Լրահոս
2022-10-28
-
ԻրավականԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակՀՀ վերաքնիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց փոխել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Տոնոյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։ Արդյունքում որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Հիմնավորումը նույնն է` պաշտպանության նախկին նախարարը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, սակայն այս փաստարկը փաստաբանն անհիմն է համարում։19:3028.10.22
-
ՏնտեսականՌուսաստանում նվազել Է տնտեսական ակտիվությունը. ՌԴ ԿԲ-ի ղեկավարՏնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել Է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան: «Ըստ օպերատիվ տվյալների, ամռան ամիսներին տնտեսական ակտիվության կայունանալուց հետո սեպտեմբերին այն կրկին սկսել Է նվազել: Պատճառներից կարելի Է համարել սպառողական պահանջարկի թուլացումը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացումը»,-հայտնել Է ԿԲ-ի ղեկավարը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:19:2028.10.22
-
ՄիջազգայինԼեհական բանակն ստացել Է առաջին Bayraktar հարվածային անօդաչուներըԼեհական բանակն ստացել Է առաջին Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը: Երկրի հյուսիս-արեւելքի Միրոսլավեց քաղաքի անօդաչու օդանավերի 12-րդ բազային Bayraktar-ների հանձնման հանդիսավոր արարողությունը հեռարձակել Է Լեհական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առաջին Bayraktar-ներն արդեն 12-րդ բազայում են, զինվորներն ուսուցում են անցել Թուրքիայում»,-հայտարարել Է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Չկա ժամանակակից բանակ առանց դրոնների, առանց մարտական դրոնների»,-հավելել Է Բլաշչակը, ճշտելով, որ լեհական բանակում Bayraktar-ները կատարելու են «ինչպես հետախուզական, այնպես Էլ հարվածային գործառնություններ»: Նա ճշտել Է, որ, բացի դրոններից, Լեհաստանին մատակարարվել են ռադարներ եւ հսկիչ կայաններ: Պարտավորագրի ընդհանուր արժեքը կազմել Է 270 միլիոն դոլար: Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը համաձայնագիր Է կնքել Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիր (24 հատ) գնելու շուրջ: Դրանք սպառազինված են հակատանկային հրթիռներով: Bayraktar-ն արտադրում Է "Baykar Makina" թուրքական մասնավոր ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:19:1028.10.22
-
ԱշխարհՄոտոցիկլետի սաղավարտների մասին օրենքի չեղարկմանը հասած փաստաբանը մահացել է առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու ժամանակԱմերիկացի փաստաբանը, ով ավելի քան մեկ տասնամյակ դեմ էր մոտոցիկլետների սաղավարտների պարտադիր կրման մասին օրենքին և կարողացավ հասնել դրա չեղարկմանը, մահացել է առանց սաղավարտ մոտոցիկլետ վարելիս վթարի ենթարկվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ, 66-ամյա Ռոն Սմիթը 62-ամյա ընկերուհու՝ Բրենդա Ջինան Վոլպի հետ մեկ այլ բայքերի հուղարկավորությանն էր գնում: Նա չի հասցրել դանդաղեցնել արագությունը և բախվել է տրակտորին կցված կցասայլին: Տղամարդն ու նրա ուղևորը զոհվել են։ Դիահերձումը հաստատել է, որ և՛ տղամարդը, և՛ կինը մահացել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի հետևանքով։ «Հնարավոր է, որ եթե սաղավարտ կրեին, ողջ մնային, դա կմեծացներ նրանց ողջ մնալու հավանականությունը»,- ասել է մոտոցիկլետների անվտանգության մասնագետ Էրիկ Թեոն: Սմիթը եղել է American Bikers for Education-ի անդամ, որը լոբբինգ է իրականացրել սաղավարտի պահանջը հանելու համար: Նա փորձառու իրավաբան էր և ցանկանում էր, որ մարդիկ իրենք որոշեն, թե արդյոք սաղավարտի կարիք ունեն։ Սաղավարտ կրելը նվազեցնում է մոտոցիկլավարի մահվան հավանականությունը 37 տոկոսով, իսկ ուղևորինը՝ 41 տոկոսով, ասվում է Ճանապարհների երթևեկության ազգային վարչության ուսումնասիրության մեջ։ Այն նահանգներում, որտեղ օրենքը չի պահանջում մոտոցիկլավարներին սաղավարտ կրել, 2020 թվականին նրանց մահվան դեպքերի թիվը զգալի մեծ է եղել: Ֆլորիդայում օրենքը փոխվեց 2000 թվականին: Նոր պահանջների համաձայն՝ 21 տարեկանից բարձր մոտոցիկլավարները արդեն պարտավոր չեն սաղավարտ կրել, եթե նրանց դժբախտ պատահարից ապահովագրությունը գերազանցում է $10,000-ը:19:0028.10.22
-
Արտաքին քաղաքականություն«Զուգարանը չի աշխատում, Ռուսաստանն է մեղավոր». Պուտինը անեկդոտ է պատմում և դիմում եվրոպացիներին«Ռուսաստանը Արևմուտքի թշնամին չէ, այլ ընկերը»,- հինգշաբթի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ եվրոպական երկրները դարձել են իրենց իսկ «վտանգավոր, արյունոտ ու կեղտոտ» խաղի զոհերը: Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով ձմռան շեմին առանց լույսի ու գազի մնացած եվրոպացիներին Պուտինը անեկդոտ է պատմել:18:5028.10.22
-
ՄիջազգայինՌուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումներն աճել են մինչև պարտավորագրով ծավալների 65 տոկոսըՌուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումները վերջին մի քանի շաբաթում աճել են մինչեւ պարտավորագրով նախատեսված ծավալների 65 տոկոսը՝ վերջին ամիսների 30 տոկոսի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել Է OMV-ի ղեկավար Ալֆրեդ Շտեռնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանը շարունակում Է գազ մատակարարել Ավստրիա: Նախորդ մի քանի ամիսներին մատակարարումները եղել են շուրջ 30 տոկոս, բայց վերջին մի քանի շաբաթում դրանք աճել են մինչեւ 65 տոկոս»,-ասել Է նա: Ավելի վաղ Ավստրիայի կլիմայի պաշտպանության, բնապահպանության, Էներգետիկայի, տրանսպորտի, ինովացիաների եւ տեխնոլոգիաների գործերի նախարար Լեոնորե Գեւեսլերը հաղորդել Է, որ երկիրն արդեն նվազեցրել Է կախվածությունը ՌԴ-ի մատակարարումներից՝ 80 տոկոսից հասցնելով 50 տոկոսից պակաս ծավալի եւ լավ Է պատրաստվել առաջիկա ձմռանը: Նրա խոսքով՝ գազապահեստարանները լցված են գրեթե 90 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:18:4028.10.22
-
ՀայաստանՀայլուր 18:30 Պուտինը Սոչիում նաև առանձին կզրուցի Փաշինյանի ու Ալիևի հետ18:3028.10.22
-
Մեծավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 8 տոննա անասնակերՀոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 8 տոննա անասնակեր։18:2928.10.22
-
ՀասարակականԵրևանում մոտոցիկլը բախվել է ուղևոր իջեցնող Hyundai-ին, ապա կայանված BMW-ինՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Դավիթ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվել հոկտեմբերի 26-ի Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/28/1225389/18:2028.10.22
-
Իրավական31-ամյա կնոջ տանը հայտնաբերվել է ատրճանակ, մարիխուանա և կրիստալՈստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Ըստ կնոջ` այդ զանգվածները մարիխուանա ու կրիստալ են: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:18:1028.10.22
-
ՔաղաքականԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքինՆոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները, փոխանցում է Ermenihaber-ը։՝ Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Նշվում է նաև, որ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ հետևել է Շվեդիայի վարչապետի՝ եռակողմ հուշագրին (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հավատարիմ մնալու վերաբերյալ հայտարարություններին՝ ավելացնելով, որ հուշագիրը ուղեցույց կլինի երկրի ՆԱՏՕ մտնելու գործընթացի համար։18:0028.10.22
-
ԻրավականՀայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։ Օրերս նրանք մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին: Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կնոջ բնակության վայրում տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Նրա բնակության վայրում և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 899 գրամ հերոին, մեկ կիլոգրամ 225 գրամ ափիոն, 447 գրամ մեթամֆետամին, մեկ կիլոգրամ 226 գրամ մարիխուանա, 23 գրամ կոկաին, 1 գրամից ավելի սփայս, հաշիշի յուղ, էքստազի, նռնակի պայթուցիչ և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:17:5028.10.22
-
Աշխարհ«Վախկոտի արարք էր». իրանցիները սգում են և խոստանում արյան գնով պահել երկիրըԻրանի Շահ Չերաղի սրբավայրում նորից աղոթում են: Չորքեշաբթի էին զինված ահաբեկչի կրակոցներն ընդհատել աղոթքը սրբավայրում: Հիմա այնտեղ հավատացյալներ են հավաքվում՝ սպանված 15 մարդու համար հանգստություն խնդրելու և իշխանությունից պահանջելու ամենախիստ պատիժ ահաբեկչության կազմակերպիչների համար: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին արդեն հայտարարել է՝ «Ոճրագործությունը հաստատ անպատասխան չի մնալու»:17:4028.10.22
-
ԱշխարհՀյուրանոցներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրելՎրաստանի հյուրանոցներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրել։ Տղամարդը հոսպիտալացվել է ։ Ինչպես հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստառադիոընկերությունը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքի հյուրանոցներից մեկում: Նռնակ պայթեցնող տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: Քրեական գործ է հարուցվել։ Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։17:3028.10.22
-
Հասարակական33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում․ կան վիրավորներԵրեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Սամվել Օ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Բերդ ավտոճանապարհի 140․5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/28/1225368/17:2328.10.22
-
Պաշտոնական լրահոսՄի խումբ քաղաքացիներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զինամթերք. ՊՆ խոսնակՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:17:2228.10.22
-
ԱշխարհՆենսի Փելոսիի ամուսինն իր տանը հարձակման է ենթարկվելՆերկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող տանը, CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է Դեմոկրատական կուսակցության խոսնակի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նենսի Փելոսիի խոսնակ Դրյու Հեմիլն ասել է, որ հարձակվողը ձերբակալվել է, իսկ շարժառիթները պարզվում են:17:1528.10.22
-
ԱշխարհՏրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվելՏրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը պաշտպանության տակ են վերցրել։ Գրեթե ամբողջությամբ ընթեռնելի տապանաքարին գրված է. «Հանգստեան Թագուհիի կողակից Հովհաննես Մախօխյան, որ հանգեաի ի Տեր Հավիտեառն 1847թ.»։17:0728.10.22
-
ՀասարակականՀայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննությանԱդրբեջանի կողմից հայկական կողմին երեկ փոխանցված 10 զինծառայողի մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննության։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություն։ Այլ մանրամասներից ՔԿ-ում առայժմ զերծ են մնացել՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։ ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, հոկտեմբերի 26-ին առողջապահության նախարարը հայտարարել էր 201 մարմնի նույնականացման մասին, ինչից հետո Ադրբեջանը եւս 10 զինվորի մարմին է փոխանցել Հայաստանին։17:0028.10.22
-
ԱռողջապահականԻ՞նչ է կետո-սննդակարգը և ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա. մանրամասնում է սննդաբանըԿետոգեն սննդակարգը հիմնականում մշակվել է դիաբետով հիվանդների համար, սակայն ժամանակի ընթացքում դարձել է քաշի կորստի ամենահայտնի դիետաներից մեկը: Սննդակարգի դրական և բացասական ազդեցությունների մասին Aysor.am-ին պատմել է սննդաբան Լիլիա Ասատրյանը. «Կետո դիետան ցածր ածխաջրերի դիետա է, որի ժամանակ մարմինը ստիպված է օգտագործել ճարպը որպես էներգիայի պահուստային աղբյուր: Այն հայտնվել է 1920-ականներին և օգտագործվել էպիլեպսիայի և II տիպի շաքարախտի բուժման համար։ Այսօր այս սննդակարգը լայնորեն կիրառվում է նաև առողջ մարդկանց կողմից՝ նիհարելու և վերակառուցելու նյութափոխանակությունը», - ասաց սննդաբանը։ Կետո դիետայի էությունը ածխաջրերի քանակի նվազեցումն է և ճարպերի այրումը: Ածխաջրերը գլյուկոզայի տեսքով մեր էներգիայի հիմնական աղբյուրն են։ Երբ ածխաջրերի ընդունումը սահմանափակվում է, մարմինը ավելի քիչ ինսուլին է թողարկում գլյուկոզան օգտագործելու համար, և մարմինը մտնում է կատաբոլիզմի վիճակ: Սննդաբանի խոսքով, կետոգեն դիետան նվազեցնում է ածխաջրերի և սննդային մանրաթելերի ընդունումը մարմնում և կարող է նվազեցնել աղիքներում բակտերիաների բազմազանությունը: Հետևաբար, պետք է օգտագործել դիետան զգուշությամբ և աստիճանաբար: Միևնույն ժամանակ, կարևոր է վերահսկել սննդակարգում սննդային մանրաթելերի քանակը։ Լիլիա Ասատրյանը խորհուրդ է տալիս սնուցման ցանկացած կտրուկ փոփոխությունից առաջ խորհրդակցել բժշկի հետ՝ հնարավոր ռիսկերը վերացնելու համար: Կետո դիետան ունի նաև մի շարք վտանգավոր կողմեր. Մեծացնում է սրտի հիվանդության վտանգը և ազդում ուղեղի աշխատանքի վրա: Սա կարող է առաջացնել գլխացավեր և շփոթություն: Պատճառն այն է, որ ուղեղի աշխատանքը գրեթե բացառապես կախված է գլյուկոզայից։ Հետևաբար, երբ ածխաջրերի հետ միասին գլյուկոզան դուրս է գալիս սննդակարգից, առաջանում են այս ախտանիշները. ուշադրության և կատարողականի նվազում, հոգնածություն, գլխացավ և գլխապտույտ, մարսողության խանգարում և քաղց, դյուրագրգռություն և քնի խանգարում, ծարավ և մկանային սպազմ։ «Կետո դիետան հարուստ է ճարպերով և ցածր ածխաջրերով: Սպիտակուցի քանակը մնում է չափավոր։ Դրա պատճառով օրգանիզմը սկսում է ճեղքել ճարպերը և մտնում է կետոզի վիճակ։ Կետո դիետայի հիմնական սահմանափակումը բարձր ածխաջրերով պարունակվող մթերքների վերացումն է։ Փոխարենը սննդակարգում ավելացվում են միս և ձուկ, ծովամթերք, ձու, բանջարեղեն և կարագ, թթվասեր, պանիրներ, ընկույզներ և սերմեր, ավոկադո, կանաչ բանջարեղեն»,- ասաց սննդաբանը։ Կախված կետո դիետայի տեսակից և խստությունից՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունը կարող է փոքր-ինչ տարբերվել։ Օրինակ, դասական կետո դիետայում սպիտակուցի ընդունումը սահմանափակվում է 20% -ով, սակայն սպորտային նպատակներով ավելի հաճախ օգտագործվում է բարձր սպիտակուցային տարբերակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ ցածր ածխաջրերով դիետա ունեցող մարդիկ շատ ավելի քիչ սննդային մանրաթել են օգտագործում՝ համեմատած սովորական սննդակարգի վրա գտնվողների հետ: Իսկ բջջանյութի պակասը վնասակար է աղիքների առողջության համար, բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների վտանգը, հանգեցնում է փորկապության, որն էլ կետոգեն դիետայի հիմնական կողմնակի ազդեցությունն է: Նիհարել ցանկացողներին, սննդաբանը խորհուրդ է տալիս մշակել առողջ, հավասարակշռված սննդակարգ, որը առանց վերամշակված մթերքների ավելի առողջարար կլինի, քան կարճաժամկետ, արագ գործող այլընտրանքը: Ամեն դեպքում, միայն սննդակարգի փոփոխությունն առանց ապրելակերպի փոփոխության երկարաժամկետ ազդեցություն չի ունենա։16:5228.10.22