Լրահոս

2022-12-16
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է
    Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
    09:36
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների քանակն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ
    Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։
    09:33
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին բաց է թողել Արգենտինայի հավաքականի մարզումը
    Օրեր անց կկայանա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Սակայն, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր չի մասնակցել թիմի մարզմանը։
    09:30
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. զգացվել է նաև Ստեփանակերտում
    Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ:
    00:52
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
    00:15
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին մեզ չի վախեցնում. Տեո Էռնանդես
    Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էռնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի հետ սպասվող հանդիպման մասին։ «Մեսսին մեզ չի վախեցնում։ Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ հանդիպումը հիանալի է լինելու: Մենք մի քանի օր ունենք նախապատրաստվելու համար»,- Էռնանդեսի խոսքերն է մեջբերել TF1-ը: ԱԱ 2022-ում Էռնանդեսը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ ԱԱ 2022-ի եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ «Լուսայիլ» մարզադաշտում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 19։00-ին։
    00:15
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավիթաշեն 1, 9 և 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ավանեսովի 1փ. 2 շենք, Նոր Արեշ 37փ. 125-135; 41փ. 68-149 առանձնատներ, Նոր Արեշ փ. 4, 6, 8, 8/1; 2փ. 42; 34փ. 125/3 շենքեր, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Ոսկեհատ, Վանանդ և Կողբավան գյուղեր մասնակի և Զվարթնոց գյուղ, Արարատի մարզի` 10:00-14:00 Արգավանդ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք` Նար Դոսի փ. 38 շենք, Երևանյան փ. 1, 5, 7, 9 շենքեր, Րաֆֆու, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղանիստ և Բաղրամյան գյուղեր մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-13։00 Ալափարս, Արզական համայնքներ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «Աշնաղ» գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Ծաղկաձոր քաղաք, Հրազդան քաղաք՝ Աղբյուրակ թաղամաս, Երևանյան փողոց, Քաղսի, Սոլակ և Լեռնանիստ գյուղեր, 11։00-15։00 Պտղնի գյուղ և Պտղնի ամառանոցներ մասնակի, 11։00-16։00 Սոլակ գյուղ մասնակի, «ԱՐՓԻՆԵ ՍՈԼԱՐ» արևային կայան, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Հանքավան գյուղ, Արտավազի բնակելի շենքեր, դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Աբովյան քաղաք` 2-րդ և 3-րդ միկրոշրջաններ մասնակի, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք, Կաթնաղբյուր և Էլար գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–11:00 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մարտունի համայնքի Զ. Անդրանիկի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։30–12:30 Մադինա-Լեռնակերտ բնակավայրն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հացառատ գյուղի պոմպակայան, 14:00-16:00 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Վիվա-ՄՏՍ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ, Լոռու մարզի՝ 10:30-16:30 Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղեր, Սյունիքի մարզի՝ 11:00-16:00 Խնձորեսկ գյուղ մասնակի:
    00:10
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:
    00:05
    16.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊԲ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
    00:00
    16.12.22
    Ավելին
2022-12-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակոբյան Աննան հերթական անգամ ցույց ա տալիս բոլորիս հանդեպ իշխանության «թքած ունենալու» նուրբ արվեստը․ Անժելա Էլիբեգովա
    Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հակոբյան Աննան իրա ինստագրամում ուղղակի հերթական անգամ ցույց ա տալիս բոլորիս հանդեպ իշխանության «թքած ունենալու» նուրբ արվեստը։ Ու եթե կան մարդիկ, ովքեր շարունակում են հույս կապել, որ իրենց մասին կառավարությունում մտածող կա, այ նույն վիդեոներից ապաստարանում նստած նայելու են, երբ թշնամին հասնի իրենց դուռը։ Չգիտեմ էլ ոնց պիտի էդ մարդիկ դեմոնստրատիվ ցույց տան, որ բացի սեփական բարեկեցությունից իրենց էլ ոչինչ չի հուզում, ոչ շրջափակման մեջ մնացած երեխեքը, ոչ առաջնագծում վրանում սառող զինվորը, ոչ դուք։
    23:50
    15.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Շանտաժ՝ Եվրամիությունում. ՌԴ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Կիևը սպասում է «Պատրիոտներին»
    Ուկրաինական բանակը սպասում է հողը չորանա՝ նոր հակահարձակման անցնելու համար: Ամերիկյան «Նյուզվիք» պարբերականին է ասել ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը՝ վստահեցնելով, որ իրենց պահեստները լիքն են զենքով և հնարավոր է հաջորդ շաբաթ ռազմական նոր օգնություն ստանան Վաշինգտոնից:
    23:42
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանկության հիշողությունները վառ պահելու մի շարք եղանակներ հոգեբանից
    Մանկության հիշողությունները մեծ կարևորություն ունեն մեծահասակների կյանքում։ Շատերի մոտ դրանց պակասը կարող է սթրեսի և հոգեբանական դեպրեսիայի պատճառ դառնալ։ Այս հետաքրքիր թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հնարավորինս շատ հիշողություններ և դրական լիցքեր պահպանենք: «Կյանքի դժվարին պահերին մարդն ամենից հաճախ հայացք է գցում անցյալին, հիշում դեպքեր մանկությունից։ Մեր գիտակցությունը, հղում անելով մանկությանը, կարծես թե, ստուգում է ներկա իրավիճակը և համեմատություններ կատարում: Եվ երբ չափահաս կյանքում մենք բախվում ենք իրականությանը և մեր ներքին ճանապարհի միջև անհամապատասխանություն է ստեղծվում, որի պահապանը մանկության հիշողություններն են, մենք ձգտում ենք կամ փոխել իրականությունը ցանկալի ձևի, կամ տրվում ենք դեպրեսիաների և մեկուսացման»,- ասաց հոգեբանը: Հոգեբանի խոսքով, բոլոր նման իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ, երբ արդեն ձևավորվել է երեխայի աշխարհայացքը, իրենց ողջ հուզականությամբ, ունենում են միայն գործնական նշանակություն։ Վաղ մանկության տարիներին, երբ մեր մտքում ստեղծվում է ներքին եսը, հիշողությունները դառնում են խորհրդանշական՝ շատ առումներով որոշելով ապագա ճակատագիրը: «Այսօրվա դինամիկ աշխարհում, որտեղ մարդը հասարակության մեջ իրացվում է կոնկրետ խնդիր լուծելով, մարդիկ հաճախ հանդիպում են ներքին խոչընդոտների, որոնք խանգարում են հասնել որոշակի նպատակի: Նման դեպքերում օգնության են գալիս հիշողությունները, ստիպում վերարժևորել անցած ճանապարհն ու վստահել սեփական ուժերին»,- ասաց նա։ Հոգեբանները, որոնք կոչված են օգնելու նման իրավիճակում հայտնված մարդուն և գտնելու խնդրի պատճառները, իրենց հետազոտություններում գրեթե միշտ հանգում են մանկության հիշողությունների խնդրին։ Եվ այստեղ ահա մանկական հիշողությունները, որոնք փոխանցվում են մեզ հուզական պատմության, տպավորությունների միջոցով, կարող են և՛ դրական, և՛ բացասական դեր ունենալ սոցիալականացման մեջ։ Տարբեր մասնագետներ կարծում են, որ հիշելու մեր կարողությունը սերտորեն կապված է լեզվական հմտությունների հետ։ Այսինքն՝ իրադարձությունները կարող ենք հիշել միայն այն «կոդավորելով»։ Եվ այս ունակությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը սովորում է խոսել։ Հոգեբանները հանգել են այն եզրակացությանը, որ որքան փոքր է երեխան, այնքան ավելի լավ է հիշում հենց այն հիշողությունները, որոնք պարբերաբար քննարկվում են և ավելի լավ պահպանվում ենթագիտակցության մեջ: Զրույցի վերջում հոգեբան Մերի Հարությունյանը ծնողներին տվեց մի շարք խորհուրդներ, որպեսզի երեխաների մեջ վառ պահեն մանկական հիշողությունները և արժևորեն միասին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը. Ամեն երեկո երեխայի հետ քննարկեք օրը. Այն երեխայի համար մտերիմ ընկեր լինելու լավագույն միջոցն է։ Երեխային հնարավորություն տվեք արտահայտվելու. Իհարկե, մենք կարող ենք ավելի լավ միտք ձևակերպել, բայց երեխան նույնպես պետք է սովորի արտահայտել իր մտքերը: Մի՛ ընդհատեք նրան. Որպես օգնություն կարող եք տալ ուղղորդող հարցեր։ Այսպիսով, դուք կսովորեցնեք երեխային ճիշտ ձևավորել խոսքը և միևնույն ժամանակ «գրանցել» հիշողությունները։ Ձեր փոքրիկի ուշադրությունը հրավիրեք նաև մանրուքների վրա: Երեխաները հիմնականում չեն հիշում կոնկրետ իրադարձությունները, այլ այն տպավորությունները, որոնք ստեղծվում են այդ պահին: Ուստի փորձեք քննարկել երջանիկ օրերին ապրած զգացմունքներն ու հույզերը։ Կարծիք կա, որ հենց այդպիսի իրադարձություններն են ձևավորում ապագա չափահասի հոգեբանությունը:
    23:40
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի նկատմամբ
    ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի նկատմամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:
    23:30
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի. Շվեյցարիան մտահոգված է ստեղծված վիճակով
    Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է դեսպան Աննա Իֆկովիցի թվիթերյան գրառման մեջ: «Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն՝ բոլոր առկախ խնդիրները լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ:
    23:20
    15.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանի վախն ու վերջին հնարավորությունը. Ստամբուլն ուրիշ հերոս ունի
    Ստամբուլում ցույցեր են քաղաքապետի ազատազրկման պատճառով: Թուրքական դատարանի վճռով մոտ երեք տարվա բանտարկության է դատապարտվել Էրդողանի ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը՝ Էքրեմ Իմամ-Օղլուն: Նա Թուրքիայի գործող նախագահի ամենալուրջ մրցակիցներից է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրարշավում: Փորձագետները կասկած չունեն՝ Էրդողանը վերընտրվելու է, եթե Ալլահը չխառնի նրա պլանները:
    23:10
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Porsche Cayenne-ը, Toyota Fortuner-ն և Mercedes-ը
    Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Տերյան 107 հասցեի դիմաց բախվել են 22-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի, 39-ամյա Հակոբ Ենոքյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 46-ամյա Միհրան Մուրադյանի վարած Toyota Fօrtuner մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/15/1228799/
    23:04
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սպիերից ընդմիշտ ազատվելու բժշկական եղանակները. հակացուցումներ
    Սպիները շարակցական հյուսվածքի գոյացումներ են, որոնք առաջանում են վերքերի ապաքինումից, այրվածքներից և վիրահատություններից հետո: Սպի հյուսվածքը կազմված է կոլագենից և շատ զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, դրանցում մազի ֆոլիկուլն ու քրտինքի խցուկները չեն վերականգնվում։ Վերքերի բուժման գործընթացում, կախված գտնվելու վայրից, վնասվածքի աստիճանից, առանձնանում են սպի հյուսվածքի մի քանի տեսակներ. Ատրոֆիկ սպիներ. Այս տեսակի սպիներն ամենից հաճախ առաջանում են բշտիկներից, ջրծաղիկից հետո։ Մաշկի վրա ձևավորվում է թեթև ցան։ Նորմոտրոֆիկ սպիներ. Նրանք ունեն գունատ վարդագույն երանգավորում, անհարթ մակերեսը կարող է ձգված տեսք ընդունել: Գտնվում են շրջակա առողջ մաշկի մակարդակում։ Հիպերտրոֆիկ սպիներ. Նման սպիները հաճախ ձևավորվում են մաշկի լայնածավալ և խորը վնասվածքներով: Կելոիդ սպիներ. Այս սպիները հիպերտրոֆիկ սպիների տեսակ են։ Դրանք բնութագրվում են խորդուբորդ, խիտ, վարդագույն կամ կապտավուն գույնի մակերեսով, որը կտրուկ բարձրանում է առողջ մաշկի մակարդակից: Առաջին ամիսներին կիլոիդային սպին կարող է ուղեկցվել քորով և ցավով, ինչպես նաև բուժումից հետո ռեցիդիվների միտում կա։ Հիպերտրոֆիկ կամ կելոիդ սպիների առաջացման հիմնական պատճառներն են՝ սպի կրկնակի վնասվածքի ժամանակ, վերքի ոչ պատշաճ բուժում, վերքի տեղայնացումը մաշկի նուրբ հատվածներում, մետաբոլիկ հիվանդություն, ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցություն: Մինչ օրս սպիների լազերային հեռացումը համարվում է սպիներից ազատվելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Սպիի լազերային հեռացման սկզբունքը հետևյալն է. պրոցեդուրաների ընթացքում սպիում լազերային ճառագայթումը ձևավորում է թերապևտիկ միկրոգոտիներ, որոնք նման են խիստ սահմանված խորության խորշերին: Պրոցեդուրայի ընթացքում սպիի մակերեսին մինչև հազար նման խորշեր են ստեղծվում։ Սակայն դրանց տրամագիծն այնքան փոքր է, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրանք լցվում են առողջ ու երիտասարդ հյուսվածքով։ Անհրաժեշտ պրոցեդուրաների քանակը որոշվում է սպիի բնույթով և չափերով, որքան հաստ և կոպիտ լինի սպին, այնքան ավելի շատ պրոցեդուրաներ կպահանջվեն։ Պրոցեդուրայի ժամանակը կախված է աշխատանքի ծավալից։ Լազերային հեռացումը սովորաբար անցավ է, սակայն հիվանդի ցանկությամբ կարող է կիրառվել տեղային անզգայացում: Սպիի լազերային հեռացումը լրացուցիչ պրոցեդուրա է պլաստիկ վիրահատություններից, լիպոսակցիայից և որովայնի պլաստիկայից հետո։ Հարկ է նշել, որ պրոցեդուրան ունի հակացուցումներ՝ հղիություն, բորբոքային պրոցեսների առկայություն, փսորիազ, արևայրուք ընդունած մաշկ։ Վիրաբուժական մեթոդ. Սա այն մեթոդն է, երբ սպին ենթարկվում է վիրաբուժական հեռացման կամ լազերային վերամշակման: Վիրահատական ​​հեռացումը բավականին ցավոտ է և չի տարածվում բոլոր տեսակի սպիների վրա, ուստի այն հազվադեպ է օգտագործվում: Կոսմետոլոգիական և բժշկական մեթոդները ներառում են սպիի մարմնի մեջ հատուկ պատրաստուկների ներարկում, սպիի բուժում տարբեր քսուքներով, կոլագենի ռեզորբցմամբ և օզոնային թերապիայով։ Այս մեթոդները արդյունավետ են միայն փոքր սպիների դեպքում։ Բուժումը երկար է, իսկ հաջողությունը երաշխավորված չէ։
    23:00
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի մարզպետարանում քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումները
    Այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի, մարզային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ համագործակցությամբ վերահսկողական միջոցառումները հատկապես տոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում ուժեղացված կարգով իրականացնելու, ինչպես նաև բակային մորթերի, փողոցային առևտրի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կարգի վերաբերյալ հարցեր։
    22:50
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
    Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է երկրի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում արված գրառումից: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ բանակցությունները»,- նշվում է գրառման մեջ։
    22:40
    15.12.22
    Ավելին
  • Անճար մարդիկ ենք, ստիպված ապրում ենք. Բաքուն փորձում է վախի մեջ պահել սահմանի գյուղերի բնակիչներին
    Արցախը շրջափակած Ադրբեջանը գիշերը կրակել է Սյունիքի ու Գեղարքունիքի երկու գյուղերը պաշտպանող դիրքերի ուղղությամբ: Գյուղացիների խոսքով՝ ծանր զենքերով իրենց տները չեն թիրախավորվել, բայց պարզ լսվել են թշնամու կրակոցների ձայները: Ադրբեջանի լկտի պահվածքը չզսպելու դեպքում, փորձագետն ասում է՝ Ալիևը կարող է արկածախնդրության դիմել՝ մեծ պատերազմ հրահրելով Հայաստանի դեմ:
    22:30
    15.12.22
    Ավելին