Լրահոս

2022-07-28
  • Img default alt hy
    Իրավական
    Դատական համակարգը բաժանվել է երկու մասի. ովքեր չկային միության ժողովին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը:
    10:49
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մարզերում գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն
    Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն։ Լիցենզավորված կազմակերպությունների ցանկը՝ 
    10:37
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվել է բնակելի տնակ
    Հուլիսի 28-ին, ժամը 00։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ:
    10:25
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Պանթեոնի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ոլորտում համագործակցության հարցեր
    Հուլիսի 27-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քրիստինա Կուլուրիին:
    10:12
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը խաբել է. մաս 57
    «Ժողովուրդ» թերթը գրել է. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2-3 ամսում հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ դրանից երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ընտրությունները պետք է կայանան կամ մայիսի վերջին, կամ հունիսին:
    10:00
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները 3 օձ են բռնել
    Հուլիսի 25-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
    09:50
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշել են վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը
    «Ժողովուրդ» թերթը գրel է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ վարորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում և չեն հարկվում:
    09:40
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի՝ 2014 թվականին ասված խոսքերն իրականություն դարձան
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին, և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի:
    09:30
    28.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 Ձորագյուղ ազգագրական թաղամաս 21/1, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ․ 21/1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նուբարաշենի 3փ. 1-24; 5փ. 1-21; 6փ. 1-24 սեփական տներ, 11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 41 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Գետափնյա և Գեղանիստ գյուղեր մասնակի, 10։00-16։00 Նորաշեն, Ներքին Դվին, Վերին Դվին գյուղեր, Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Ջրաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-14:00 Պռոշյան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զինմաս, սեփականատեր «Ա․Մ․Ապրեսյան», սեփականատեր «Ա․Տոնոյան», սեփականատեր «Ա․Հակոբյան», սեփականատեր «Մ․Հանոյան», սեփականատեր «Ա․Աղաբեկյան», «Սև Քար» իջևանատուն, «Եթեր» խմբագրություն, Հուշարձան թաղամաս, Նոր թաղամաս, Վերի թաղամաս, Արևմտյան թաղամաս, սեփականատեր «Գ․Գրիգոյան», սեփականատեր «Հ․Հարությունյան», սեփականատեր «Ա․Ղուկասյան», 10:00-16:00 Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 11:00-16:00 Նոր Հաճն քաղաք՝ Նոր թաղամաս, Պոմպակայան-5, «Ն․Բեգլարյան» ՍՊԸ, «Ագատես» ՍՊԸ, «Խաչակուպ» ՍՊԸ, «Գ․Կարապետյան» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00–11։00 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00–16։00 Զոլաքար, Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Սառնաղբյուր գյուղ, Տավուշի մարզում՝ 12։00-13։30 Լուսաձոր, Դիտավան, Աչաջուր, Լուսահովիտ, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Սարիգյուղ, Բերքաբեր, Ակնաղբյուր, Կիրանց, Ներքին Ծաղկավան, Սևքար, Աճարկուտ, Խաշթառակ, Լուսաձոր գյուղեր, «Իջևան» ՓՀԷԿ, Հեռուստակայան, Գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    00:00
    28.07.22
    Ավելին
2022-07-27
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները 17-ամյա պատանու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
    Հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 5-ին, պարեկային ծառայության առաջին գումարտակի երկրորդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Գառնիի մոտակայքի հողատարածքից: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    23:47
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար` Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է
    Հուլիսի 27-ին՝ ժամը 21։46-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։
    23:45
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները եռամսյա հավաքները վերածել են քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի․ Արգիշտի Կիվիրյան
    Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Սիրելի ընկերներ և համախոհներ։ Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ լինել առավել թափանցիկ, տեղեկացնում եմ, որ մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։ Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներկայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը։ Հավանաբար ԱԱԾ-ին գործին կցելը նպատակ ուներ այդ պատրվակով փորձել եւս մեկ անգամ իմ առօրյա հանդիպումների մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքել։ Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է։ Երկրի ինչ պաշտպանողականության բարձրացման մասին կարող է խոսք գնալ, երբ գործ ունենք մի իշխանության հետ, որը Արցախը հասցրեց անկման, իսկ Հայոց բանակը, որպես ռազմաքաղաքական միավոր՝ բնաջնջման, որը երկար ամիսներ խուսափում էր երկրում նշանակել Գենշտաբի պետ, իսկ որի նշանակած պաշտպանության նախարարը ավելի շատ զբաղված է այս կամ այն տրամաչափի ընտրությունում իր թիմակիցների նախընտրական գործընթացներին մասնակցելով, քան թե իր ուղղակի պարտականությունների կատարմամբ։ Ընդ որում, այս իշխանությունների ներկայացուցչները այդպես էլ հստակ չեն էլ նշում, թե ըստ իրենց Հայաստանի որ սահմաններն են ենթակա պաշտպանության, եւ արդյոք իրենց իրական նպատակ սահմանների պաշտպանությունն է, թե պաշտպանության իմիտացիան, արանքում մերթ ընդ մերթ այս կամ այն տարածքը փաստացի զիջելը, թեկուզ և «իրական սահմանները դեռ որոշված չեն», «բացում ենք խաղաղության դարաշրջան» հայտարարությունների ներքո։Ընդ որում, մինչ օրս նաև անհայտ է մնում, եթե ինչ որոշում է կայացված այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասով, և արդյոք դրանք չեն հանձնվելու բախումների բեմադրմամբ և արանքում որոշակի հայ զինվորականներ զոհաբերելու գնով։ Ընդ որում, այդ մեխանիզմի կիրառման փորձը կա, երբ Շուշիի արդյունավետ պաշտպանությունը փաստացի տապալելուց և քաղաքը հակառակորդին անցնելուց հետո հարյուրավոր զինվորականների կյանքը զոհաբերվեց իբրև թե քաղաքը հետ բերելու փորձի համար։ Ընդ որում, այն որ այս վարժական հավաքներին ակտիվ հակաիշխանականներին ներգրավումը իշխանությունները փորձում են վարածել պատժի տեսակի, շատ հրապարակային ու բառացի հայտարարել են հենց իրենք, Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի շուրթերով՝ առաջարկելով այս իշխանությունների դեմ դուրս եկած անձանց «ուղարկել սահման»։ Ընդ որում ներկայումս Անդրանիկ Քոչարյանը, հայտարարելով, որ «հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն», այդպես էլ մինչ օրս հասարակությանը չի ցանկանում տեղեկացնել, թե ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների ինչու է իր որդին կարողացել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսպիսով` հենց այս իշխանության ներկայացուցիչներն են բավականին անկեղծ և ցինիկաբար ընդունում, որ խնդիրը ոչ թե երկրի պաշտպանողունակության բարձրացումն է, այլ ապօրինի ցանկությունը վարժական հավաքները վերածելու քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։ Ով խորքային ծանոթ է տարատեսակ քաղաքական գործընթացներին և մեխանիզմներին, գիտի որ հաշվեհարդարները շատ ավելի արդյունավետ կարելի է կյանքի կոչել այսպես կոչված փակ տարածքներում, մեկուսարաններում կամ զորանոցներում։ Այնպես որ ցանկանում եմ շատ ուղիղ նշել, որ եթե ծառայության վայրում իմ հետ պատահեն անհասկանալի բաներ, այդ թվում «դժբախտ պատահարներ», ապա թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անգամ ամենաչնչին պատահարի հետևում կանգնած են այս իշխանությունները և ամենը տեղի է ունեցել իրենց ուղղակի ցուցումով և հրահանգով։ P.s Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ չնայած վարժական հավաքի մեկնմանը մնացել են հաշված օրեր, մինչ օրս այդպես էլ չեմ անցել ռազմաբժշկական փորձաքննություն, որը պարտադիր կատարումը սահմանված է օրենքով։ Որպեսզի չկրկնվի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո այս իշխանության սպասարկուների այն ցինիկ հայտարարությունները, թե բա ինքն էր մեղավորը, քանի որ չէր ներկայացրել իր բժշկական թղթերը, մինչ վարժական հավաքի մեկնելս պարտադիր կուղարկեմ այդ փաստաթղթերը զինկոմիսարիատ։ P.s.s Հուլիսի 1-ից իմ լայվերին սպասողներից հայցում եմ ներողամտություն, ուղղակի այս վերջին ամիսը զբաղված էի ժողովրդի լեզվով ասած «գործերս կլորացնելով» ու ուղղակի հասկացա, որ այդ պարագայում չեմ հասցնի արդյունավետ կերպով ներկայացնել բոլոր ասելքներս։ Խոստանում եմ վերադարձից հետո քավել այդ մեղքս։ Միշտ միասին․․․»։
    23:35
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորում դանակահարությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է
    Հուլիսի 21-ին, ժամը 23-ին, «Վանաձոր» բժշկական կետրոնից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով ու ներքին արնահոսությամբ տեղափոխվել է Վանաձորի Խորենացու փողոցի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերին հաջողվել էր պարզել, որ դանակահարությունը կատարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի պուրակում: Դեպքի առթիվ հուլիսի 22-ին նախաձեռնվեց քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Ուսումնասիրվեց դեպքի վայրը, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` ականատես-վկաներ, ինչպես և վիճաբանության մասնակիցներ հայտնաբերելու ուղղությամբ: Տարոնի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ պուրակում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով խփել էր Վանաձորի Վարդանանց փողոցի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 24-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց քննչական մարմին։ Դանակահարողը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    23:25
    27.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Գոռ Այվազյանը՝ Աշխարհի չեմպիոն
    Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում չեմպիոն հռչակվեց 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը: Հայազգի մարզիկը եզրափակիչ գոտեմարտում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց գերմանացի Դարիուս Կիֆերին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իր առաջին գոտեմարտում Գոռը բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին: Այնուհետ Գոռը հաղթել էր իտալացի և իրանցի ըմբիշների:
    23:15
    27.07.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի հետպատերազմյան վերքերը. Երևանից 14 բժիշկ է գնացել Մարտակերտ
    Տոնոյան բժշկական կենտրոնի բժիշկները Արցախում անվճար խորհրդատվություն և վիրահատություններ են արել: 3 օր Մարտակերտի հիվանդանոցում են եղել աչքի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետները:
    23:05
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը ապաքինվել է ՔՈՎԻԴ-19-ից և վերադարձել է առկա աշխատանքին
    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրեն հիանալի է զգում և վերադարձել է առկա աշխատանքին ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Սպիտակ տանը ինքնամեկուսացվելուց և ապաքինվելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է ամերիկյան CNN-ը: Նախագահ Բայդենը ելույթ է ունեցել Վարդերի այգում և հայտարարել է, որ ինքն անցել է հիվանդության միջով առանց վախի:
    22:55
    27.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանը ժամերով սպասում է կանգառում, վարորդները գնացել են «վաստակած հանգստի»
    Այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետը հայտարարեց՝ երևանցիներին առավոտյան 7-ին աթնացնելու իր առաջարկը, մայրաքաղաքի բնակիչները մտածեցին, թե տրանսպորտի հարցն արդեն լուծվել է: Որովհետև, նրանց խոսքով, պետք է ժամանակին տուն հասնեն, շուտ քնեն, որ առավոտյան 7-ին կարողանան արթնանալ: Մինչդեռ փողոց դուրս գալով՝ երևանցիներն արձանագրել են, որ ավտոբուսների երթևեկության ժամանակացույցում ոչինչ չի փոխվել, ավտոբուսների քանակը չի ավելացել: Իրենք նորից գիշերվա հազարին են տուն հասնում, շատերը՝ տաքսիներով:
    22:45
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սրճեփ սարքից հոսանքահարված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։   Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։   Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 
    22:40
    27.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այնքան էլ դեսպան չէ. Պուտինը չի ստացել նրա հավատարմագրերը
    Ռուսաստանում 6 ամիս առաջ Հայաստանի դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը մինչև հիմա հավատարմագրերը չի հանձնել Վլադիմիր Պուտինին: Հարությունյանը հունվարին փոխարինեց Վարդան Տողանյանին: Փորձագետների կարծիքով՝ հենց հապշտապ փոփոխությունն է պատճառը, որ մինչև հիմա դաշնակից երկրում մեր դեսպանը չի համարվում Հայաստանի ներկայացուցիչ, նա իրավունք չունի դրոշակիր մեքենա նստել:
    22:35
    27.07.22
    Ավելին