Լրահոս

2022-07-15
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհների վերաբերյալ 19 ահազանգ է ստացվել
    Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա, Արագածոտնի մարզի՝ Թալին քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 10 հա, Արամուս գյուղում՝ 200 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1.5 հա, Գնդեվազ գյուղում՝ 700 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա, Ոսկեվան գյուղում՝ 300 քմ, Բերդավան գյուղում՝ 11 հա, Հովք գյուղում՝ 2500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա:
    10:54
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է Ադրբեջան
    Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից՝ այն մակագրելով «հիասքանչ առավոտ Բաքվում»։
    10:51
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանի մերձավորներից շատերն ապագա են փնտրում Անգլիայում. Թուրքիայի նախագահի նախկին բժիշկ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերը արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում, այս մասին պատմում է ermenihaber կայքը: «Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անուններ կան»,- ասել է Չյորմեզը: Վերջինի պնդմամբ՝ Անգլիայում գտվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում: Ըստ Չյորմեզի այդ անձանց արտասահմանում ապագայի վերաբերյալ պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը երաշխիքի տակ վերցնել:
    10:48
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քամին վնասներ է հասցրել Երևանի մի շարք շրջաններում
    Հուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
    10:43
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2 օրում 7 օձ է վնասազերծվել
    Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:38
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո իրականացվում է խթանիչ դեղաչափով պատվաստում
    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: Նշվում է, որ այդ խմբին են պատկանում մասնավորապես հետևյալ անձինք. 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն:
    10:32
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանից Երևան երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի այլընտրանքային ճանապարհով
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    10:26
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի կանանց Մ20 հավաքականը պարտվել է Ալբանիային
    Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով:
    10:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբ
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված ևս երեք հայամետ լրացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մասնավորապես, ընդունվել է 611-րդ լրացումը, որով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Լրացման հեղինակը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է: Բացի այդ, ընդունվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերի ներկայացրած լրացումը, որով կոչ է արվում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Սփիերը լրացման մեջ նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում, ինչպես նաև տրվի գնահատական 2020 թվականի նոյեմբերի հրադադարից մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարման վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Քրիս Պապասի ու Գուս Բիլիրակիսի լրացումը, որով կոչ է արվում սահմանափակել ամերիկյան ռազմական F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: 121-րդ լրացումը, մասնավորապես, պետդեպարտամենտից և պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի թե արդյոք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության մասեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:
    10:15
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԵԿ-ը նոր լիազորություններ է ուզում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։ Համակարգում դժգոհություններ կան, որ ՊԵԿ-ի այս նկրտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, կարգելակեն ներդրումների հոսքը երկիր, կխորացնեն տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց առանց այդ էլ անկայուն վստահությունը պետական կառույցների ու բանկերի նկատմամբ: Այսպես ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր՝ բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է: Սա մեծ աղմուկ է առաջացրել գործարարների, իրավաբանների ու մասնագետների միջավայրում, եւ նոր բունտ է հասունանում այդ թեմայով:
    10:11
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»՝ Տաթեւիկ Ռեւազյանից։ Նա հունիսի 13-ին հրաժարական տվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարվում է ավարտված, սակայն երեկ կրկին հայտնվել էր կառավարությունում՝ մասնակցում էր վարչապետի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվում էին «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր»: Իբրեւ թե իր պաշտոնավարման ընթացքում քիչ ավերածություններ է արել, հիմա էլ որոշել է մասնակցել «բարձրակարգ մասնագետների ներգրավման, թռիչքային անվտանգության ապահովման, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստման եւ այլ հարցերի» լուծմանը»:
    10:07
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ է ԳՇ պետ նշանակված Ասրյանը
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, ՊՆ նախարարի տեղակալ, եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, բայց նրան դեռես մեկ տարի առաջ նոր պաշտոն էին տվել: 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Է. Ասրյանը նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ասրյանի շուրջ ուշագրավ զարգացումները այսքանով չեն սահմանափակվում: 2021 թվականին ԱԺ-ում սահմանային լարվածությունը քննարկելու նախաձեռնություն էր եղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից եւ քաղաքական իշխանությունը Ասրյանին էր ուղարկել ԱԺ: Այդ ժամանակ Ասրյանը ԱԺ-ում ելույթ էր ունեցել, կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ տվել. ՊՆ-ում նրան հայտնել են, թե նա ազատված է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, գնա Արցախ, լինի այնտեղի ԳՇ պետ: Արդյունքում մեկ տարի անց նրան կրկին բերեցին եւ նշանակեցին ՀՀ ՊՆ ԳՇ պետ, ՀՀ ՊՆ նախարարի առաջին տեղակալ:
    10:00
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուռնուխում ու Որոտանում ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են. Աբրահամյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Շուռնուխ և Որոտան գյուղեր էի գնացել։ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։ Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։ Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, պետության ծրագրերը դանդաղ ընթացքի մեջ են, բայց կան անհատներ, մասնավոր կազմակերպություններ, որոնք ծրագրեր են իրականացրել/իրականացնում։ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը տեղում զգալի է, նկատելի է, որ տեղում և՛ բնակիչների, և՛ իրենց հիմնական գործառույթների մասով ակտիվ գործում են։ Իրականում զորքերի համար ծառայություն իրականացնելու բարդ տեղամաս է, բայց հիմա վիճակը սա է։ Իմ պատկերացումները սահմանային անվտանգության ապահովման առումով, բնականաբար, տարբերվում է այս իշխանության մոտեցումներից և գործողություններից, բայց նկատելի էր, որ այս հատվածում սահմանապահ զորքերը նկատելի աշխատանք տանում են, որը ընթացիկ խնդիրներ լուծում է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, անելիքները շատ են, իսկ դրանց իրականացման սկզբունքները պետք է արմատական վերանայումների ենթարկվեն»։
    09:50
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորները գինովցել են Մեղրիում. այցելուները խնդրել են, որ նրանց զսպեն
    «Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչև որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել են ու խնդրել, որ պատգամավորներին զսպեն։ Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի օրերին Կապանում և Մեղրիում ՔՊ խորհուրդներ էին ընտրում, մարզ էին մեկնել ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Պապիկյանը»։
    09:40
    15.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, , ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում»: «Հրապարակ» Երեկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ CCAF-ի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գա․ երկար պահել են, ապա ԱԱԾ աշխատողները տեղեկացրել են, որ նրա հետ կապված կառավարության որոշում կա՝ նրան արգելված է մեր երկիր մուտք գործելը։ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել Մեղրի քաղաքի «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ «Ժողովուրդ» ՊԵԿ-ը ԱԺ-ից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին: «Հրապարակ» ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
    09:30
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նման վերաբերմունքը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անընդունելի է․ Թաթոյան
    Այսօր խոսել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ՝ կապված Հայաստանի Հանրապետություն իր մուտքի արգելքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
    00:42
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
    Իսկ ինչու՞ երեկ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք։ Պատճառները հստակ են՝
    00:30
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իբր որ ԳՇ պետ ունեցանք դրանից ի՞նչ, չեղած կառույցի պետը ոչ մի բան ա. Ղևոնդյան
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
    00:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ 28-ամյա ծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Հուլիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Առաքել Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 77-ամյա Վեներա Գ.-ին:
    00:10
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Կիպրոսին
    Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության խմբային փուլում:
    00:00
    15.07.22
    Ավելին