-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25 -
Արտաքին քաղաքականություն
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ
13:4527.03.25 -
Քաղաքական
Գյումրին թմբիրից դուրս է եկել. Մարտուն Գրիգորյանը խոստանում է ապահով և լուսավոր քաղաք
13:2027.03.25
Նարեկ Գրիգորյանի գլխավորած ջոկատը առաջնագծում չի մարտնչել և առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել և առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել: Այս մասին, ի պատասխան Yerkir.am կայքի հարցմանը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Օրեր առաջ անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա հայտնել էր, թե իբր 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։
Նշված առիթով հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում «Գեղարքունիք» ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգևների, ինչպիսի՞ պարգևներ են տրվել նրանց:
ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել:
Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային՝ համաձայն հաստիքային կառուցվածքի, ջոկատը զինվորական ծառայության է ներգրավվել 2020 թ. հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը: Չնայած այդ պատկառելի թվին՝ ՊՆ-ի տեղեկատվությունից պարզվում է, որ ջոկատը N զորամասի ստորաբաժանում է, սակայն զորամիավորման հրամանատարի հրամանով նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, ուշադրություն՝ ընդամենը 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը): Ստացվում է, որ Նարեկ Գրիգորյանի ցուցակագրած 300 անձից ընդամենը 31-ն են ներգրավվել ինչ-որ թիկունքային աշխատանքներում: Սա է եղել «Գեղարքունիք» կոչված ջոկատի ամբողջ «մարտական ուղին»:
Հայտնել էինք նաև, որ, ըստ տեղեկությունների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը նաև հաշվառված է ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում: Այս տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունը չէր հերքել:
Պաշտպանության նախարարին հարցրել էինք՝ արդյո՞ք հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Նարեկ Գրիգորյանը իրավունք է ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմելու ջոկատ, զինվելու և մարդկանց ուղեկցելու մարտական գործողությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար: Նախարարությունը, ցավոք, այս մասով որևէ պարզաբանում չի ներկայացրել:
-
18:45 27.03.25 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում Կարդալ ավելին
-
18:35 27.03.25 Կրակոց՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա Կարդալ ավելին
-
17:30 27.03.25 Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Կարդալ ավելին
-
16:30 27.03.25 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում Կարդալ ավելին