Լրահոս
2022-10-18
-
ՀասարակականՆորվեգիայի ԱԳ նախարարն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոնԱյսօր Սպիտակի բժշկական կենտրոնում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Նրան ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:22:2218.10.22
-
Հասարակական«Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքում թմրամիջոց է հայտնաբերվել2022թ․ հուլիսի 27-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքից երկու հացերի արանքում հայտնաբերել էին փայլաթիթեղով փաթեթավորված փաթեթ՝ կաթնագույն և բյուրեղանման զանգվածներով։ Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության։22:1418.10.22
-
Քաղաքական«Ոչնչացնել անօրինական զինված խմբերին». ՀԱՊԿ հերթական զորավարժությունը՝ առանց ՀայաստանիԵվ մինչ Հայաստանում սպասում են, ՀԱՊԿ-ը Տաջիկստանում «Սահման 2022» զորավարժություններն է սկսել: Սա արդեն երկրորդ վարժանքներն են, որոնց Հայաստանը չի մասնակցում:22:0518.10.22
-
ՍպորտՄալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոնԻսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտեց մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։21:5818.10.22
-
ՔաղաքականGoogle Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները«Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից:21:5518.10.22
-
ՔաղաքականՌազմական օգնություն սպասե՞լ ԱՄՆ-ից. ԱՄՆ կոնգրեսականներն ասում են՝ «կլինեն փոփոխություններ»Հայաստանին ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելու, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պահանջները զսպելու վերաբերյալ լրագրողների հարցերին այսօր հստակ պատասխաններ չեն տվել Ամերիկայից եկած կոնգրեսականները: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ ինտենսիվ քննարկումներ են ընթանում, նաև անվտանգային հարցերի շուրջ:21:4818.10.22
-
ՄիջազգայինԵվրախորհրդարանը կոչ է արել մինչև տարեվերջ Շենգենյան գոտի ընդունել Ռումինիային և ԲուլղարիայինԵվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ:21:4018.10.22
-
Քաղաքական«Զանգեզուրի միջանցք». թուրանական ձգտումներին Իրանը պատասխանում է «Ուժ»-ովԲազմաթիվ հայ վերլուծաբաններ ենթադրում են, որ, ռազմական նոր ագրեսիայի սպառնալիք ստեղծելով, Ադրբեջանը հերթական անգամ ուժեղացնում է ճնշումները Հայաստանի վրա, որպեսզի օր առաջ իրականություն դարձնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտը: Դե, որովհետև ինչպես Ալիևն էր ասել ԱՊՀ գագաթնաժողովում, իր համբերությունը անսպառ չէ:21:3018.10.22
-
ՀասարակականԼարս տանող վնասված ճանապարհահատվածը վերականգնվում էՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հատվածում բնական աղետից տուժած 22 տարբեր հատվածներում վերականգնման և աղետների կանխարգելման միջոցառումներ են իրականացվում։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:21:2218.10.22
-
ՔաղաքականԳեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներինԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:21:1418.10.22
-
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետՊետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։ Այս մասին հայտբնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:21:0518.10.22
-
ՀասարակականՀայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:20:5618.10.22
-
ՔաղաքականՀայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարինՀայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։20:4818.10.22
-
Քաղաքական«Մենակ գլխիս էին խփում՝ ոտքերով ու ձեռքերով». Էդգար Ղազարյանը «հարձակումից վախեցած չէ»Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի հանգամանքները պարզվում են։ Ղազարյանին շտապօգնությունը տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի կար են դրել նրա գլխին:20:3918.10.22
-
ՀայաստանՀայլուր 20:30 ԱՄՆ-ն զենք կվաճառի՞ Հայաստանին. ամերիկացի կոնգրեսականի պատասխանը | 18.10.2022Հայլուր 20:30 ԱՄՆ-ն զենք կվաճառի՞ Հայաստանին. ամերիկացի կոնգրեսականի պատասխանը | 18.10.202220:3018.10.22
-
ՔաղաքականՔննարկվել ու ամփոփվել են մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքներըՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։20:2018.10.22
-
ՔաղաքականԴիտորդների հարցով Հայաստանը դիմել է ԵԱՀԿ և սպասում է ՀԱՊԿ որոշմանըՀայաստանը դիմել է ԵԱՀԿ` Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցով, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա հույս ունի, որ Երևանը ԵԱՀԿ-ից մոտ ապագայում պատասխան կստանա։ Հայաստանը միաժամանակ սպասում է ՀԱՊԿ որոշմանը:20:1518.10.22
-
ՀասարակականՄինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքիԳործող կարգավորմամբ եթե ծնողը խնամքի արձակուրդում է և երեխայի մինչև երկու տարին լրանալը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:20:1018.10.22
-
Քաղաքական«Ադրբեջանն այդպիսի բան չի ասում». Միրզոյանը կոչ է անում Չավուշօղլուին «իր անունից խոսել»Հայաստանի արտգործնախարարը հավատացնում է, որ Ադրբեջանը ամենևին էլ չի ուզում, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը ունենա «Լաչինի միջանցքին» համարժեք կարգավիճակ, ինչպես հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն:20:0318.10.22
-
ԱրցախԱրցախում Հանրային խորհուրդ է ստեղծվել, նշանակվել է 8 անդամ․ հայտնի են նախագահն ու խորհրդի անդամներըԱրցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. սեպտեմբերի 12-ի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել 8 անդամ, որոնք կազմակերպել են Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։19:5518.10.22