Լրահոս

2022-09-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    23:50
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին:
    23:43
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի Թայվան
    ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերի 7-9-ը կայցելի Թայվան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Սթեֆանի Մերֆին, Սքոթ Ֆրանկլինը, Քայ Կահելին, Ջո Ուիլսոնը, Էնդի Բարը, Դարել Իսան, Կլաուդիա Թեննին և Քեթ Քամաքը սեպտեմբերի 7-9-ը կայցելեն Թայվան՝ հնդկախաղաղօվկիանոսյան այցի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պատվիրակությունը կհանդիպի Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, մատակարարման համաշխարհային շղթաները, կլիմայի փոփոխությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։
    23:40
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին
    Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։ Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։ Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է։
    23:38
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ վիճարկման ենթակա չէ. Պետդեպն ի պատասխան Էրդողանի
    ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնչող մեղադրանքները, թե իբր Հունաստանը օկուպացրել է Էգեյան ծովի կղզիները, հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը իր կղզիների նկատմամբ վիճելի չէ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակաարդյունավետ են այն հայտարարությունները, որոնք կարող են մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։ «Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասին աշխատելը: Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Այս կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
    23:30
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ չեք տեսնի Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքում․ Ագնեսա Խամոյան
    News.am-ը գրում է․ ԱԺ նիստերին մեր մասնակցության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ընթանում, հանդիպումներ ենք ունենում խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը։ Նա պարզաբանեց, որ այս հանդիպումներն անցնում են բաց, անկաշկանդ մթնոլորտում, եւ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում ազատ արտահայտել իր կարծիքը, եւ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը։ «Ազգային ժողով «վերադարձի» հետ կապված մի քանի քննարկումներ են եղել։ «Հայաստան»-ի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Սա նշանակում է, որ մեզ չեք տեսնի Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքում։ Մենք շարունակում ենք հավատալ, որ իշխող մեծամասնությունը չի արտացոլում անվտանգության, պաշտպանության եւ այլ կարեւոր ասպեկտներում մեր երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները, ուստի նպատակահարմար չենք համարում վերադառնալ խորհրդարան։ Դիմադրության շարժումը շարունակվելու է փողոցում, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր վերջնական նպատակին հասնելու համար»,-ասաց Խամոյանը։ Ընդդիմությունը շարունակելու է պայքարը փողոցում, դասական բոյկոտի ֆորմատը շարունակվելու է։ Միաժամանակ, պատգամավորը չբացառեց, որ խմբակցության ներկայացուցիչները կարող են պարբերաբար գնալ խորհրդարան՝ հանդես գալու նախաձեռնություններով, որոնք վերաբերում են երկրի, Արցախի անվտանգությանը։
    23:20
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել կողմերին Զապորոժիեյի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել կողմերին Զապորոժիեյի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը:
    23:10
    07.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի հսկվող արձանը՝ «ջարդվող խաչքարների» երկրում
    Կոտրելուց հետո անմիջապես վերականգնել են Իջևանում տեղադրված՝ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը: Նախավերջին դեպքից հետո այն տեղափոխվել էր եկեղեցու բակ, արձանի մոտ տեսախցիկներ էին տեղադրվել: Բայց այս անգամ դրանք էլ չեն փրկել: «Հայլուր»-ի թղթակից Էդգար Ղուշչյանը փորձել է հասկանալ՝ ինչ են մտածում մեր քաղաքացիները արձանից ձեռք չքաշողների մասին:
    23:00
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes-ը, Audi-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Կոմֆորտ» շինանյութի հարևանությամբ, բախվել են 40–ամյա Անի Հ.-ի վարած Mercedes E320 մակնիշի, 57-ամյա Գուրգեն Վ.-ի վարած Audi մակնիշի և 48-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/07/1221700/
    22:50
    07.09.22
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    «Ռեկտորի հետ հարաբերություն չունեմ». Ռուբեն Մելիքյանը վերադարձել է ԵՊՀ
    Գրականագետ, մայր բուհի դասախոս Սերժ Սրապիոնյանից հետո այսօր էլ հայտնի է դարձել, որ վերականգնել են իրավապաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի դասաժամերը: Փաստաբանն այսօր կրկին որպես դասախոս համալսարան է մտել: Թե Սերժ Սրապիոնյանը, թե Ռուբեն Մելիքյանը կարծում են, որ Երևանի պետական համալսարանում փորձում են իրենց զրկել դասաժամերից ընդդիմադիր հայացքների պատճառով:
    22:40
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդը կծել է իրեն խայթած կոբրային
    Հնդկաստանի Օդիշա նահանգում տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել իրեն խայթած կոբրայից և կծել է նրան։ Այս մասին հայտնում է Kalinga TV-ն ։ Սալիմ Խանը աշխատել է բրնձի դաշտում, երբ նրա վրա թունավոր կոբրա է հարձակվել։ Բժշկական օգնություն խնդրելու փոխարեն հնդիկը բռնել է սողունին և կծել։ Դրանից հետո տղամարդը եկել է հայրենի գյուղ և սկսել է քայլել փողոցներով՝ պարանոցին փաթաթված սողունով։ Զարմացած բնակիչներին նա պատմել է, որ վրեժ է լուծել կծելու համար։ Նշվում է, որ տեղի ունեցածից հետո հնդիկն իրեն նորմալ է զգում։
    22:30
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Արտաշատի խճուղում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
    22:20
    07.09.22
    Ավելին
  • Միջազգային
    «Գզգզված մազերով» վարչապետը. Բորիս Ջոնսոնը գոհ է, Մեծ Բրիտանիան՝ դժգոհ
    Բրիտանացիներին դժվար օրեր են սպասվում, գրում են միջազգային պարբերականները Բորիս Ջոնսոնի հեռանալուց հետո՝ նշելով, որ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը պետք է հաղթահարի այն քաոսը, որն իրենից հետո թողել է քաոսային սանրվածքով նախկին վարչապետը: Այսօր առաջին օրն է Դաունինգ Սթրիթում առանց Բորիս Ջոնսոնի:
    22:10
    07.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրոպան արդեն «մրսում է» հակառուսական պատժամիջոցների «կրակի մոտ». Պուտինի կոշտ մեսիջները
    Եվրոպայում ձմռանն ընդառաջ գազի խնայողության անհրաժեշտությունը աբսուրդային որոշումների պատճառ է դարձել: Շվեյցարիայում մինչև 3 ամսով կկալանավորեն նրանց, ովքերը տան ջեռուցումը 19 աստիճանից կբարձրացնեն: «Լավագույն էներգիան այն էներգիան է, որը մենք չենք օգտագործում», այսպիսի սյուռ-ռեալիստական մտքով էլեկտրաէներգիան խնայելու կոչ է արել Ֆրանսիայի նախագահը:
    22:00
    07.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Դա խաղաղության պայմանագիր չի, աղաչում-պաղատում ա». մարդիկ չեն ուզում «քիրվայություն» անել Բաքվի հետ
    Վերջին շաբաթում Երևանի ու Բաքվի միջև հայտարարություն-հերքումների ակտիվացած այս կրակահերթը մեր քաղաքացիներից շատերին հիշեցրել է Արցախում օգոստոսի սկզբի սրացմանը նախորդած նմանատիպ իրավիճակը: Ոմանք Հայաստանի սահմանին նոր սադրանքներ են կանխատեսում, իշխանությունից կոշտ դիրքորոշում պահանջում, ոմանք կարծում են՝ «մեր վարչապետն էլ է մոլորվել խեղճը»:
    21:50
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Չեխիան ստացել է կորոնավիրուսի նոր շտամերի դեմ պատվաստանյութ
    Չեխիա են ժամանել կորոնավիրուսի նոր շտամերով վարակվելուց պաշտպանող պատվաստանյութերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության ազգային նախարարության մամուլի քարտուղար Օնդրեյ Յակոբը։ «Նոր պատվաստանյութեր արդեն կան Չեխիայում»,- ասել է նա։ Առաջին փուլում՝ սեպտեմբերի 8-ին, պատվաստումները կիրականացնի Պրահայի Ֆակուլտետի Թոմայեր հիվանդանոցը, որը ստացել է դեղամիջոցի 2800 դեղաչափ։
    21:40
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիայի վարչապետը ՌԴ-ում նախկին դեսպանին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը Ռուսաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան և Եվրամիությունում նախկին մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: «Նա ունի հարուստ փորձ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտներում ու ծառայել է որպես դեսպան Կիևում, Մոսկվայում և Եվրամիությունում։ Որպես ԱԳՆ քաղաքական տնօրեն՝ նա զբաղվել է արտաքին քաղաքականության ամենալուրջ հարցերով»,- ասված է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Բարոուն 2006-2008 թվականներին եղել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանը և 2011-2015 թվականներին ղեկավարել է Ռուսաստանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը: Որպես վարչապետի ազգային անվտանգության խորհրդական՝ Բարոուն կփոխարինի Սթիվեն Լավգրուվին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։
    21:30
    07.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստանի կարիքն ունի Փաշինյանը. «հայկական խաչմերուկ՝ բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»
    Մինչ Բաքուն մեկ օրում երկու անգամ Հայաստանին մեղադրում է Լաչինի, Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ու քաղաքացիական հողափորի ուղղությամբ կրակելու համար, Վլադիվոստոկում Հայաստանի վարչապետը մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման իր մտավախությունների մասին է խոսում: Ռուսաստանի արևելյան երկրամասում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանի ուշադրությունը կենտոնացած է Ուկրաինայի վրա: «Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օգնությամբ», Դաշնության նախագահի հետ առանձնազրույցից առաջ նշել է Հայաստանի վարչապետը, որ իր պատվիրակության կազմում ընդգրկել է նաև Ռուբեն Ռուբինյանին:
    21:20
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄն դեսպանատնի՞ց են հրահանգավորում խոչընդոտները՝ ընդդեմ ՌԴ-ի
    Yerevan. Today-ին հասած տվյալներով, Կառավարության ներսում սեպետմեբերի 1-ից փակ գաղտնի ռեժիմով որոշում է ընդունվել, որն առնչվում է ԵԱՏՄ երկրներ արտահանողներին, իսկ գլոբալ իմաստով՝ լրիվ քաղաքական որոշում է, ընդդեմ ՌԴ-ն։ Մեկ շաբաթ է` Հայաստանի հանրապետութան տարածքից արգելված է օդային ճանապարհով արտահանել օդանավերի պահեստամասեր (այսպես կոչված՝ սանկցիոն ապրանքներ) և առանձին սարքավորումներ՝ հիմնականում հիշող սարքեր ու բարձր տեխնոլոգիական ապրանքներ։ Մաքսակետում գործարարներին հրաժարվում են կնքած փաստաթղթերով մերժումները հիմնավորել․ մասնավոր զրույցներում են քաղաքական ենթատեսքտերով բան հասկացնում։ Չկա իրավական ակտ, առհասարակ՝ դրա իրավական հիմքերը հնարավոր չէ ստեղծել, քանի որ այդ սահմանափակումներն ամբողջովին հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանն ու հիմնարար սկզբուններին։ Փոխարենը կա ներքին կարգով իջեցված հրահանգ ու դրան սրբորեն հետևում են Զվարթնոցի մաքսայինի ղեկավարներից մինչև շարքային օպերատոր։ ՊԵԿ ներսում ակնարկել են, որ կարծես ՌԴ-ի դեմ արևմտյան սանկցիաների տրամաբանության կոնտեքստում են այս արգելանքները կիրառվում, աղբյուրը նշում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ցուցումով։ Իսկ եթե ճիշտ են տեղեկությունները, ստացվում է՝ ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանում ԱՄՆ դեպսանությունը միջամտում է ՀՀ ներքին գործերին և կարողանում է ԵԱՏՄ երկրների տնտեսական շրջանառության մեջ միջամտել՝ ՀՀ կառավարության ձեռքերո՞վ։ Ու այս մասին լռում է ՊԵԿ-ը, պաշտոնապես խուսափում են մերժումները տնտեվարողներին հիմնավորել, գոնե բանավոր բացատրություն տան։ Yerevan.today-ին ևս բանավոր մերժեցին պարզաբանումներ տրամադրել, հանգամանալից գրավոր հարցում ենք ներկայացրել ՊԵԿ։ Բազմաթիվ տնտեսվարողներ են տուժել այս կամակայանությունից․ ասում են՝ գործարարները փակուղային վիճակից միասնական ելք են գտել՝ դիմել են Հայաստանում ՌԴ դեսպանություն։ Yerevan.Today–ին հասած տվալներով՝ Զվարթնոց մաքսատան ստեղծած արհեստական խոչընդոտների ու ՌԴ-ի դեմ հնարավոր ներքին քաղաքական խարդավանքների հրահրումների մասին է զեկուցվել դեսպանին՝ հույսով, որ ԵԱՏՄ դեմ հետեևողական քայլերը կկանխվեն ու կհանվեն այս բոլոր արհեստական սահմանափակումները։ Խնդիրն այն է, որ ցամաքային ճանապարհով ապրանքի արտահանման պարագայում գործ կունենան հայ-վրացական սահմանային անցակետի հետ, իսկ վրացական մաքսային մարմինները ոչ ֆորմալ ավելի վաղ էին սկսել արգելանքները՝ իրենց տարածքով սանկցիոն ապրանքների արտահանումը ՌԴ, իսկ ՀՀ-ն միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որ ընդհանուր սահման չունի անդամ պետությունների հետ, ուստի հարկադրված է վրացական օդային կամ ցամաքային՝ հայ-վրացական սահմանով բեռն անցկացնել ։
    21:10
    07.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Դոկտոր Լեոն Սթոկը ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար
    Հայաստանի նախագահը IT բարձրագույն պարգև է շնորհել IBM ընկերության փոխնախագահ Լեոն Սթոկին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար: Դոկտոր Սթոկը հայտնի է իր նորարարական չիպերով: Պետական մրցանակի հովանավորը Վիվա-ՄՏՍ-ն է:
    21:00
    07.09.22
    Ավելին