Լրահոս
Քաղաքական
13:00
06.09.22
97

Միրզոյանը Լավրովի հետ է հանդիպել Մոսկվայում. Փաշինյանը մեկնում է Վլադիվոստոկ

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ կարևորվել է ռուս խաղաղապահների դերը՝ «հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման գործում»։