Լրահոս
2022-09-07
-
Հասարակական«50 տարի՝ Մարսի վրա», մի քանի օր՝ Երևանում. գիտության ազատության հրապարակը20:3307.09.22
-
ՀայաստանՀայլուր 20:30 Պուտինը «նոր աշխարհ» է կառուցում Վլադիվոստոկում. հին աշխարհամասը «մրսում է»20:3007.09.22
-
ՀասարակականՄ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում իրականացվել է արհեստական պայթեցում, ճանապարհը երկկողմանի փակ էԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։20:2907.09.22
-
ՔաղաքականԻնքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում․ Լիլիթ ԳալստյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս Թուրքիայում (Գոնիայում) կայացած խորհրդաժողովում Իլհամ Ալիևը, խոսելով կրթության մասին, այսպիսի միտք է հայտնել․ «Կրթությունը մեզ համար շատ կարևոր է։ Այն դաստիարակում և կրթում է հայրենասերների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիվացնում ենք։ Նվիրումը ամենամեծ առաքելությունն է»։ Ի՞նչ է անում Հայաստանը․ երկու տարի առաջ ՀՀ ԿԳՄՍ-ն հանկարծ իր կայքում զետեղեց գաղտնիության պայմաններում մշակված «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման հայեցակարգն ու չափորոշիչները։ Եվ պարզվեց, որ աշխատանքային խմբի անդամների մեծ մասը ոչ մասնագետ է, ոչ էլ առարկայի դասավանդման փորձ ունի։ Պարզվեց նաև, որ նրանց մեծ մասը թուրքերի հետ համագործակցության մեծ փորձ ունի, անգամ որոշ բաժիններում ներառել են թուրքական կողմի մոտեցումները։ Ըստ էության, մինչ «հաշտություն» և «եղբայրություն» արևելյան հաշիշ- դիսկուրսով թմրացնում ու բթացնում էին հայ հասարակությանը, մինչ ակադեմիական շրջանակներին հեռու էին պահում և օտարում չափորոշիչների մշակման գործընթացից, մինչ ազդեցության գործակալների հայկական ցանցը թուրքից «եղբայր» էր կերտում, իսկ նախկիններին հրեշացնում, հերոսներին նսեմացնելով՝ սպանում, պատմությունից ջնջում էին մեր ազգային-ազատագրական պայքարն ու մեր հասարակությունը սրընթաց ապազգայնանում էր, կեղծիքի ու ստի մեջ կորցնում բարոյական ուղենիշները, ինքնությունը։ Իսկ այդ ընթացքում «խաղաղասեր եղբայր» Թուրքիայում բայրաքթարներ էին արտադրում, Ադրբեջանում «հայրենասերներ» էին կրթում, իսկ մեր բանտերը՝ լցվում քաղաքական այլախոհներով․ սրանք թշնամի մեր մեջ էին որոնում՝ արժանապատվություն ու Հայրենիք չուրացողների մեջ։ Ու մանկուրտացած այս միջավայրում վարչապետն ու իր հետևորդները նախընտրում են «Քելբաջար», «Էյվազլի» և «Չայզամի» ասել, Շուշիին՝ «Շուշա», ու առահասարակ՝ «դժգույն ու դժբախտ»։ Մեկ անգամ էլ կարդացի, թերթեցի Կառավարության կողմից հաստատված «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը։ Հայրենասիրություն բառն այնտեղ չկար։ Մենք ինքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում»։20:2407.09.22
-
ՔաղաքականԴավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում, բայց թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել․ ԱբրահամյանԱյսօր այցելել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել մեր քաղբանտարկյալ տղաների հետ, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Պատանդի կարգավիճակում գտնվող մեր ընկերները չեն արել մի բան, ինչի համար պետք է ամաչեն, առավել ևս՝ անազատության մեջ լինեն։ Այս ողբերգությունն, անշուշտ, մի օր կավարտվի, տարբեր օղակների թյուրիմացությունները, դավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում, բայց թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։20:2107.09.22
-
ԱռողջապահականԾովային ջրիմուռներ․ տեսակները, հատկություններն ու օգտագործումը սննդումԱսիական խոհանոցի աճող ժողովրդականության հետ մեկտեղ ծովային ջրիմուռը հաստատուն տեղ է գրավել որպես ռուլետների և սուշիի սառը զարդարանք։ Ջրիմուռները ակտիվորեն օգտագործվում են որպես ամենօրյա սննդամթերք, սննդային հավելում և համեմունք, ինչպես խոհանոցում, այնպես էլ կոսմետիկայի և գյուղատնտեսության մեջ (բնական պարարտանյութ): Գնահատելով դրանց բաղադրության առավելություններն ու յուրահատկությունը, ջրիմուռները սկսել են օգտագործել նաև դեղամիջոցներ ստեղծելու, արտադրանք սառեցնելու, դրանք արդյունաբերական մասշտաբով օգտագործելու որպես բնական խտացուցիչներ և կայունացուցիչներ: Չնայած ժամանակակից գիտությանը հայտնի են ջրիմուռների հազարավոր տեսակներ, միայն մի քանիսն են մտել սննդակարգ: Ջրիմուռները սովորաբար դասակարգվում են ըստ գույնի՝ կանաչ, շագանակագույն, դեղին, սպիտակ և այլն։ Ծովային ջրիմուռներում մակրո և միկրոտարրերի որակական և քանակական պարունակությունը նման է մարդու արյան բաղադրությանը, ինչը թույլ է տալիս դրանք դիտարկել որպես մարմնի էական նյութերով հագեցվածության հավասարակշռված աղբյուր: Այս նյութերը բարձրացնում են իմունիտետը և օրգանիզմի դիմացկունությունը։ Նրանք ունեն կալցիումի, յոդի, թիամինի և նիացինի բարձր պարունակություն։ Ջրիմուռները մաքրում են արյունը, բարենպաստ ազդեցություն են ունենում վերարտադրողական համակարգի վրա: Լամինարիան կամ սովորական ջրիմուռը ամենատարածվածն է և լայնորեն օգտագործվում է բոլոր ուտեստների մեջ՝ նախուտեստներից մինչև աղանդեր: Համադրվում է համեմունքների, սխտորի, սոխի, քնջութի սերմերի հետ՝ համեմված սոյայի սոուսով կամ քացախով։ Յոդի պարունակության շնորհիվ բարենպաստ ազդեցություն ունի վահանաձև գեղձի հորմոնների վրա, նպաստում է պատշաճ նյութափոխանակությանը: Արդյունքում մարմնի ծերացման գործընթացը դանդաղում է, մաշկը առողջ և փայլուն տեսք ստանում, մազերը վերականգնում են իրենց նախկին փայլը։ Հիանալի միջոց է մարսողության խանգարման և քրոնիկ փորկապության դեմ։ Ջրիմուռներն ունեն հակաբորբոքային հատկություններ, որոնք օգնում են նվազեցնել քաղցկեղի բջիջների քանակը և զգալիորեն դանդաղեցնել դրանց զարգացման գործընթացը: Կանոնավոր օգտագործումը կթուլացնի քրոնիկական հոգնածությունն ու դյուրագրգռությունը: Ծովային ջրիմուռները խորհուրդ է տրվում օգտագործել փոքր քանակությամբ, քանի որ դրանք պարունակում են շատ հանքանյութեր և վիտամիններ․ սուր կոնցենտրացիան կարող է ազդել օրգանիզմի վրա։ Այսպիսով, ովքեր խնդիրներ ունեն երիկամների կամ վահանաձև գեղձի գերզգայունության հետ, նախքան ջրիմուռները սննդակարգ ներմուծելը, պետք է խորհրդակցեն բժշկի հետ:20:2007.09.22
-
ԱրցախՄենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև դա մահ է, կործանում՝ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի․ ԲաբայանԱրցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է հստակ ձևակերպված կարմիր գծի մասին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա։ Մենք ունենք հստակ ձեւակերպված կարմիր գիծ, որի մասին անընդհատ խոսում ենք։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանությանն է, այլեւ ամբողջ հանրության ընդհանուր կամքն է, նաեւ ամբողջ հայության։ Այդ կարմիր գիծը հետեւյալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառված է: Եթե որեւէ մեկը վաղն ասի, որ դուք պետք է Ադրբեջանի կազմում լինեք, ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած, կամ հայաթափում։ Օրինակ, կարող է այնպես լինել, որ կանայք եւ երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչեւ մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետեւ դա մահ է, կործանում՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարը:20:1007.09.22
-
ԱռողջապահականՌեյթերի հիվանդություն. բուժման ժամանակակից մոտեցումներՌեյթերի հիվանդությունը հոդերի սուր բորբոքային հիվանդություն է, որի արդյունքում տղամարդկանց մոտ նկատվում են միզասեռական օրգանների վնասվածքներ։ Ամենից հաճախ այս հիվանդությունը առաջանում է քլամիդիայով գործընթացում՝ գենետիկորեն պայմանավորված նախատրամադրվածությամբ։ Ընդհանուր առմամբ, նման հիվանդության զարգացման երկու փուլ կա՝ վարակիչ, երբ հիմնական հարուցիչը գտնվում է աղիներում կամ միզասեռական օրգաններում, իմունոպաթոլոգիական, երբ իրականացվում է իմունոկոմպլեքսային ռեակցիա՝ կոնյուկտիվայի և հոդերի հետագա վնասմամբ։ Բացի այդ, Ռեյթերի սինդրոմը սուր և քրոնիկ ձևով բնորոշ է տարբեր տարիքի կանանց և երեխաներին։ Այս համախտանիշի հիմնական պատճառը սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններն են։ Հիմնական հարուցիչը քլամիդիան է, որը 250-300 նմ մեծությամբ միկրոօրգանիզմ է, որը կարող է երկար ժամանակ գտնվել մարդու օրգանիզմում։ Այն ուժեղ է ամենադիմացկուն արտաքին բացասական ազդեցությունների նկատմամբ և բնութագրվում է մակաբուծության երկարատև գործընթացով։ Արդյունքը քրոնիկ հիվանդություն է։ Ռեյթերի հիվանդության ավելի տարածված պատճառները ներառում են սուր աղիքային վարակ՝ սալմոնելոզ կամ դիզենտերիա, պաթոգեն ֆլորա, որը շնչառական ճանապարհով ներթափանցում է մարդու օրգանիզմ կամ սննդի հետ մտնում ստամոքս։ Ռեյթերի հիվանդության բուժման ժամկետը կախված է հիվանդության անտեսման փուլից: Եթե վարակը տեղի է ունեցել սեռական հարաբերության արդյունքում, ապա բորբոքման հիմնական կիզակետը ձևավորվում է հենց միզասեռական օրգաններում՝ շագանակագեղձ, արգանդի պարանոց, միզուկ: Հիվանդության սկզբում հիվանդը կարող է միզելիս անհանգստություն և ցավ զգալ, մեզի գույնը փոխվում է։ Աստիճանաբար աչքերը փոխում են գույնը և կարմրում, առաջանում է չոր աչքի համախտանիշ։ Մի քանի շաբաթ անց հիվանդը սկսում է ցավեր զգալ հոդերի մեջ՝ ծնկի կամ կոճի հատվածում: Այնուհետև բորբոքումը բարձրանում է և ազդում ձեռքերի հոդերի վրա։ Ռեյթերի հիվանդությունը բուժելիս, բժիշկների առջև ծառացած ամենակարևոր խնդիրն է վերացնել բորբոքային ռեակցիայի հիմնական կիզակետը: Այս դեպքում կպահանջվի այնպիսի դեղամիջոցների օգտագործում, որոնք հակաբիոտիկ ազդեցություն կապահովեն մարդու օրգանիզմի վրա։ Հոդերի և պերիարտիկուլյար հյուսվածքների արդյունավետ ուսումնասիրության համար կպահանջվի ուլտրաձայնային սկանավորում: Բացի այդ, մեծահասակներին և երեխաներին նշանակվում են աչքի կաթիլներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, ցիտոստատիկ տիպի դեղամիջոցներ, ինչպես նաև գենետիկորեն մշակված դեղամիջոցներ, որոնք բացառում են իմունային գործընթացների շեղումները:20:0007.09.22
-
ՀասարակականԱմեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի․ փոխնախարար«Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները»,-այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքով կան օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և հիշյալ ոլորտը կանոնակարգված չէ: «Մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաեւ նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից եւս պետական տուրք գանձվի եւ այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ այն առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:19:5007.09.22
-
ՀասարակականՏեղի է ունեցել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունըՍեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։ Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։ Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը, տիար Վաչե Մանուկյանի հատուկ ներկայացուցիչ Արա Ալեքսանյանը և հավատավոր հայորդիներ։ Հիմնօրհնեքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը հղեց բարեպաշտ Մանուկյան ընտանիքին, որն իր արդար վաստակը ծառայեցնում է հայոց ազգի բարօրության և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Հայոց Հովվապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված ազգանվեր և էջմիածնասեր բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաններին ու նրանց սիրեցյալ զավակներին պարգևի աստվածօրհնյալ և երջանիկ կյանքի բազում տարիներ ու նորանոր բարի իրագործումներ ազգային-եկեղեցական անդաստանում։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանին և շինարարությունն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ–ին՝ Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասցնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները: Ապա Նորին Սրբությունն ընթերցեց հիմնօրհնեքի առիթով կազմված հիշատակարանը, որն այնուհետև զետեղվեց կառույցի հիմքերում։ «․․․Հայրապետական մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում ազգային բարերարներին, որոնց ազգասիրության և հայրենանվիրումի արգասիքն են հայրենիքում և սփյուռքի հայահոծ տարբեր համայնքներում գործող հայ մանուկների ինքնության դարբնոց դպրոցներն ու վարժարանները, երիտասարդների բարձրագույն կրթությանն ի նպաստ սահմանված կրթաթոշակները, բարեսիրական և մշակութային ծրագրերը։ Մանուկյան եկեղեցասեր ամոլը առանձնահատուկ ուշադրություն է ընծայում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ իր արդար վաստակից պարբերական ընծայաբերումներով զորավիգ լինելով Եկեղեցու հոգևոր և հայապահպան սրբազան առաքելությանը։ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռն հոգածությամբ 2012 թվականին Սուրբ Էջմիածնում վեր խոյացավ «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանը»՝ իր հարուստ գրադարանով և վայելուչ պայմաններով՝ հայրենական-եկեղեցական կյանքում դառնալով աստվածաբանական և հայագիտական ուսումնասիրությունների և գիտաժողովների ուրույն կենտրոն։ ․․․Նոր կառուցվող վարչական շենքը պիտի ծառայի Մայր Աթոռի վարչական կառույցների մեկտեղման և գործունեության արդյունավետ կազմակերպման գործին՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ նաև գեղեցկացնելով մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնը։ Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալ մեր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, բարօր ու շեն՝ արշխարհասփյուռ հայոց կյանքը, պայծառ ու բարեզարդ՝ Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին․․․», - նշված է հիշատակարանում։19:4007.09.22
-
ԻրավականՄի կին կեղծ փաստաթղթերով փորձել է տեսակցել կալանավորված անձինՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:19:3007.09.22
-
ԻրավականԲերքաբերի լճում հայտնաբերված տղամարդու դիակի վրա եղել են պատռված վերքեր. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Իջևանի բժշկական կենտրոնից 2022թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած, Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:19:2007.09.22
-
ՏնտեսականԿասեցվել է 285,7 կգ մսի վաճառք. միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքներըԱյսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝ ✅ Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, ❌ Արագածոտն – ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 16,3 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը, ❌ Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 80,4 կգ (45,3 կգ ԽԵԿ, 35,1 կգ խոզ) մսի իրացումը, ❌ Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 10 կգ խԵԿ-ի մսի իրացումը, ❌ Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 140 կգ խԵԿ-ի մսի իրացումը, ✅ Լոռի – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, ❌ Կոտայք – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ (18 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը, ❌ Սյունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 8 կգ խոզ մսի իրացումը, ✅ Վայոց Ձոր – ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, ✅ Տավուշ – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել: Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամեն օր, տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Возможно, это изображение 1 человек и в помещении Возможно, это изображение 1 человек и еда Возможно, это изображение 1 человек Возможно, это изображение еда и в помещении19:1007.09.22
-
ՏարածաշրջանԷրդողանը դեպի Բալկաններ շրջագայության շրջանակում ժամանել է ՍերբիաԹուրքիայի ղեկավարին Բելգրադում դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահը սերբ գործընկերոջ հետ հանդիպելու է դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն երկկողմ պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպումից հետո Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Սերբիա գործարար համաժողովին: Սերբիա կատարած այցի ավարտից հետո Էրդողանը մեկնելու է Խորվաթիա։19:0007.09.22
-
Արտաքին քաղաքականությունԷրդողանն արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին և նշել, որ համաձայն չէ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների մոտեցումներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիան հավատարիմ է հավասարակշռված քաղաքականությանը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, և այդպես էլ կշարունակի։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադարի օգտին: Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է Էրդողանը: Էրդողանը նշել է, որ ովքեր լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանին, սխալվում են: «Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի դիրքորոշման սխալ լինելու մասին: Որովհետև Արևմուտքի քայլերում կան գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական օգնության մասին, սակայն, փաստորեն, որքան հնացած զենք ու մետաղի ջարդոն կա Արեւմուտքում, ուղարկվում է Ուկրաինա»,- հայտարարել է նա: Էրդողանը նշել է, որ քանի դեռ կա ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույնի է հասնում։18:5007.09.22
-
ԻրավականՓորձել էր գողանալ երիտասարդի հեռախոսը, ապա դանակահարել էր նրան. ոստիկանությունՍեպտեմբերի 6-ին, ժամը 06.57-ին, ոստիկանություն է զանգել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 06.50-ին Թումանյան փողոցի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, փորձել էր գրպանից գողանալ բջջային հեռախոսը, այդ պահին ինքն արթնացել էր, և անծանոթը դանակով խփելով իր ձեռքին՝ փախել էր: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Գյումրիի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Գյումրեցի տղամարդը ներկայացվել է քննչական բաժին:18:4007.09.22
-
ՀայաստանՀայլուր 18:30 «Կներես, Նիկո՛լ». Պուտինը կխոսի, «մինչև Նիկոլն սկսի պատասխանել» | 07.09.202218:3007.09.22
-
ՏնտեսականՉինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարեսկզբից 31,4 տոկոսով աճել էՉինաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա ութ ամսում աճել Է 31,4 տոկոսով՝ մինչեւ 117,2 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթից, Չինաստանի արատահանումը ՌԴ հունվար – օգոստոսին աճել Է 8,5 տոկոսով՝ մինչեւ 44,26 միլիարդ դոլար: Ռուսական ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը Չինաստան ավելացել Է 50,7 տոկոսով՝ մինչեւ 72,95 միլիարդ դոլար: Միայն օգոստոսին երկու երկրների առեւտրի ծավալը կազմել Է 19,21 միլիարդ դոլար: Չինաստանի արատահանումը հասել Է 7,99 միլիարդ դոլարի, ներմուծումը կազմել Է 11,21 միլիարդ դոլար: Ռուսաստանի եւ Չինաստանի իշխանությունները խնդիր են դրել երկկողմ առեւտրի ծավալը տարեկան հասցնել մինչեւ 200 միլիարդ դոլարի: Հունիսին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կարող Է 200 միլիարդ դոլարի հասնել նշված ժամկետից շուտ՝ արդեն 2022 թվականի վերջին: 2021 թվականի արդյունքներով՝ երկկողմ առեւտրի ծավալն աճել Է 38,5 տոկոսով՝ մինչեւ 146,88 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:18:2907.09.22
-
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 403.75 դրամ է, վաճառքը՝ 413.31 դրամ: Եվրոյի առքը միջինը 396.94 դրամ է, վաճառքը՝ 413.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.28 դրամ է, վաճառքը՝ 6.81 դրամ:18:2007.09.22
-
ՏնտեսականԵվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին կառաջարկի սահմանել ռուսական գազի գների առավելակետԵվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում Է ընդունել ԵՄ-ի Էներգետիկայի խորհրդին առաջարկել սահմանել ռուսական գազի գների առավելակետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Մեր նպակն Է իջեցնելու գազի արժեքը: Մենք կառաջարկենք սահմանել ռուսական գազի գների առավելակետ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Եվրամիությունը ռուսական գազի ներմուծումը 2021 թվականին իր սպառման 40 տոկոսից այս պահին նվազեցրել Է մինչեւ 9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:18:1007.09.22