Լրահոս

2022-10-28
  • Img default alt hy
    Տնտեսական
    2022-ի 9 ամիսների արդյունքներով՝ ՀԴՄ կտրոնների քանակը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով. ՊԵԿ
    2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 միլիոն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրիլիոն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020 թ․ ցուցանիշը՝ 56%-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով։
    14:22
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը մտադիր է միկրոբիզնեսից 13 մլն դոլարի հավելյալ հարկ գանձել. «168.am»
    168.am-ը գրում է. Պարզվում է, միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների քանակը Հայաստանում շատ ավելին է, քան կառավարությունը կանխատեսել էր։ Այդ պատճառով որոշել են այնպես անել, որ միկրոձեռնարկատերերի թիվը կրճատվի։ Օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, որով պատրաստվում են վերացնել այն գայթակղիչ պայմանները, որով ժամանակին միկրոբիզնեսը բերեցին հարկային դաշտ։ Ու դա պատճառաբանել են նրանով, իբր միկրոբիզնեսին ընձեռած արտոնյալ հնարավորություններից օգտվում է ոչ միայն միկրոբիզնեսը, այլև ուրիշները։ Կառավարության ներկայացրած հիմնավորումներով՝ «Միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործ­նական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակ­­չությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսվարող սուբյեկտները, այլ նաև այն տնտեսվա­րող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսվարող սուբյեկտներից: Մյուս կող­մից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի ընդլայն­մանը նպաստել է նաև այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև պասիվ եկամուտները, իսկ ֆիզի­կական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսա­կան ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից»։ Կառավարության այս հիմնավորումներից բխում է, որ միկրոձեռնարկատիրության դաշտում կան սողանցքներ։ Բայց փոխարենը մտածեն այդ սողանցքները փակելու մասին, որոշել են բարձրացնել միկրոբիզնեսի հարկային բեռը։ Այն էլ բավական կտրուկ։ Թե դա ի՞նչ կապ ունի դաշտում այլ տնտեսվարողների հայտնվելու հետ, պարզ չէ։ Եթե խնդիրը նրանց ճանապարհը փակելն է, ապա այլ կարգավորումներ են պետք։ Դրա համար հարկային բեռը բարձրացնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, եթե, իհարկե, միկրոձեռնարկատիրության համար արտոնյալ հարկային պայմանների ապահովումն ի սկզբանե այլ նպատակ չի հետապնդել։ Կառավարության առաջարկած փոփոխություններից հետո, եթե մինչ այդ միկրոձեռնարկատերերը վճարում էին 5000 դրամ եկամտային հարկ, հաջորդ տարվա հունվարի 1-ից ստիպված կլինեն վճարել աշխատավարձի 20 տոկոսը։ Սա նշանակում է, որ 100.000 դրամ աշխատավարձի դեպքում նախկին 5 հազարի փոխարեն՝ կվճարեն 20.000, իսկ 200.000-ի դեպքում՝ 40.000 դրամ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի հարկային բեռի ծանրացումը, եթե միկրոձեռնարկությունն ունի մեկից ավելի աշխատող։ Հայտնի է, որ այս դաշտում գործող բիզնեսը հիմնականում հացի խնդիր է լուծում։ Այսօրվա համատարած թանկացումների պայմաններում, ֆինանսական բեռի այսպիսի կտրուկ բարձրացումը ոչ մի լավ բան չի խոստանում դաշտում գործող միկրոբիզնեսի ներկայացուցիչների համար։ Նրանք ստիպված են լինելու շատ ավելի մեծ չափի հարկային պարտավորություններ կատարել, քան կատարում էին նախկինում։ Կառավարության այս նախաձեռնությունը տանելու է նրանց տնտեսական ու սոցիալական վիճակի վատացման։ Պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանում գործում է 35 հազարից ավելի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Կառավարությունը ժամանակին հաշվարկել է, որ դրանց թիվը չպետք է անցնի 20-22.000-ից։ Քանի որ անցել է, և ոլորտում են հայտնվել նաև նրանք, ովքեր չպիտի լինեին, որոշել են պատժել նաև մյուսներին։ Ու դրա համար երբեմն անհեթեթ պատճառաբանություններ են բերում։ Իբր արդարացված չէ, որ մարդը մի տեղ աշխատի ու որպես եկամտային հարկ վճարի 5000 դրամ, երբ մեկ այլ տեղ աշխատելու պարագայում կվճարեր անհամեմատ ավելի շատ։ Ժամանակին, երբ գնում էին այսպիսի կարգավորումների, կարծես այդ մասին չգիտեին ու հիմա նոր իմացան։ Արտոնյալ հարկային դաշտում գործելու իմաստը հենց դա է։ Նույն տրամաբանությամբ կարելի էր վերցնել ու վերացնել նաև միկրոձեռնարկատիրությանն այլ հարկատեսակներից տրված արտոնությունները։ Թեև ամեն ինչ կարծես տանում է հենց դրան։ Առաջիկայում հավանաբար այդպիսի վերանայումների էլ ականատես կլինենք։ Մինչ այդ՝ առայժմ առաջարկված փոփոխությունների ընդունման արդյունքում կառավարությունն ակնկալում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների շրջանակը։ Թեև ակնհայտ է, որ եկամտային հարկը բարձրացնելով չէ, որ լուծվելու է այդ խնդիրը։ Որքան էլ ֆինանսների նախարարը հայտարարի, թե սրանով հարկման այդ արտոնյալ համակարգը դարձնելու են ավելի թիրախային, կառավարությունը բոլորովին այլ խնդիր է լուծում, բյուջեի ֆիսկալ խնդիրը։ Նպատակն այս ոլորտում գործող բիզնեսից ավելի շատ հարկ հավաքելն է։ Եկամտային հարկի բեռի այդպիսի կտրուկ բարձրացումը բավական շոշափելի գումար է լինելու բյուջեի համար։ Պատահական չէ, որ միայն դրա արդյունքում կառավարությունն ակնկալում է միկրոձեռնարկատերերից գանձել լրացուցիչ 5,5 մլրդ դրամի կամ ավելի քան 13 մլն դոլարի հարկ։ Եվս 15 միլիարդի ակնկալիքներ ունի նաև միկրոձեռնարկատիրության հետ փոխկապակցված այլ հատվածներից։ Սրա համար էլ կառավարությունը գնացել է նման փոփոխությունների։ Ու այդքանից հետո փորձում է տպավորություն ստեղծել, թե այս քայլերը բխում են միկրոձեռնարկատերերի շահերից, դրանցով արտոնություններն ավելի թիրախային են դարձնում։ Այնինչ՝ հարկային բեռը ծանրացնելով՝ արտոնությունը թիրախային չեն դարձնում։ Դրանով միայն մեկ խնդիր է լուծվում. միկրոձեռնարկությունների հաշվին բյուջե լցնելու խնդիրը։ Թե դա ինչպե՞ս կանդրադառնա ոլորտում գործող բիզնեսի վրա, կերևա հետագայում։ Բայց դա քայլ է, որը տանելու է բիզնեսի որոշ տեսակների փակվելուն ու հարկադրված ստվերային գործունեություն ծավալելուն։ Ի դեպ, սա այն բիզնեսն է, որը վերջին տարիներին բավական մեծ թվով գրանցված աշխատատեղեր է ապահովել հարկային հայտարարագրումների ցուցանիշներում և վիճակագրության մեջ, ինչով այդքան հպարտանում է կառավարությունը։ Իրականում, թեև այդ աշխատատեղերը միշտ էլ եղել են, բայց հարկային հաշվառումից դուրս։ Կառավարությունը փափուկ բարձր դնելով այս հատվածում զբաղվածների գլխի տակ, բերեց հարկային դաշտ ու հիմա պատրաստվում է աստիճանաբար նրանց մտցնել հարկային մամլիչի տակ։
    14:15
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ցրված սկլերոզ. երկրորդային պրոգրեսիվող տեսակի ցրված սկլերոզի ախտանշանները
    Aysor.am-ը շարունակում է ներկայացնել Ցրված սկլերոզի տեսակները, որոնք մի քանիսն են։ Արդեն ներկայացրել ենք առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզի ախտանշանները։ Ցրված սկլերոզի մյուս տեսակը երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզն է։ Երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզ ունեցող պացիենտների մոտ հիվանդությունը զարգանում է գրոհային ընթացքով դրսևորումներից որոշ ժամանակ անց։ Պացիենտները, ունենալով ցրված սկլերոզի գրոհային ընթացքին բնորոշ ախտանշաններ, տարիներ անց ունենում են հիվանդության դանդաղորեն, բայց պրոգրեսիվող ընթացք, այսինքն՝ հիվանդության առաջխաղացում, նյարդաբանական ֆունկցիաների կորուստ, նույնիսկ՝ առանց սուր գրոհների առկայության։ Այս փուլը կոչվում է երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզ, երբ հիվանդությունը դառնում է ավելի քիչ բորբոքային, ավելի քիչ գրոհներով և աստիճանական սկսում է զարգանալ անդառնալի հաշմանդամություն։ Երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզի զարգացումը գնահատելու համար չկան հավաստի լաբորատոր ցուցանիշներ, հետևաբար, երկրորդային պրոգրեսիայի անցումը որոշում է նյարդաբանը՝ ըստ կլինիկական պատկերի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրոհային ընթացքով սկսված հիվանդության սկզբից 5️ տարի անց պացիենտների միայն 10 %-ն են անցել պրոգրեսիվ փուլի, 1️0 տարի անց այս թիվը հասնում է 2️5%-ի, իսկ 3️0 տարի անց՝ 7️5 %-ի։ Եթե հիվանդությունը սկսվել է երիտասարդ հասակում, ապա երկրորդային պրոգրեսիվող ձևի անցումն ավելի ուշ է լինում: Տղամարդկանց մոտ մոտավորապես 5️ տարի ավելի շուտ է զարգանում երկրորդայինպրոգրեսիվող ցրված սկլերոզը, քան՝ կանանց մոտ։ Ցրված սկլերոզի հաջորդ տեսակը արդեն նկարագրված գրոհային ընթացքով ցրված սկլերոզն է. այն բնութագրվում է նյարդաբանական ֆունկցիայի կորստի սուր, բայց կարճատև դրվագների (զրոհներ, սրացումներ) առկայությամբ, որոնց հաջորդում են լիարժեք կամ մասնակի վերականգնումը (ռեմիսիա)։ Գրոհները խիստ տարբերվում են իրենց դրսևորումներով և ծանրությամբ՝ տատանվելով թեթև զգացողական խանգարումներից մինչև լիարժեք անշարժություն։ Օրինակ՝ վերջույթների մաշկի շրջանում զգացողության խանգարումներ, թմրածության զգացողություն, կամ վերջույթների շարժողական ֆունկցիայի մասնակի կամ լիարժեք կորուստ։ ՑՍ հիվանդների մոտավորապես 8️5 % ունի գրոհային ընթացք։ Հայտնի է, սակայն, որ այս պացիենտների մեծ մասի մոտ հետագայում զարգանալու է վերը նշված երկրորդային պրոգրեսիվող ընթացքը։ Հիվանդների ճնշող փոքրամասնությունը՝ մոտավորապես 1️0 %, բնութագրվում են որպես բարորակ, երբ հիվանդության սկզբից երկար տարիներ անց նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումները բացակայում են կամ մինիմալ են: Որոշ գործոններ կարող են օգնել կանխատեսելու հիվանդության նմանատիպ ընթացքը, դրանք վկայում են հիվանդության «բարորակ» ընթացքի մասին: Այդ գործոններն են՝ իգական սեռը երիտասարդ տարիքում հիվանդության սկիզբը զգացողական կամ տեսողական գանգատներով հիվանդության սկիզբը առաջին գրոհներից հետո լիարժեք վերականգնումը հաջորդող գրոհների ցածր հաճախականությունը հիվանդության առաջին 5️ հինգ տարիների ընթացքում:
    14:07
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինքնաթիռի քիթը պոկվել է թռիչքի ընթացքում սաստիկ կարկտահարության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Պարագվայի ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ ինքնաթիռի քիթը վնասվել և պոկվել է թռիչքի ընթացքում սաստիկ կարկտահարության ժամանակ: Ինչպես գրում է Daily Mail-ը, չորեքշաբթի ուշ երեկոյան Սանտյագո դե Չիլիից Ասունսիոն թռչելիս LA1325 չվերթն իրականացնող օդանավը, որը շահագործում է LATAM Airlines ավիաուղիները, հայտնվել է վատ եղանակային պայմաններում և ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել: Ինքնաթիռը` AirBus A320-ը պետք է շահագործումից դուրս գար 2024 թվականին: Սոցցանցերում հայտնված տեսանյութերում երևում է, որ օդանավը սաստիկ ցնցվում է, իսկ դրսում փայլում է կայծակը: Ինքնաթիռի քթի մասը կոտրվել է, իսկ դիմապակուն փոքր ճաքեր են առաջացել, տեղական ռադիոյին ասել է Պարագվայի քաղաքացիական ավիացիայի ազգային տնօրինության ղեկավար Ֆելիքս Կանասավան։ Ինքնաթիռի ուղևորները ֆիքսել են այն սարսափելի պահը, երբ նրանք թռչում են փոթորկի միջով, նախքան կտրուկ վայրէջք կատարելը: Paraguay's aviation authority said on Thursday it had opened an investigation after a LATAM Airline plane's nose was destroyed during a severe storm that forced it to make an emergency landingFlight LA1325, operated by LATAM Airlines Paraguay, had been caught in severe weather while flying to Asunción from Santiago de Chile late on WednesdayThe plane - an AirBus A320, after an AirBus A330 had plunged into chaos last week - been received by LATAM in July 2012 and was set to be retired in 2024 ԼՐԱՀՈՍ 12:17 • 28/10 Պարագվայում ինքնաթիռի քիթը պոկվել է թռիչքի ընթացքում սաստիկ կարկտահարության ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ) 12:12 • 28/10 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանին և ռազմական կցորդին youtube subscribe 11:59 • 28/10 Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի 11:48 • 28/10 Սյունիքը Թուրքիայի յուղոտ պատառն է, ՌԴ-ին էլ ձեռնտու է զորք ունենալ այնտեղ․Վազգեն Մանուկյան 11:44 • 28/10 Քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել. ՄԻՊ 11:42 • 28/10 ՆԱՍԱ-ն ցույց է տվել Արևի «ժպտացող դեմքը» 11:41 • 28/10 Ուզում են ռուսներին «քշել» ու մնալ թուրքերի տիրապետության տա՞կ․ Արևմուտքին տարածաշրջանը այնքան չի հետաքրքրում, որքան Ռուսատանին․ Վազգեն Մանուկյան 11:29 • 28/10 Ռիհանան թողարկել է «Սև հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդթրեքը (տեսանյութ) 11:10 • 28/10 Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին 10:57 • 28/10 Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի 10:52 • 28/10 Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագրին կփոխարինի Պապիկյանի «Պաշտպան հայրենյացը»․ ինչ է այն ենթադրում․ «Հրապարակ» 10:45 • 28/10 Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու 06-ը, 11-ամյա տղան տեղում մահացել է․ Shamshyan.com 10:45 • 28/10 Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան 10:44 • 28/10 Մեր դիրքորոշումը չի փոխվել` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև Ադրբեջանի կազմում մենք ունենք մեկ ապագա՝ հայաթափում, կործանում․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք» 10:31 • 28/10 Թեհրանը թույլ չի տա երրորդ երկրներին և սիոնիստական ռեժիմին ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ․ հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ․ «Իրավունք» 10:29 • 28/10 Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա. Փաշինյան 10:26 • 28/10 Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ 10:16 • 28/10 Եթե Պուտինը միջուկային զենք օգտագործելու մտադրություն չունի, ինչո՞ւ է շարունակում այդ մասին խոսել. Բայդեն 10:08 • 28/10 «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով դատաբժիշկներն ակնհայտ կեղծ եզրակացություն են տվել․ դատախազություն 09:56 • 28/10 Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալը վերահսկում են «Մանկական Եվրատեսիլ»-ի ֆինանսական հատվածը. «Ժողովուրդ» 09:53 • 28/10 «Թռչունն ազատ է». Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնումը 09:52 • 28/10 Մեղադրում են ապօրինի դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ, բայց նա մաքսիմում կարող է դրա նախագիծը կազմել․ պաշտպանը՝ Արուսյակ Ալեքսանյանի օգնականի մասին․
    14:00
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է ՀՀ նվիրյալ բարեկամ. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, տեղեկացնում ենք ստորև. «Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։ Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։ Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ»:
    14:00
    28.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Հայաստանի հարցով» ՀԱՊԿ խորհրդի օնլայն նիստն սկսվել է
    Սկսվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ օնլայն նիստը, որին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մասնակից երկրների ղեկավարները, մասնավորապես, քննարկում են ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության հաշվետվությունը: Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ կընդունի:
    13:58
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18-ամյա երիտասարդը դանակահարել էր ծովագյուղցի տղամարդուն
    Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ծովագյուղցի 51-ամյա տղամարդուն ժամը 19.45-ի սահմաններում շտապօգնության խումբն է Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակից տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նաիրյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի 18-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 27-ին սևանցի 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:52
    28.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինը մեսիջ է ուղղել հայ ժողովրդին. «Ի՞նչ եք ուզում դուք»
    «Ռուսաստանի նախագահն, ըստ էության, ասել է, որ 44-օրյա պատերազմը կարող էր չլինել, մարդկային ու տարածքային կորուստները կարող էին չլինել, եթե Հայաստանի իշխանությունը ճիշտ ճանապարհ ընտրեր»,- Պուտինի հայտարարությունը այսօր Երևանում Լազարյան ակումբի նիստից առաջ մեկնաբանել են հայ փորձագետները, քաղաքական գործիչները: Ըստ նրանց՝ Ռուսաստանի նախագահը ոչ թե միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն է արել, այլ հայ ժողովրդին ուղղված, քանի որ Հայաստանում ակտիվացել են հակառուսական տրամադրությունները, մեղադրանքները Մոսկվայի հասցեին: Պուտինը մեսիջ է ուղղել հայ ժողովրդին, որ եթե սա ձեր ընտրությունը չէ, ապա պետք է ասեք, թե ինչ եք ուզում դուք:
    13:51
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստոլտենբերգն սպասում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն պաշտպանության ծախսերը
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն սպասում է, որ դաշինքի մասնակիցները 2023 թվականին կստանձնեն պաշտպանության ծախսերը մեծացնելու հստակ պարտավորություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես սպասում եմ, որ հաջորդ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կստանձնեն պաշտպանության բնագավառում ներդրումների մեծացման հստակ պարտավորություններ»,-Ստոլտենբերգն ասել Է Politico եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ դեռեւս չափազանց վաղ Է խոսել, թե հատկապես ինչ ձեւակերպումներ կհամաձայնեցնեն դաշինքի երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    13:45
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՆԱՍԱ-ն ցույց է տվել Արևի «ժպտացող դեմքը»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
    ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արևի ուշագրավ լուսանկար, որի վրա կարծես «ժպիտ» լինի, գրում է Daily Mail-ը: Պարբերականը մանրամասնում է, որ «ժպտացող դեմք» հիշեցնող երեք սև կետերն իրականում այն վայրերն են, որտեղ արեգակնային փոթորիկներ են: Նշվում է, որ յուրաքանչյուր 12 վայրկյանը մեկ ՆԱՍԱ-ի արևային դինամիկայի աստղադիտարանը (SDO) լուսանկարում է արևը ուլտրամանուշակագույն լույսի տասը տարբեր ալիքի երկարությամբ:
    13:37
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկն ավարտին է հասցրել «Թվիթեր» գնելու գործարքը
    Միլիարդատեր Իլոն Մասկն ավարտել է «Թվիթեր»-ը գնելու գործարքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է CNBC-ն: Նշվում է, որ «Թվիթեր»-ի գործադիր տնօրեն Փարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը լքել են Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակն ու այլևս չեն վերադառնա: Նշվում է, որ Մասկը մինչև հոկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցներ «Թվիթեր»-ը գնելու գործարքը, հակառակ պարագայում դատական վեճի առաջ էր կանգնելու ընկերության հետ: Նշվում է, որ Մասկը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Թռչունն ազատ է»՝ ակնհայտորեն ակնարկելով գործարքն ավարտին հասցնելու մասին: Իլոն Մասկը «Թվիթեր»-ը ձեռք է բերել 44 միլիարդ դոլարով:
    13:30
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գորիսի ոստիկանները պատժի կրումից խուսափողի են հայտնաբերել
    Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Գորիսի Արևշատի փողոցի տնակներից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 26-ամյա Սերոբ Մ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա տեղափոխվել է դատարան:
    13:22
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
    Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների եւ այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա: Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված Է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար: Նշվում Է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:15
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքն ու մանդատը միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը․ Սաղաթելյան
    Ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Լինի ամերիկայն տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արևմտյան կապ չունի, որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը և մանդատը միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը: Միայն Արցախի հարցը չէ, նաև Հայաստանի հարցն է, հայկական պետականության գոյության հարցն է, և այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի ու ժողովրդի գլխին, տանելու է կործանման»:
    13:10
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    13:07
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամուսնալուծվել է ու հոգևոր ծառայության վայրը լքել. Տ. Դավիթ քահանա Սահակյանը կարգալույծ է հռչակվել
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սահակ Սահակայան ավազանի անունով։
    13:00
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին․ օրակարգը հայտնի է
    Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
    12:53
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00 – 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։
    12:47
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 33 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 33 դեպք: Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, գույքն անզգուշությամբ վնասելու և սուտ մատնության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
    12:40
    28.10.22
    Ավելին