Լրահոս
Հասարակական
22:45
12.07.24
276

Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման աշխատանքները․ փակվել է երթևեկելի երկու գոտի

Img default alt hy

Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տրանսպորտային միջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 07:00-ն:

Փողոցի ծանրաբեռնվածության պատճառով աշխատանքներն իրականացվում են փուլերով։ Այս փուլում փակվել է երթևեկելի երկու գոտի։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մեկ ամսում։