Լրահոս

2022-10-07
  • Img default alt hy
    Իրավական
    Հեռուստացույցի մեջ թաքցված հեռախոսները հայտնաբերվեցին
    Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում հայտնաբերվել է հեռուստացույցի մեջ թաքցված 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։
    22:30
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Գավառական խորամանկություն»՝ Էրդողանի պես բարդ խաղացողի հետ. թուրքական «մահացու» պահանջներ
    «Եթե Թուրքիայի պահանջները բավարարվեն, Հայաստանը կվերածվի բուտաֆորիկ պետության»,- կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ թուլացած Հայաստանի՝ դիվանագիտական փորձ չունեցող վարչապետը հանդիպել է մեր ժամանակների ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի հետ: Ռեջեփ Էրդողանի հետ գավառական խորամանկությամբ բանակցելը մեծագույն արկածախնդրություն է: Ըստ թուրքագետի, միամտություն է կարծել, որ Թուրքիան Հայաստանի հետ պատրաստվում է հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների:
    22:20
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կործանման վտանգ. ընդդիմության արձագանքը՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին
    Եթե մինչև 2018 թվականը Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է բարձր ինքնավարություն տալ Արցախին, 44-օրյա պատերազմից հետո մինչև Պրահա՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններով խորը թաղվում է Արցախի ինքնորոշման հեռանկարը: Ըստ Հայաստանի ընդդիմության՝ Փաշինյանի բանաձևը հետևյալն է՝ Արցախը զիջենք, որ Հայաստանը պահենք:
    22:10
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը ներկայացրել է Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը
    7or.am-ը գրում է․ Գիշերը, մթության քողի տակ լուծվել են Հայաստանի հարցերը։ Շատերը կռիվ են տալիս Արցախի համար, բայց չեն նկատում, որ Արցախի հետ փաթեթի մեջ է հայտնվել նաև Հայաստանը։ Եվ այսպես, Պրահայում ստորագրվել է ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այլ նաև Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը։ Բանն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են սկսել սահմանազատման աշխատանքները։ ԵՄ–ն էլ քաղաքացիական դիտորդներ է ուղարկելու Հայաստան, որպեսզի մշտադիտարկում անեն (Ալիևն ասել է, որ եվրաչինովնիկներին իր տարածք չի թողնի մտնեն)։ Ինչպես նկատում եք, հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման և «խաղաղության» կոչված համաձայնագրի մասին խոսք չկա։ Մինչ ոմանք այստեղ քննարկում են այն հարցը, թե արդյոք Նիկոլը պե՞տք է ստորագրի կամ չստորագրի «խաղաղության» թուղթը, շաբաթը ուրբաթից շուտ է գալու։ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ալիևը գրել է, որ իրենց ազգային գաղափարախոսությունը Ղարաբաղն ու Զանգեզուրն ամբողջությամբ վերցնելն է։ Նաև ասել է, որ եթե ղարաբաղցիները չեն ուզում ապրել Բաքվի ենթակայության ներքո, ապա կարող են հեռանալ։ Նիկոլը Պրահայում համաձայնության գալով՝ փաստացի համաձայնություն է տվել Արցախից ռուս խաղաղապահների հեռացմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունն ընդունելով լրիվ այլ բան է նկատի ունեցել, և դա կերևա շատ շուտով։ Հենց որ սկսեն սահմանազատման աշխատանքները։ Ալիևն իր քարտեզները թևի տակ դրած է գալու սահմանազատման աշխատանքներին։ Պարզվելու է, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է՝ ըստ Ալիևի։ Նիկոլը, բնականաբար, ասելու է, որ չկա նման բան։ Դրանից հետո ադրբեջանցիք հարձակվելու են Սյունիքի վրա, եվրադիտորդները հասցրած են լինելու թռնել դեպքի վայրից։ Հայ ժողովուրդը հայացքն ուղղելու է դեպի Ռուսաստան, բայց այնտեղից աղմկոտ լռությամբ պատասխանելու են հետևյալը․ «Հայաստանն իր ղեկավարի միջոցով թշնամի է հայտարարել Ռուսաստանին ու Ադրբեջանի հետ համաձայնության եկել ԵՄ–ի հովանու ներքո խաղաղություն հաստատել՝ զուգահեռաբար ՌԴ–ին դուրս մղելով տարածաշրջանից, հիմա եկել եք մեզանից ի՞նչ եք ուզում»։ Այս ամենից հետո ՀՀ հպարտ քաղաքացիները նայելու են դեպի Արևմուտք։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հուժկու գրառում է անելու այն մասին, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Սյունիքից, և վե՛րջ։ Ուրիշ բան չի անելու։ ԱՄՆ–ում էլ են չնկատելու տալու այս ամենը։ Փելոսին արտասվելու է և հուժկու գրառում անի թվիթերում, և վե՛րջ։ Այդ «վերջից» հետո ՀՀ–ում խուճապ է սկսելու։ Սյունիքին հաջորդելու է փլուզման դոմինոյի էֆեկտը։ Նիկոլը, հասկանալով, որ առաքելությունն ավարտված է, փախնելու է Հայաստանից դեպի Արևմուտք՝ որևէ մայրաքաղաքում տաքուկ նստած մեղադրելով Ռուսաստանին։ Դա լինելու է նրա հիմնական ֆունկցիան Հայաստանը կործանելուց հետո։ Այս ամենից որոշ ժամանակ անց, իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր Սողոմոն Թեհլերյանի ֆունկցիա կկատարեն՝ Թալեաթի դերում տեսնելով Նիկոլին, բայց դա արդեն անիմաստ է դառնալու։ Պետության կորստից հետո ի՞նչ հետաքրքիր է, թե ով, ում և որտեղ կսատկացնի։
    22:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև. Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին: Պատասխան. Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։ Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար: Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։ Հարց. Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարող ե՞նք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը: Պատասխան. Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ: Հարց. Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին: Պատասխան. ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում: Հարց. Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում: Պատասխան. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:
    21:50
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Երևանի Մայակ թաղամասում. հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի
    Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել են պահարան (5 քմ) և 5 աթոռ։ Հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։
    21:40
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան հարձակողական անօդաչու սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը բոլոր կողմերից»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը Թուրքիայի առաջին քայլն էր՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշման։ Բացի այդ, Էրդողանը թույլ է տվել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազա ստեղծել։ Միաժամանակ նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ունակ են արագ հասնել Կիպրոս։
    21:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում. Շրջակա միջավայրի նախարարության կոչը այցելուներին
    «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ, արագ մարվել է: Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ: Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և քաղաքացիներին կոչ անում. «Հարգելի քաղաքացիներ, «Ջրվեժ» անտառպարկի այցելուներ, հատկապես հրդեհավտանգ շրջանում, հորդորում ենք ուշադիր լինել. ծխախոտի մնացորդներ չնետել խոտածածկ տարածք և հետևել հակահրդեհային բոլոր կանոններին»:
    21:20
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է 17 զինծառայողների խոշտանգված չլինելու մասով տված պատասխանները
    Ադրբեջանի Հանրապետության կողմից 2022 թվականի հոկտեմբերի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետություն վերադարձրած 17 զինծառայողների խոշտանգված չլինելու մասով` ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի կողմից civic.am կայքին տրված պատասխանն ունի որոշակի պարզաբանումների և մի շարք հատվածներում նաև` հերքման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Հիշյալ հանգամանքով պայմանավորված` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ 17 զինծառայողների հետ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություն նշանակելու համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, զինծառայողները ներկայացվել են ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննվելու համար: Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները, ուստի` 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Թադևոսյանին օբյեկտիվորեն չէր կարող տրամադրել տեղեկատվություն` դեռևս չավարտված քննչական գործողության արդյունքների վերաբերյալ։ Ասվածից հետևում է, որ վերոգրյալ պատասխանում ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյան չէր կարող հաստատապես փաստել հայ զինծառայողների խոշտանգված չլինելու հանգամանքը, և հրապարակվածը հեռախոսային կարճ հարցազրույցի ընթացքում տրված հարցադրումների ու պատասխանների ոչ ճիշտ ընկալման արդյունք է, և մամուլի խոսնակն ընդամենը նպատակադրում է ունեցել տեղեկացնել իր կողմից խոշտանգման հանգամանքի վերաբերյալ տեղեկություններ չունենալու իրողությունը: Այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակված և զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է պարզաբանման մեջ:
    21:10
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերդի համայնքապետը գրավի դիմաց ազատ կարձակվի
    News.am-ը գրում է․ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Դատարանը բավարարել է շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակել։ «Մենք գտնում էինք, որ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմք չկա, բայց չբացառելով, որ դատարանը կարող է համարել խափանման միջոց կիրառելու հիմք կա, միջնորդել էինք վերացնել որեւէ տեսակի խափանման միջոցը կամ կալանքը փոխարինել գրավով։ Գրավը սահմանվել է 6 միլիոն դրամ։ Գրավի գումարը վճարելուն պես Հարություն Մանուչարյանը պետք է ազատ արձակվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։ Նշենք, որ Հարություն Մանուչարյանի գործը դատաքննության փուլում է, գործով բոլոր վկաներն ըստ Ալումյանի, հարցաքննվել են։ Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Տեղեկություններ կան, որ Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։ Նա կալանավորվել էր 2021 թվականի նոյեմբերի 9–ին։ Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Զորավոր համայնք» դաշինքը ստացել է 5683 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4297 ձայն, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինք էլ՝ 1095 ձայն։ Բերդ խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Զորավոր համայնքը» ունի 11, ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ Քանի որ «Զորավոր համայնքը» ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին է ստացել, ապա այդ կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար։ Սակայն Հարությունը Մանուչարյանը, ինչպես նաեւ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։
    21:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհն ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է․ Կաթողիկոս
    Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Նախքան հանդիպումը Նորին Սրբության նախագահությամբ ՀԲԸՄ անդամներն աղոթք բարձրացրին առ Աստված ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ և ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի շիրիմների առջև նրանց և ՀԲԸՄ–ի երջանկահիշատակ երախտավորների հոգիների հանգստության և խաղաղության համար։ Այնուհետև Վեհարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց հյուրերին։ Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անունը և գործունեությունը իր սկզբնավորման օրվանից անքակտելիորեն կապված է մեր Սուրբ Եկեղեցու և ի մասնավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: ․․․Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես իր զորակցությունն է բերել հայրենի անկախ պետականության վերակերտմանը՝ առաջին օրերից գործուն մասնակցություն ունենալով պետականաշինության սրբազան առաքելության մեջ»: Հայոց Հովվապետը հաստատելէ, որ ՀԲԸՄ-ն այսօր էլ նույն նախանձախնդրությամբ և ուժականությամբ շարունակում է իր գործունեությունը, որի առանցքում մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է, ինքնության անաղարտ պահպանությունը, նրա հոգևոր, բարոյական զորացումը և համազգային միաբանության ամրապնդումը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և նրան անդամակցող ազնիվ բարերարներին, որոնց շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո վերակառուցված բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կառույցներ և շինություններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հավատքի ապրումն ու աստվածասեր ոգին, բազմաթիվ երեխաներ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում Հայորդյաց տներում, կարիքավոր բազմաթիվ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակություն, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սնունդ։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագույն մարտահրավերների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում՝ հայրենաբնակ մեր ժողովրդին զորակցության ու քաջալերանքի ևս մեկ կարևոր ուղերձ է: «Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարևոր անդրադարձ պիտի կատարեք այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են մեր ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Վստահ եմ նաև, որ իր կոչմանը հավատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և նրա անդամները պիտի շարունակեն նոր հանձնառությամբ լծվել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը: Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է պետականությունը պահպանելու և ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետությունն է, որ երաշխավորում է մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, հարատևությունն ու մեր ազգային, հոգևոր ինքնության անխաթար պահպանումը»,- ամփոփեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին ներկայացրել է Մայր Աթոռի տարբեր կառույցների գործունեությունը, հատկապես հովվական և սոցիալական, քարոզչական և կրթադաստիարակչական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Հանդիպումը փակվել է Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով»։
    20:50
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար․ Պուտին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Կքննարկենք ԱՊՀ տարածքում անվտանգության հետ կապված խնդիրները։ Չէ՞ որ, բացի Ուկրաինայից, որտեղ իրոք ողբերգական իրադարձություններ են ծավալվում, ցավոք, հակամարտություններ են ծագում նաև հետխորհրդային տարածքի այլ՝ մոտ պետությունների միջև։ Դա, անխոս, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում»,- մասնավորապես, ասել է Պուտինը։
    20:40
    07.10.22
    Ավելին
  • Իրավական
    Բաքվում հայ տղաների վերքերը կարել են առանց ցավազրկման, վնասել են բոլորին. ՄԻՊ-ը զեկույց է պատրաստել
    Վիրահատություններ՝ առանց ցավազրկման, հոգեբանական ճնշումներ, կտտանքներ: Հայաստանի օմուդսմենը այսօր պատմել է, թե ինչպես են Բաքվի բանտերում եւ հիվանդանոցներում վարվել վերջերս Հայաստան վերադարձած հայ գերիների հետ: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝՝՝ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները: Ինքը առանձին զեկույց է պատրաստելու ի հայտ եկած նոր հանգամանքների մասին:
    20:33
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրենք իրենցով ԿԸՀ նախագահ ընտրեցին
    Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հրապարակվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Նրա օգտին միաձայն քվեարկել է 65 պատգամավոր։ Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանը չի համապատասխանում այդ պաշտոնին։
    20:30
    07.10.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ինքը կատարող անձ ա, պաշտպանում ա Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը». երևանցիները՝ Պրահայում հանդիպումների մասին
    Պրահան հավակնում է դառնալ հայկական պետականության համար բախտորոշ պայմանավորվածությունների մայրաքաղաք: Այնտեղ հինգշաբթի առաջին անգամ պաշտոնապես հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը: Տեղի է ունեցել նաև հայ-ադրբեջանական գագաթնաժողով նոր՝ եվրոպական ձևաչափով: Արդյոք Հայաստանի քաղաքացիները հետևե՞լ են Պրահայի գործընթացներին ու ի՞նչ եզրակացություններ են արել:
    20:29
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes-ը անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի եզրին, կա 1 զոհ, 3 վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223910/
    20:21
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց. Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրում է․ «2008 թ.-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակի տեր լինել և ազատվել ղարաբաղցիներից ու Ղարաբաղից, որովհետև ղարաբաղցիները թալանչիներ են, իսկ Ղարաբաղն էլ, որ չլինի իրենք չաղ ու բախտավոր կապրեն: 2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց ու ազգասպանները զավթեցին իշխանությունը...ու սկսվեց...ընդամենը 4 տարի և Նիկոլն ու նիկոլների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուրն իրեն զգաց խեղճ, թույլ ու շշնջաց. «դե ինձնից ոչինչ կախված չի»: Ընդամենը մեկ հետևություն. այն որ Նիկոլը ատում է Հային, դա արձանագրված փաստ է, և հենց այդ «կարևոր» հատկանիշն էր, որով թշնամու ձեռքին իր, գործիք դարձավ...Այն, որ արդեն բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել, դա էլ է նրա ծրագիրը: Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, շատ դեպքերում իր կամքից անկախ, Նիկոլի ծրագրի կատարողն է... Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին և ասում եմ իմ դիրքորոշումը, որն ի դեպ 1988-ից նույնն է. որպես ՀԱՅ, որպես ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ոչ Նիկոլին, ոչ թշնամուն ու հենց ինձնից է կախված և իմ Հայրենիքի, և իմ երեխաների ներկան ու ապագան: Եվ սա կարող է լինել նաև Քո դիրքորոշումը»:
    20:20
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է․ Լիլիթ Գալստյան
    Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈւՄ ԹՈւՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԾԱՌԱՆԵՐԸ Մեր ազգային և պետական շահերի ուրացման և դավաճանության ողբերգական, առայժմ անկասելի շղթայում, մեկ ցավալի հանգրվան էլ արձանագրվեց․ քառակողմ հայտարարությունը: նփ-ի ստորագրությամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, «Եվրոպայի քաղաքական համայնքում» Ռուսաստանը չկա։ Բնականաբար, պատահական չեն հայտարարությանը նախորդած հակաՀԱՊԿ-ային և հակառուսական տրամադրությունները։ Նոր աշխարհակարգ կառուցելու և հարավային ճակատ բացելու աշխարհաքաղաքական մեծ խաղացողների սցենարում անղեկ և կազմաքանդված Հայաստանը մանրադրամի է վերածվել, այն առայժմ այս ուրվագիծն ունի, իսկ իրական լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը շատ առարկայական է։ Ըստ էության, Արցախյան բանակցային գործընթացում կարևորագույն դերակատարություն ստանձնած, արցախահայությանը անվտանգային երաշխիքներ ապահովող Ռուսաստանը դուրս է մղվում նվաճողական այս խաղից՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Այսպիսով, հեզասահ և հետևողականորեն դուրս է մղվում նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» խոսույթը։ Սա Ադրբեջանական՝ բոլոր միջազգային հարթակներում աննահանջ պնդվող նարատիվն է, որին ստորաբար ծառայում են Հայաստանի իշխանությունները։ Այս հայտարարությունը վերջինիս ցավալիորեն շատ ցցուն դրսևորումն է։ նիկոլի հորջորջած նշաձողը ոչ միայն իջեցվել է, այլև նշաձող այլևս չկա և չի լինի՝ քանի դեռ Հայաստանում իշխանություն իրականացնում են թուրքադրբեջանական շահերի ծառաները։ Եվ, ինչպես նախորդ բանակցություններում, հանդիպումներում, հայտարարություններում ոչ մի խոսք ադրբեջանական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների/ամգամ վերջին/, այս պահին շարունակվող Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության մասին։ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Շուշիի, փախստականների, գերիների վերադարձի, մշակութային վանդալիզմի մասին։ Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է անգամ այս մի քանի նախադասությամբ տեքստում ամրագրելով Ադրբեջանի խիստ անորոշ վերապահությունը՝ «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Եվ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունում որևէ մեկը նիկոլին իրավունք չի տվել իր անունից ուրանալու արցախահայության՝ հանրաքվեով ամրագրված ինքնորոշման իրավունքը։ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն մինչև ԱՊՀ կազմավորումը։ 1991 թ. դրությամբ գոյություն ունեցող իրավապայմանագրային հենքի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Եվ, այսուհանդերձ, Հայաստանն ու Ադրբեջանն այս հայտարարությամբ հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սա նշանակում է, որ հաստատում են հանձնառությունը նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությանը համազոր մեկ այլ միջազգային իրավունքի և սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ինչպես նաև ուժի հարկադրանքով ձեռք բերված պայմանագրերի առոչնչությանը։ Հենց այս կամ անջատում հանուն փրկության մոդելում է մեր փրկօղակը։ Հակառակը նեռառյալ Հայաստանի նախիջևանացումն է․․․ Բայց մեր ազգային շահերը հետապնդելու համար նախ անհրաժետ է ունենալ ազգային-պետական տեսլական ու նվիրում ունեցող առաջնորդ, ոչ թե ստախոս․ ոչ թե կամազուրկ, ոչ թե հաճկատար, ոչ թե խեղճ ու թուլամորթ, ոչ թե տգետ ու ամբարտավան, ոչ թե սադրիչ ու ուրացող, ոչ դե դավադիր ու պառակտիչ, ոչ թե չտես ու անհավասարակշիռ, ոչ թե ապազգային ու անարժանապատիվ։ Պատասխանատվությունը նաև քաղաքական, կրթական և տնտեսական էլիտայինն է․ մենք պետք է միասին․ շատ արագ կարողանանք ձևավորել երկիրն ու պետականությունը փրկելու տեսլական։ Բայց սրա համար հարկավոր է նաև ապրելու, արժանապատիվ ապրելու և պետություն- հայրենիք ունենալու կամք և երազանք ունեցող ժողովուրդ ունենալ։ Սա դեռ վերջը չէ, միասին կարող ենք։
    20:10
    07.10.22
    Ավելին