Լրահոս
2022-09-15
-
ՔաղաքականԱդրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը:13:1015.09.22
-
ՔաղաքականԱՄՆ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Կոնգրեսում՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի անցկացման ուղղությամբՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղությամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան և Սենատի ութ անդամների կողմից հասցեական դատապարտող հայտարարությունները, Ալիևին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կոչը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի կողմից Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:12:5915.09.22
-
ՔաղաքականՍմբատյանը Վրաստանի նախագահին է ներկայացրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակըՎրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։12:5015.09.22
-
ՄիջազգայինՊուտինը մտադիր չէ ավարտել պատերազմը. ԳուտերեշՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտը դեռ շատ հեռու է։ CNN-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ով նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:12:4015.09.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Պայթյունի 5-6 ձայն ենք լսել առավոտյան. Վերին Շորժայի գյուղապետը մանրամասներ է հայտնումՀայլուր 12:30 Պայթյունի 5-6 ձայն ենք լսել առավոտյան. Վերին Շորժայի գյուղապետը մանրամասներ է հայտնում12:3015.09.22
-
ՔաղաքականՀԱՊԿ-ն ուժեր չի ուղարկի ՀայաստանՀայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:12:2715.09.22
-
ՄիջազգայինG7-ի առողջապահության նախարարների հանդիպումը տեղի կունենա ՆագասակիումG7-ի երկրների առողջապահության նախարարների հանդիպումը 2023 թվականին այդ ոչ ֆորմալ միավորման մեջ Ճպոնիայի նախագահության շրջանակներում տեղի կունենա Նագասակիում: Ինչպես սեպտեմբերի 15-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը, ներկայումս կատարվում Է համաձայնեցում այդ հարցի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:12:2015.09.22
-
ՄիջազգայինՊուտինն Ալիևի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։12:1115.09.22
-
ԻրավականԱհաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը ներկայացել է ոստիկանությունՈստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:12:0815.09.22
-
ԱրցախԱրցախի նախագահը Երևանում է. ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում, հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։11:5815.09.22
-
ՀասարակականԺամը 8:00-ին ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Վերին Շորժայի ուղղությամբԳիշերը Գեղարքունիքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ հանգիստ է եղել, սակայն առավոտյան ժամը 8:00-ի կողմերն ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել, քաղաքացիական օբյեկտները վնասներ չեն կրել։ Այս մասին 24News-ին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։11:5315.09.22
-
ՔաղաքականՔՊ֊ում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչև Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ սահմանային չդադարող լարվածությանը, ասել է թե՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ու, այսպես ասած, մեկընդմիշտ փակել թեման: Հայտարարությունը, բարեբախտաբար, միանշանակ չի ընդունվել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ պատգամավորները չեն ընկրկել ու այսօր էլ շարունակում են համոզել իրենց գործընկեր պատգամավորներին, թե այս պահին միակ լուծումը դա է: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խմբակցության դռնփակ նիստը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը՝ ըստ երևույթին չհերքելով, որ նման առաջարկով են հանդես եկել:11:4415.09.22
-
ՍպորտԱզատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունումՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում:11:3215.09.22
-
ՀասարակականԻրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 11:00-ի դրությամբԺամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։11:1515.09.22
-
ՔաղաքականԻրանը զորքեր է մոտեցրել մեր և Ադրբեջանի սահմաններին. Ավետիք Չալաբյան«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․11:1015.09.22
-
ԱրցախԱրցախի ԱԺ պատգամավորները Երևան են եկելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն, հայտնում են Արցախի Ազգային ժողովից։11:0615.09.22
-
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կրկին կքննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ասված է կազմակերպության նիստերի ծրագրի ծրագրում։11:0015.09.22
-
ՔաղաքականՍոթքում տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է. ԱԳՆ մամուլի խոսնակՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:10:5015.09.22