Լրահոս

2022-10-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. ՀՀ ԱԽ քարտուղար
    Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը», - Facebook-ում գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
    11:45
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է
    Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի այս տուրում հաղթանակ տոնեցին «Փյունիկ»-ը, «Լեռնային Արցախ»-ը, «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: Այժմ` 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակոի առաջատարը «Ուրարտու»-ն է 19 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենպրես»-ն: 18 միավոր է հավաքել «Ալաշկերտ»-ը, իսկ «Փյունիկ»-ն ունի 15 միավոր: «Վան»-ը և «Լեռնային Արցախ»-ն իրենց ակտիվում ունեն 13-ական, «Արարատ»-ը և «Շիրակ»-ը` 8-ական միավոր: ԲԿՄԱ-ն հավաքել է 6, «Նոա»-ն` 3 միավոր: Save Համօգտագործել
    11:37
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստացվել է 40 ահազանգ փակ դռների վերաբերյալ
    Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:30
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապեսպլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 38, 39, 41 շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 45, 46, 47, 48 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ազատության պող. 2/4, 21, 21Ա, 21/3, 24/15 շենքեր, Մամիկոնյանց փ. 1Ա շենք, Կոմիտասի պող. 65 շենքեր, Ադոնցի փ. 10, 12, 14 շենքեր, Ահարոնյան փ. 2/1, 2/2 շենքեր, Հ․Ներսիսյան փ. 5 շենք, Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր, Էմինի փ. 1Ա-21 սեփական տներ, Քեռու փ. 77-99 սեփական տներ, թիվ 69 դպրոց, Բագրատունյաց պողոտայի սեփական տներ, Արարատյան և Հ․Հովսեփյան փողոցների սեփական տներ, Բագրատունյաց պող․ 3 և 4 նրբանցքների սեփական տներ, Արարատյան փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազգային Պատկերասրահ, Արագածոտնի մարզի` 11։00-17։00 Վերին Սասունիկ, Ավան, Լեռնարոտ, Ուջան, Արուճ, Շամիրամ,Դպրեվանք գյուղեր մասնակի և Կոշ գյուղ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Հայանիստ գյուղ մասնակի, 10:00-16:00 Արարատ քաղաք՝ Սերոբ Աղբյուրի, Սալակիթ փողոցներ մասնակի, Երասխ գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան փողոց մասնակի, Օգոստոսի 23-ի փողոցի 21, 20/1, 20/2, 20/3 շենքեր, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10:00-14:00 «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ, հեռոստակայան, «Գոգա-Սեդա» գազալցակայան և «Լուսինե Խաչատրյան» ՍՊԸ, Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն և Տրետուք գյուղեր, 15:00-17:00 Գեղամասար, Նորակերտ, Ավազան, Փոքր Մսարիկ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ալրաղաց, «Գեղամասար գյուղ մթերք արտադրություն» ՍՊԸ: 11։00-14։00 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամաս մասնակի, «Բուսաբույժ Նանա», «Սևան ՆԵ», «Իշխան», «Գևորգյան Քոլեթ», «Մերպո» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։30-17։30 Վարսեր համայնք մասնակի, Ավտոսպասարկում, Հեռուստակենտրոն, «Արա-Արեգ», «Հ. Սեդրակյան», «Լև Լեն» ՍՊԸ-ներ, «Գազ Ամա», «Է. Մխիթարյան», «Շ.Բոզոյան», «Հ.Պողոսյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
    11:22
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ. կորոնավիրուի իրավիճակը՝ Հայաստանում
    ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 910 նոր դեպք, առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, առաջին դեղաչափը ստացել է 1 150 019 քաղաքացի, 1 025 351 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ:
    11:15
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը․ Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։ Խնդիր 2 Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։ Սա հակապետական շեշտադրում է։ Հարցը փաստաթղթերի բովանդակությա´ն մեջ է։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ից հետո հասունացել է նոր փաստաթղթի (կամ՝ փաստաթղթերի) անհրաժեշտությունը, որը կկարգավորի այս ժամանակահատվածում քննարկված և հասունացած խնդիրները։ Պետք չէ´ վախենալ փաստաթղթից, պետք է աշխատել դրա բովանդակությա´ն և երաշխիքների´ վրա։ Ո՞վ է ասել, որ այս պայմաններում ու այսօրվա համաշխարհային անկայունության պայմաններում փաստաթղթեր մեզ պետք չեն։ Խնդիր 3 Պայմանագրից հետո հնարավո՞ր է պատերազմ։ Ե´վ պատերազմն է հնարավոր, և´ խաղաղությունը։ Դա կախված է պայմանագրի թե´ բովանդակությունից, թե´ երաշխավորներից։ Եթե իրական հողի վրա չեղան իրական երաշխիքներ, ապա Ադրբեջանը հաջորդ օրն իսկ կարող է սկսել ռազմական գործողություններ՝ ցանկացած պատրվակով։ Ավելի պարզ. եթե 44-օրյա պատերազմը դադարեցնելու թուղթը ստորագրվեր, պայմանական ասած, Մոզամբիկի միջնորդությամբ, ապա ռուսական զորքը հաշվված ժամերի ընթացքում չէր լինի Արցախում, և Ադրբեջանը կշարունակեր իր հաղթարշավը։ Ասել է թե՝ մենք անվերջ կսպասեինք «սկանդինավյան խաղաղապահներին»։ Հիմա նույն վիճակն է. կուտակվել են նոր հարցեր, նոր խնդիրներ, որոնք ունեն պայմանագրային կարգավորման անհրաժեշտություն։ Եթե մենք ընտրենք այն տարբերակը, որը պիտի երաշխավորեն վիրտուալ խաղաղապահները, ապա մենք կհայտնվենք աղետի մեջ։ Ավելին, եթե մենք ընտրենք պայմանագրի ստորագրման մի տարբերակ, որը լուրջ դժգոհություն կառաջացնի իրական հողի վրա իրական հնարավորություններ ունեցող Ռուսաստանի և Իրանի մոտ, ապա մենք ինքներս մեզ կտանենք աղետալի պատերազմի։ Խնդիր 4 Փրկել Նիկոլի՞ն, թե՞ Հայաստանը։ Այս հարցը պետության ճակատագրի և այստեղ ապրող մեր ընտանիքների անվտանգության տեսանկյունից առանցքայիններից մեկն է։ Հարցին պետք է շատ լուրջ վերաբերվել, այն ունի կարևոր նրբություններ։ Ճիշտ հարցադրումը հետևյալն է. պետք է փրկել և´ Նիկոլին, և´ Հայաստանը։ Մնացածը էմոցիաներ են։ Այս պահի համար լավագույն լուծումը առաջարկված է. անվտանգության երաշխիքներով մասնակի իշխանափոխություն։ Սրա իրավունքը վերապահված խորհրդարանական մեծամասնությանը (նրանք պետք է հասկանան, որ անգործության դեպքում նաև իրենք են ստանձնում վատ զարգացումների պատասխանատվությունը)։ Սա էապես կհանգստացնի մթնոլորտը երկրում, կվերացնի շատ բարիկադներ։ Սա հնարավորություն կտա ներգրավել նոր հանրային շրջանակներ՝ մեր ընդհանուր խնդիրների վրա աշխատանքի շուրջ։ Թույլ կտա՝ նոր գաղափարներով ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ, նոր շունչ կհաղորդի խաղաղ բանակցություններին։ Խնդիր 5 Նախկին նախագահների և Վեհափառի ձևաչափը կարող է դառնալ համերաշխության կարգախոսով երկրում խորքային փոփոխությունների «տրիգերը»։ Նրանցից սա է ակնկալվում, ոչ ավելին։ Մյուս կողմից, ողջ հարգանքով հանդերձ, մի ողջ երկիր չի կարող կախված լինել այդ ձևաչափի ելքից։ Մի կողմից պետք է մեծացնել հանրային ճնշումն այդ ձևաչափի վրա՝ հասկացնելով, որ սա մասնավոր խնդիր չէ, և հանրությունը կոնկրետ քայլեր է պահանջում, իսկ մյուս կողմից պետք է պատրաստ լինել այդ ձևաչափի ձախողման դեպքում հանրային ա´յլ պրոցեսների գեներացման և պատասխանատվության ստանձնման։ Խնդիր 6 Հայաստանի համառոտ օրակարգն այսպիսին է. 1. Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը ձևավորում է նոր կառավարություն։ 2. Վստահության և նոր գաղափարների վրա ինտենսիվ բանակցություններ՝ Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ 3. Միջնորդների օգնությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակում, կուտակված մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերում։ 4. Իրական հողի վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման իրական մեխանիզմների ապահովում։ 5. Բանակի մարտունակության, սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների հրատապ փաթեթ՝ հաշվի առնելով բոլոր առկա խնդիրները, համագործակցելով պատերազմից հետո այս ոլորտում ձևավորված հանրային ակտիվ կառույցների հետ։ 6. Հայաստանի և Արցախի հետպատերազմյան վերականգնման փուլ։ Եթե մենք կարողացանք այս պարզ կետերըհնարավորինս մատչելի ներկայացնել հանրությանը, ապա կստանանք անհրաժեշտ աջակցություն։ Այդ դեպքում կունենանք շանս՝ խուսափելու վատագույնից։ Այս պահին պետք է ընդունենք, որ առայժմ չենք կարողանում դա անել։ Եվ հանրային գործիչների առկա սոլիդ, գրագետ ցանկից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն ազնվորեն հարցնի՝ ինչո՞ւ»։
    11:07
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել
    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը hոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
    11:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել
    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը hոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
    10:57
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կդադարեցվի Լոռու և Արարատի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ, Սիս և Սիփանիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
    10:52
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիրքը պայթեցրել են, ինքը և դիրքում գտնվող 6 տղաները զոհվել են. 19-ամյա Հակոբ Բալաբեկյանն Արտիմետից էր
    Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը, նա Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբի մորաքույրը պատմեց, որ Հակոբը տան միակ արու զավակն էր, ուներ 2 քույր: «Հակոբը Կապանում էր ծառայում, սեպտեմբերի 13-ին` հարձակման օրը ինքը դիրքերում է եղել, դիրքը պայթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զոհվել են»,- պատմեց նա: Հակոբի ծնողները հողագործությամբ են զբաղվում, նոր սկսել էին իրենց տունը կառուցել: «Հակոբը միշտ ասում էր, որ բանակից հետո կգա իր սենյակը ինքը կվերանորոգի, կահույք կգնի, ինքը վարսավիր էր աշխատում, ցանկանում էր սեփական վարսավիրանոցը ունենար: Չգիտեմ, ահավոր ցավ է, թող քրոջս ցավը վերջինը լինի ոչ մի ծնող չզգա այսպիսի ցավ դաժան հոգու ցավ, ցավում եմ բոլոր զոհվածների համար»,- ասաց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։
    10:45
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    5 ահազանգ, 5 տուժած. փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
    Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Տրետուք-Մեծ Մասրիկ և Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։
    10:37
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան
    Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Երեկվա ամբողջ օրը ես գտնվում էի լեռներում, և իմ աչքերի առաջ էր այդ տեսարանը, այն մի շարք խորքային շերտեր ունի իր մեջ, որոնց մասին կուզեի ձեզ հետ ստորև կիսվել․ ա) հայերն ու ազերիները երբեք բարեկամներ չեն եղել, և դարերով ապրելով նույն հողի վրա, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում, պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիեվի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։ բ) նույն ժամանակ, մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, որ այս թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։ Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրակական գոյություն քաշ տալը։ Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով սակայն փոքր ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի, և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին, հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ։ գ) Այսօր Իլհամ Ալիևի հայկական գործընկեր Նիկոլ Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ, իր խոսքերով, Հայաստանի 29800 քկմ տարածքը փրկելու համար։ Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։ Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա, սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։ Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-երի հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ։ Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիր» գործընկերներից։ Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը և միասնաբար պաշտպանել մեր երկիրը, իսկ հետո արդեն, այդ ուժերը ժողովելուց հետո, հասու միջոցներով ձեռնամուխ լինենք թշնամու մարդատյաց պարագլխին և նրա բուծած ֆաշիստական ոհմակը իշխանությունից հեռացնելուն՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խաղաղության հեռանկար բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Աստված պահապան հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդուն, մեր երկրին և ազգին»։
    10:30
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք գործ ունենք վայրենիների հետ․ Զոհրաբ Մնացականյան
    Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա», - գրել է նա: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երեւում է` ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ գերիներին:
    10:22
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    40-ամյա վարորդը 06-ով կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում․ նա մահացել է
    Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզւմ։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Մկրտիչ Խ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, կոտրել դրանք և մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/03/1223509/
    10:15
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչև Ադրբեջանը Հայաստանի կողմից լուրջ հակահարված չստանա, չի կանգնելու․ Արա Զոհրաբյան
    Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Վերջին ռազմական բախման ժամանակ գերի ընկած զինաթափված հայ մարտիկներին «խաղաղասեր» ադրբեջանցիների կողմից պառկած վիճակում գնդակահարելն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանության քարոզած խաղաղության իրական օրակարգում: Հայի արյուն ունեցող իշխանավորը ո՞նց կարող է չնկատել թշնամու ագահությունը, վայրենությունը և իրական նպատակը: Ո՞նց կարելի էր ականապատված տարածքների քարտեզները տալ թշնամուն, ո՞նց կարելի էր Երևան Սյունիք հիմնական ճանապարհը տալ թշնամուն, ո՞նց կարելի էր անվտանգության գոտիները տալ թշնամուն, ո՞նց կարելի էր Արցախում դատապարտված թշնամու մարդասպան ահաբեկիչներին տալ թշնամուն, ո՞նց կարելի էր այս երկու տարվա ընթացքում ժողովրդին պատերազմի պատրաստելու փոխարեն «խաղաղության օրակարգ» կերցնել: Ո՞նց կարելի է հիմա էլ սեփական ժողովրդին վախ ներշնչել, որ առանց նոր կապիտուլացիայի պայմանագրի Հայաստանը շանս չունի: Եթե ադրբեջանին չի կանգնեցնում 2020թ. իր կողմից ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունը, որը բազմիցս խախտել է, ապա ինչու՞ պետք է կանգնեցնի նոր ստանձնած պարտավորությունը: Հարմար առիթի դեպքում, նոր պայմանագրի պայմաններն էլ է խախտելու, արդեն ռազմավարական ավելի արտոնյալ հնարավորություններ ունենալով: Թշնամին մի կողմից, իսկ տեղական իշխանությունը մյուս կողմից լծված են մեզ հոգեբանորեն կոտրելու գործին: Սիրելի հայրենակիցներ, մի թերագնահատեք մեր միասնական ուժը և ոգին: Վախկոտ թշնամին ստանալու է իր արժանի պատիժը: Մինչև ադրբեջանը Հայաստանի կողմից լուրջ հակահարված չստանա չի կանգնելու: Այս թեզի ճշմարտացիությունը ստուգելու համար շատ խելք պետք չի ունենալ: Բավական է ունենալ հիշողություն և ինքնապահպանման բնազդ»։
    10:07
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյան-Բայրամով հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
    Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։ Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
    10:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. կա զոհ և վիրավոր
    Հոկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Արշակ Իգիթխանյանն իր վարած ZIL 130 մակնիշի բեռնատարով Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա ծառերին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր՝ հայտնվել անտառով հոսող գետում:
    00:08
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    00:00
    03.10.22
    Ավելին
2022-10-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
    Հոկտեմբերի 2-ին, ժամը 16։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գութանասար լեռան մոտակա դաշտում:
    23:27
    02.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։
    23:20
    02.10.22
    Ավելին