Լրահոս

2022-10-09
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաքն ավարտվեց
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաքն ավարտվեց: NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանն ասաց, որ նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, սակայն ակցիայի մասնակիցները այսօր չեն պահանջել, որ նախագահը իրենց հանդիպի: Նրա խոսքով` այս հավաքները շարունակական են լինելու, վաղը նույնպես կհավաքվեն, կձեւակերպեն իրենց հարցադրումների շրջանակը` ըստ Երեւանում արցախյան պատվիրակությանհանդիպման արդյունքների:
    23:50
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի ոչնչացման
    Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի պոպուլյացիայի անհետացման՝ կերի անբավարարության պատճառով։ Սպիտակ արջն աշխարհում ամենամեծ ցամաքային գիշատիչն է։ Իր կյանքի մեծ մասը գիշատիչն անցկացնում է սառցաբեկորների հետ լողալով։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով սառցադաշտերի մակերեսը Արկտիկայում վերջին տարիներին կրճատվել է ավելի քան 30%-ով, ինչը կարող է հանգեցնել սպիտակ արջերի պոպուլյացիայի կրճատման 2/3 -ով։ «Գլոբալ տաքացման պատճառով առաջանում է կերի հայթայթման խնդիր,ինչի պատճառով սպիտակ արջերը մահանում են սովից՝ օրական 2 կգ քաշ կորցնելով»,- Եվրանյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Polar Bears International էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչ Ջեֆ Յորքը։ Նրա խոսքերով, նման իրավիճակը կարող է այս կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ։ Հեռուստաընկերությունը նշում է, որ գլոբալ տաքացման հետևանքով արկտիկական սառցադաշտերն արագ հալվում են։ Իսկ այդ սառցադաշտերը սպիտակ արջերի բնական միջավայրն են։ Նրանք այստեղ են որս անում։ Սառցադաշտերի մակերեսի կրճատումը ստիպում է սպիտակ արջերին արտագաղթել։
    23:40
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ղրիմում պայթած բեռնատարը նաև Հայաստանով է անցել
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Նման հայտարարություն նա արել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։ «Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը: Բաստրիկինն իր հերթին ասել է, որ կամուրջը պայթեցնելու փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հոդվածով։ Նա նաև հայտարարել է, որ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը զեկուցել է Վլադիմիր Պուտինին, որ հատուկ ծառայություններն արդեն հաստատել են բեռնատարի երթուղին պայթյունից առաջ: Դրանք են՝ Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը:
    23:25
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը խոսել է գալիք ձմռանը թուրքական իշխանությունների գլխավոր խնդրից
    Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են. «Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։ Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը հայտնել է, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել գազի վճարումները մինչև 2024 թվականը, որով նա փորձում է մեղմել էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը։ Ինչպես նշվում է, երկրի կախվածությունը ներմուծվող էներգակիրներից մեծացրել է ճնշումը երկրի արժույթի և բյուջեի վրա։ Սեպտեմբերի վերջին թուրքական լիրան հասավ ռեկորդային նվազագույնի։
    23:10
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կորոնավիրուսն առաջացնում է ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքի խանգարումներ
    Կենսաբանները պարզել են, որ SARS-CoV-2-ի սպիտակուցային մասնիկները կարող են թափանցել մարդու բջիջներ և խանգարել ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքը, որը կարգավորում է առանձին գեների ակտիվությունը։ Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Գիտնականների պնդմամբ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է իմունիտետի ծանր խանգարումների, բորբոքային երևույթների, միկրոտրոմբների առաջացման և այլ ծանր հետևանքների։ Գիտնականները գեների աշխատանքում ևս մեկ խանգարում են հայտնաբերել։ Նրանք ուսումնասիրել են սպիտակուցների ֆունկցիաները։ Այն սպիտակուցների, որոնք կորոնավիրուսն օգտագործում է իմունային համակարգից պաշտպանվելու համար։ Այս գործընթացում մեծ դեր է կատարում ORF8 սպիտակուցը, որի կառուցվածքը SARS-CoV-2 զարգացման ընթացքում գրեթե չի փոխվել։ Գիտնականներն ուսումնասիրել են այս պեպտիդի երկչափ և եռաչափ կառուցվածքը և հայտնաբերել են օրինաչափություն, որը նման է սպիտակուց-հիստոնների ձևին։ Գիտնակններն այսպես են անվանում սպիտակուցները, որոնք առկա են մարդու բջիջներում, որի վրա փաթաթվում են ԴՆԹ-ի թելերը։ Գիտնականների կարծիքով հիստոնների և ORF8 սպիտակուցի նմանությունը հանգեցնում է նրան, որ վիրուսի թափանցումը բջիջներ առաջացնում է գեների աշխատանքի խանգարում։
    22:55
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել
    Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել, հայտնում է LBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրները։ Հինգշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր մոտ 30 տարվա մեջ խոլերայի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ «Արձանագրվել է խոլերայի 14 նոր դեպք։ Երեք հիվանդ գտնվում է Հալբայի պետական ​​հիվանդանոցում, մյուս վեցի մոտ առկա են թեթև ախտանշաններ, որոնք հոսպիտալացում չեն պահանջում, մնացած հինգ դեպքերն անախտանիշ են», – հեռուստաալիքին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Հարևան Սիրիայում մեկ ամսից ավելի է խոլերան մոլեգնում է, երկրի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 400 դեպք, մահացել է 33 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը չորեքշաբթի ասել է, որ 27 երկրներ հայտնել են խոլերայի բռնկման մասին՝ վերջին ինը ամիսների ընթացքում:
    22:40
    09.10.22
    Ավելին
  • Արցախ
    «Ամեն մեկս անտեր ենք». Ստեփանակերտում վերսկսվել է բողոքի ակցիան
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, այսօր երեկոյան վերսկսվել է անցած գիշեր ընդհատված հանրահավաքը, որի մասնակիցները Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջում Արցախի Հանրապետության ճակատագրի վերաբերյալ: Արցախում բողոքի նոր ալիք բարձրացրին Պրահայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, ըստ որոնց` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Բազմաթիվ փորձագետներ սա համարում են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դավաճանական քայլ՝ ՀՀ իշխանության կողմից: Ցուցարարները կասկածում են, որ Արցախի նախագահին Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է բանակցային բոլոր մանրամասները և, որ Արայիկ Հարությունյանը, իրոք, տեղյակ է Արցախի համար բախտորոշ որոշումների նրբություններին: Ցուցարարները սպառնացել էին այսօր ավելի վճռական գործողությունների դիմել, եթե Արայիկ Հարությունյանը չգա և հստակ չպատասխանի իրենց հարցերին, սակայն օրվա ընթացքում ստացված մի լուր համեմատաբար հանդարտեցրել է տրամադրությունները: Հանրահավաքների կազմակերպիչ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հեռախոսազանգով տեղեկացրել է, որ պատվիրակություն է մեկնում Երևան՝ Արցախի շուրջ ստեղծված վիճակը քննարկելու: Արայիկ Հարությունյանից բացի՝ Հայաստանի իշխանության հետ հանդիպումներին կմասնակցեն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը: «Մենք գիտենք, որ դա զուտ աչքակապություն է, այնպես չէ, որ այդ հանդիպումից հետո մի բան կփոխվի, հեսա դուրս կգան, ստից մի բան կհայտարարեն, այնքան որ մարդիկ այդ օրը կշտանան այդ ինֆորմացիայով»,- ասել է ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանը:
    22:33
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում պայթյուն է որոտացել
    Թուրքայի Ստամբուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, պատճառը դեռ պարզված չէ։ հայտնում է Sabah.com-ը։ Ինչպես նշվում է, պայթյունը որոտացել է Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում։ «Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրությունում։ Պայթյունի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է Ստամբուլի խիտ բնակեցված տարածքում այրվող շենքը։ Նախնական տվյալներով՝ տուժել է մեկ մարդ։
    22:25
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Արուճ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ և մեկ զոհ
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և մեկ զոհ։
    22:10
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Չավուշօղլուն Ֆրանսիայի թուրքերին կոչ է արել պայքարել հայկական սփյուռքի դեմ
    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է հայրենակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է հայկական սփյուռքին: Նա արտասահմանում ապրող թուրքերին կոչ է արել ավելի կազմակերպված լինել, գրում է Anadolu գործակալությունը: «Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, պետք է մի քիչ էլ ցույց տանք այս միասնությունը: Մենք ԱՄՆ-ում ստեղծեցինք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը շատ արդյունավետ աշխատանք սկսեց մեր երկրի դեմ հայկական սփյուռքի «զրպարտությունների» (չակերտները՝ Tert.am) դեմ: Մենք ամեն ինչ անելու ենք այս կազմակերպությունը Եվրոպայում ամրապնդելու համար: Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել Ֆրանսիայում քաղաքականության մեջ: Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, և այս հայկական սփյուռքի մի մասը «բարի նպատակներ չունի» (չակերտները՝ Tert.am). այն «դեմ է» (չակերտները՝ Tert.am) Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը «թշնամական վերաբերմունք» (չակերտները՝ Tert.am) ունի «լավ հարաբերությունների» (չակերտները՝ Tert.am) հաստատման դեմ: Մենք ակնկալում ենք, որ ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ», - ասել է Չավուշօղլուն:
    21:55
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփյուռքին
    Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփյուռքին: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը «դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ Չավուշօղլուն նշել է, որ «հայկական սփյուռքի որոշ հատվածը դեմ է լավ հարաբերությունների հաստատմանը եւ աջակցում է թշնամությանը»։ Նա Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նման դրսեւորումների դեմ»։
    21:40
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եգիպտոսում հայտնաբերվել է Ռամզես II փարավոնի գանձապահի սարկոֆագը
    Հնագետ Օլա Էլ-Ագիզին պեղումների արդյունքում հայտնաբերել է Ռամզես II փարավոնի գանձապահի սարկոֆագը։Այս մասին հայտնում է Artnet-ը։ Գտածոն հայտնաբերվել է Սակկարա նեկրապոլիսում, որը գտնվում է Եգիպտոսից 20 մղոն հեռավորության վրա։ Հնագետն այս տարածքում պեղումներ է կատարում 2005 թվականից։ 2021-ին հնագիտական արշավախումբն այս տարածքում ազնվականի դամբարան էր հայտնաբերել։ Իսկ վերջերս դամբարանում նաև ուղղահայաց անցուղի են հայտնաբերել։ Մոտ մեկ շաբաթ է պահանջվել այն մաքրելու համար, որից հետո Էլ-Ագիզին մտել է անցուղի և այնտեղ սարկոֆագ հայտնաբերել։ Սարկոֆագի կափարիչը ջարդված է եղել և դրանում դի չի հայտնաբերվել։ Չնայած որ մումիան կորել է, հնագետները կարող են գտածոյի օգնությամբ որոշ մանրամասներ պարզել։ Մասնավորապես նրանք հայտնաբերել են երկնքի աստվածուհի Նութի խորհրդանիշը։ Ռամզես II փարավոնը գահակալել է մ․թ․ա XIII դարից մինչև մեր թվարկությունը։ Այդ ժամանակ Հին Եգիպտոսն իր հզորության գագաթնակետին էր։
    21:25
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ավարտից հետո ընտրողների 41.72 % մասնակցություն է գրանցվել
    Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 % Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 % Վանք – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 % Մարտունու շրջան Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 % Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում:
    21:10
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել
    Այսօր՝ հոկտեմերի 9-ի՝ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաներում ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ավտովթար․ կա արգելափակված քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/09/1224035/
    20:55
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվել է ինքնաբուխ հավաքը
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվել է ինքնաբուխ հավաքը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանը: Նա նշել է, որ քաղաքացիների պահանջը չի փոխվել, նրանք պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը հստակ դիրքորոշում հայտնի Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ: «Մի քանի հարյուր քաղաքացի է հավաքվել, մեկը մյուսին ասելով հավաքվում են, մեծ թվով ոստիկաններ կան հավաքված արդեն»,-ասաց նա: Մարատ Ստեփանյանը նշեց, որ տեղյակ է` նախագահ Հարությունյանի պատվիրակությամբ Հայաստան գալու մասին, սակայն այդ այցի հետ առնձնապես հույսեր չեն կապում: «Մենք գիտենք, որ դա զուտ աչքակապություն է, այնպես չէ, որ այդ հանդիպումից հետո մի բան կփոխվի, հեսա դուրս կգան, ստից մի բան կհայտարարեն, այնքան որ մարդիկ այդ օրը կշտանան այդ ինֆորմացիայով»,-ասաց նա: Նշենք, որ նախօրեին նույնպես հավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում, քաղաքացիներին այդպես էլ չէր հաջողվել զրուցել Արայիկ Հարությունյանի հետ: Հավաքի մասնակիցներին էր հանդիպել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
    20:51
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ֆրանսիայի բենզալցակայանների 30%-ում վառելիքի պակաս կա
    Ֆրանսիայում բենզալցակայանների գրեթե 30%-ը վառելիքի առնվազն մեկ տեսակի դեֆիցիտ ունի, ամենաբարդ իրավիճակը Օ դը Ֆրանս դեպարտամենտում է, որտեղ կայանների 54,8%-ը վառելիքի պակաս կա : Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Էկոլոգիական անցման նախարարության տվյալների, գազալցակայանների 29,7%-ը դժվարություններ է ունենում առնվազն մեկ ապրանքի հետ կապված։ Վառելիքի դեֆիցիտ է նկատվում Պա-դե-Կալեի բենզալցակայանների 59,1%-ում, Իլ-դը-Ֆրանսում, վառելիքի պակաս է գրանցվել գազալցակայանների 44,9%-ում։ «Ես ուզում եմ արձագանքել կառավարության կոչին Total-ի և Esso-ի ղեկավարներին և արհմիություններին: Լուծումը պետք է անհապաղ գտնել սոցիալական երկխոսության միջոցով, որը պետք է տեղի ունենա ընկերությունների ներսում»,- ասել է նախարար Անիես Պանիե Ռունաշը՝ մեկնաբանելով ընկերության աշխատակիցների գործադուլները։ Քաղաքացիները չպետք է տուժեն գործադուլների հետևանքներից, ասել է նա՝ կոչ անելով դադարեցնել դրանք։
    20:40
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Ռոմանի, Վ.Համբարձումյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    20:25
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բրիտանացի միլիարդատերը խոստացել է չջեռուցել իր առանձնատունը՝ ի հեճուկս Պուտինի
    Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը որոշել է այս ձմռանը չջեռուցել իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, հոկտեմբերի 9-ին հայտնել է Mirror-ը: «Ես գիտեմ, որ մենք վառելիքի ճգնաժամ ունենք, և բոլորն անհանգստացած են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես մտադիր եմ կյանքի կոչել այն, ինչ քարոզում եմ։ Ես պատրաստվում եմ տաքացնել մեկ սենյակ, որտեղ մենք կապրենք, և տան 98%-ը կմնա ցուրտ պայմաններում»,- ասել է միլիարդատերը։ Նրա խոսքով՝ վառելիքի ոլորտը ֆինանսավորում է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այսպիսով, միլիարդատերը խոստացել է չջեռուցել տունը, որպեսզի «Պուտինը մի քիչ պակաս դոլար ստանա»։ Գարնանը ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը եվրոպացիներից և նրանց երեխաներից պահանջել էր երկար ցնցուղ չընդունել՝ ի հեճուկս Ռուսաստանի և Պուտինի, ինչպես նաև ասել էր՝ «Վերցրու՛, Պուտի՛ն», երբ ջուրն անջատված է։ Դրանից հետո ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը եվրոպացիներին խորհուրդ էր տվել զուգարանում չլվացվել՝ ի հեճուկս Պուտինի։
    20:10
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    19-ամյա Գևորգը, ընկերոջ հետ կրակն իր վրա վերցնելով, փրկել է հարազատ եղբոր և մյուսների կյանքը. ինքը զոհվել է
    Երեւանի բնակիչ 1 տարի 5 ամսվա ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Ներսիսյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ մարտերի ժամանակ: NEWS.am-ի հետ զրույցում նրա ընկերը` պատմեց, որ Գեւորգի հետ նույն դիրքում է եղել նրա հարազատ եղբայրը, որը նույնպեսժամկետային զինծառայող է: «Գեւորգը եղբոր հետ էր ծառայում Ջերմուկում, եղբայրը մեկ տարվա զինծառայող էր, ադրբեջանական հարձակման ժամանակ նրանք երկուսով մի դիրքում են եղել: Գեւորգը ընկերոջ հետ կրակն իր վրա է վերցրել, փրկել է եղբոր ու դիրքում գտնվող մյուս տղաների կյանքը, ինքն ու ընկերը զոհվել են»,- ասաց նա: Ընկերը պատմեց, որ Գեւորգը մինչեւ բանակ գնալը սպորտով է զբաղվել, հաճախել է ձյուդոյի: «Գեւորգը որ զանգում էր, միշտ ասում էր, որ երազում էխաղաղություն լինի, շուտ ծառայեն, վերադառնան տուն:Շատ ընկերասեր ու բարի տղա էր, նա օրինակ էր ծառայում բոլորի համար»,- պատմեց ընկերը: Գեւորգ Ներսիսյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
    19:55
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
    Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ՝ Հ․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
    19:40
    09.10.22
    Ավելին