջխաղացմանը և քննարկելու նախորդ տարի Երևանի ու Աստանայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Նախորդ տարին, հիրավի, առանձնակի դինամիկ էր. շուրջ քսան տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցած երկու երկրների նախագահների փոխայցելությունները։ Ակնկալում ենք, որ ընթացիկ տարին նույնպես հագեցած կլինի երկկողմ փոխայցելություններով և համատեղ նախաձեռնություններով, որոնց ևս այսօր առիթ ունեցանք անդրադառնալու։
Այսօրվա մեր քննարկումներում, բնականաբար, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առևտրատնտեսական բաղադրիչին։ Մենք միակարծիք ենք, որ երկկողմ առևտրաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Այս համատեքստում պայմանավորվել ենք կրկնապատկել ջանքերը մեր երկու երկրների կառավարությունների միջև 2024-25 թթ. առևտրատնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» կյանքի կոչման, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ուղղությամբ։ Միաժամանակ կարևորել ենք գործարար կապերի խթանումը՝ նախորդ տարի կազմակերպված հայ-ղազախական առաջին բիզնես ֆորումի և առաքելությունների օրինակով։
Իհարկե, անվիճարկելի է տնտեսական զարգացման և տարացիկ ներուժի առավելագույն իրացման միջև առկա փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում նախարար Նուրտլեուի հետ ընդգծել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունն ու երկու երկրների կողմից դրան տրվող կարևորությունը։ Իհարկե, մենք մեծապես արժևորում ենք ղազախստանյան կողմից, այդ թվում՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով արտահայտված միանշանակ աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այսօր խոսեցինք նաև տարածաշրջանի և դրանից անդին մյուս երկրների դրական արձագանքների ու նախագծի կյանքի կոչման մասին:
Ղազախստանցի գործընկերոջս հետ անդրադարձ ենք կատարել նաև երկկողմ փոխգործակցության այլ ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարար կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Թերևս այս բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ճանապարհին կարևորել ենք նաև ուղիղ չվերթների շարունակական իրականացումը։
Նշածս բոլոր ոլորտներում նախաձեռնությունների արդյունավետ կյանքի կոչումը ոչ միայն միտված են երկու երկրների փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության խորացմանը, այլ նաև մարդկանց միջև շփումներին՝ երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և ձևավերված բարեկամության շրջանակներում։ Ուստի, պատահական չէ մեր կողմից ցուցաբերվող ուշադրությունն այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են մշակույթի օրերի անցկացումը. Ղազախստանում Հայաստանի օրերն անցկացվել են նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ շատ շուտով՝ ապրիլին, ակնկալում ենք Հայաստանում Ղազախստանի օրերի անցկացումը։
Հարգելի՛ գործընկերներ,
Նախարար Նուրտլեուի հետ մտքեր ենք փոխանակել նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ ընդհանուր ընկալումներն ու փոխադարձ վստահությունը նպաստում են ապագայում ևս փոխշահավետ և կառուցողական երկխոսության ծավալմանը:
Բնականաբար, մեր այսօրվա քննարկումներին անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Պարոն նախարարին ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն, այդ թվում՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու փաստի, դրա ստորագրման ՀՀ առաջարկի, ինչպես նաև համապարփակ, կայուն խաղաղության հասնելու ՀՀ մյուս առաջարկների մասով:
Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում՝ առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ակնհայտորեն, համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։
Նախարար Նուրտլեուն, իհարկե, մինչ այս էլ հանգամանալից տեղյակ էր ՀՀ տեսլականին, կառուցողական մոտեցումներին՝ հաշվի առնելով այն, որ նա գործընթացից անմասն չի մնացել, նախորդ տարի Ալմաթիում հյուրընկալել է իմ և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։
Պարո՛ն նախարար,
Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ մեր միանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև շահագրգռվածությունը տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացիայի մեջ էլ ավելի են ընդլայնում մեր համագործակցության հորիզոնը:
Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր երկկողմ հարաբերությունները:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության և այսօրվա անկեղծ, արդյունավետ քննարկումների համար: Մեր այս փոխայցելություններն ու ակտիվ շփումները առավել ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա են դնում մեր գործընկերությունը, ուստի սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան Ձեզ հարմար ժամկետներում»։
-
18:30 20.04.25 Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Կարդալ ավելին
-
11:30 20.04.25 «Փող ուտելը» կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյանը՝ ԱԱԾ հատուկ օպերացիայի մասին Կարդալ ավելին
-
22:30 19.04.25 Մահափորձ են կազմակերպում իմ նկատմամբ․ Գյումրիի նորընտիր քաղաքապետը երդվեց Կարդալ ավելին
-
20:25 19.04.25 Իմ հողն եմ ուզըմ, ոչ թե փողը․ կղզիացած Կիրանցի խեղճ ու կրակ մարդիկ Կարդալ ավելին