Լրահոս

2022-08-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ են դրա դիմաց Ադրբեջանից ստացել Արցախի իշխանությունները․ Ղազինյան
    Ի՞նչ են դրա դիմաց Ադրբեջանից ստացել Արցախի իշխանությունները․ Ղազինյան
    20:57
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին: Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:
    20:54
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Ուկրաինային զենք կմատակարարի «որքան որ պահանջվի». Պենտագոն
    ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել Է Լատվիա այցի ընթացքում: «ԱՄՆ-ը զգալի օգնություն Է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը: Բայց մենք գրեթե 50 երկրների շարքում ենք, որոնք միասին աշխատում են այն բանի վրա, որպեսզի ռեսուրսներ գտնեն, շարունակեն աջակցություն ցուցաբերել: Մենք տրամադրված ենք օգնել Ուկրաինային, նրան սարքավորում եւ տեխնիկա տրամադրել… տարածքը պաշտպանելու համար… Մենք դա անելու ենք որքան որ պահանջվի»,-ասել Է Օսթինը: Հեռարձակումն իրականացրել Է Պենտագոնի կայքը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ավելի վաղ հայտարարել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը՝ երկարացնելով կիեւյան ռեժիմի հոգեվարքը եւ բազմապատկելով զոհերը: ՌԴ-ն ավելի վաղ բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական նպատակ կդառնան: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական հետեւանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    20:45
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բեխտերևի հիվանդություն. ախտանշանները, վաղ հայտնաբերման կարևորությունը
    Ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդությունը սովորույթի ուժով կոչվում է Բեխտերևի հիվանդություն՝ մեծ գիտանկանի անվամբ, որ առաջինն է նկարագրել ողնաշարում տեղի ունեցող փոփոխությունները։ Քրոնիկական բորբոքման հետևանքով փոփոխություններ են տեղի ունենում ողնաշարում, ողնաշարին հարակից ջլերում, որոշ դեպքերում հնարավոր են նաև արտաողնաշարային դրսևորումներ՝ աչքերը, մաշկը, աղեստամոքսային համակարգը ևս կարող են փոփոխություններ կրել։ Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է մինչև 40 տարեկանը, դրսևորվում է առավոտյան կարկամվածությամբ, շարժունակության նվազմամբ, վերակագնման համար կարող է պահանջվել կես օր, մի քանի ժամ։ Որպես կանոն օրվա երկրորդ հատվածում ցավերը, կարմակվածությունը վերանում են։ Ցավ զգացվում է ողնաշարում, հիմնականում գոտկային հատվածում, ավելի խոր փուլում ցավ արտահայտվում է նաև պարանոցում, կրծքավանդակում, հնարավոր է նաև հոգնածության, ջերմության որոշակի բարձրացում, բորբոքային նշաններ՝ արյան շիճուկում։ Հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են, ժառանգական նախատրամադրվածությունը (աուտոսոմ-դոմինանտային տիպով) համարվում է նպաստող գործոն։ Ախտորոշումն արվում է անամնեզի, լաբորատոր, գործիքային (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)) համադրությամբ։ Հիվանդության հնարավոր բարդությունները. հնարավոր են արտաողնաշարային դրսևորումներ՝ աչքի առաջային խոռոչի բորբոքում, հազվադեպ՝ աորտայի աղեղի բորբոքում, երիկամների ախտահարում, աղեստամոքսային համակարգում բորբոքային փոփոխություներ, հանրավոր է նաև մաշկային փսորիազ։ Հիվանդությունն ամբողջությամբ բուժել հնարավոր չէ, բայց ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են ստեղծում բնականոն կյանքով, առանց ցավի ապրելու։ Հիվանդության՝ վաղ փուլում հայտնաբերելը կանխում է ողնաշարի անդառնալի փոփոխությունների զարգացումը։
    20:35
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քրոնիկ հոգնածության սինդրոմ. պատճառները, ախտանշանները, բուժումը
    Քրոնիկ հոգնածության սինդրոմը դրսևորվում է ֆիզիկական, մտավոր աշխատունակության անկմամբ, չի հաղթահարվում անգամ հանգստի դեպքում, տևական բնույթ ունի, շարունակվում է վերջին կես տարվա ընթացքում։ Թիրախային խմբում առավելապես 25-ից 45 տարեկան կանայք են։ Քրոնիկ հոգնածության պատճառներից համարվում են վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաները, կարող է լինել նաև օրգանիզմի արձագանքը՝ սուր կամ քրոնիկ սթրեսին, բարդ ծննդաբերությանը։ Քրոնիկ հոգնածության հիմնական պատճառ համարվում է հյուծված իմունային համակարգը։ Նպաստող գործոններ են՝ Էկոլոգիական ոչ բարենպաստ միջավայր Մշտական սթրեսային ազդեցություններ՝ աշխատավայրում կամ ընտանիքում Ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն Առանց հանգստի, ծանրաբեռնված աշխատանք Ոչ առողջարար սննդային սովորությունները Ախտանշանները՝ Հոգնածության, ուժասպառության զգացում ֆիզիկական, մտավոր աշխատանքի անկարողություն Գլխացավեր՝ առանց պատճառի Սուբֆեբրիլ ջերմություն, սարսուռ, քրտնոտություն Լիմֆատիկ հանգույցների մեծացում Հիշողության, ուշադրության, կենտրոնացման վատթարացում Դեպրեսիա, տրամադրության անկայունություն, նյարդայնություն, ապատիա Քնի խանգարում. ցերեկային ժամերին քնքոտություն, մակերեսային քուն՝ գիշերային ժամերին Մկանային և հոդային ցավեր, չտեղայնացվող ցավեր ողնաշարում Կոկորդի ցավ Քրոնիկի հոգնածություն ախտորոշման համար հիմնական նախապայման են՝ տևողությունը, երբ վերոնշյալ ախտանշանները կենսունակ են կես տարի և ավելի, նաև եթե վերոնշյալ ախտանշանները չեն հիմնավորվում այս կամ այն հիվանդությամբ։ Քրոնիկ հոգնածությանը բնորոշ է նաև վերոնշյալ ախտանշանների պրոգրեսիան։ Հիվանդությունները բացառելու համար քրոնիկական հոգնածությամբ գանգատվողներին զննում են թերապևտը, իմունոլոգը, էնդոկրինոոգը, ռևմատոլոգը, նյարդաբանը, ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ ևս։ Քրոնիկական հոգնածության բուժումը ենթադրում է հիվանդի կյանքի որակի բարելավում՝ կենսակերպի փոփոխությամբ։ Օգտակար են՝ Կարգավորված աշխատանքը և հանգիստը ֆիզիկական բավարար ակտիվությունը Վիտամինաթերապիան Սիմպտոմատիկ դեղամիջոցների օգտագործումը՝ միայն բժշկի ցուցմամբ Առողջարար սննդակարգը Մերսումը Լողը
    20:25
    10.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ազգային համախմբում՝ կանգնեցնելու պարտության անիվը. ընդդիմությունը մի քանի ճակատով է պայքարում
    Արցախի միանգամից երեք բնակավայր Ադրբեջանին հանձնելու որոշում ընդունած Հայաստանի ու Արցախի իշխանությունները դեռ չեն արձագանքել ընդդիմության այն պնդմանը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ կետ, որը նախատեսում է ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում կամ որ Լաչինի միջանցքին այլընտրանք կառուցվող նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները: «Հայաստան» դաշինքը վստահ է, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ:
    20:16
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մուկովիսցիդոզ. ախտանշանները, բուժումը
    Ժառանգական, քրոնիկ, ծանր ընթացքով հիվանդություն է։ Հիմնականում ախտահարվում են շնչառական, աղեստամոքսային համակարգերը։ Մուկովիսցիդոզի նշանները որպես կանոն արտահայտվում են կյանքի առաջին տարում։ Նորածնային տարիքում հիվանդությունը կարող է արտահայտվել առաջնային կղանքի ուշ դուրսբերմամբ, նորածնային հատուկ բնույթի դեղնուկներով, քաշի վատ ավելացմամբ, ստամոսք-աղիքային համակարգի խանգարումներով, շնչառական հիվանդություններով՝ թաց հազ, աղմկոտ շնչառություն, մեծ տարիքում՝ կրկնվող թոքաբորբեր, ասթմային համախտանիշ, լյարդի ախտահարում։ Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում քրտինքի թեստը՝ գենետիկ հետազոտության համադրմամբ, արվում են նաև կողմնակի հետազոտություններ։ Հիվանդությունը կարող է դրսևորվել ենթաստամոքսային գեղձի ախտահարումով և առանց դրա։ Լյարդի ախտահարման դեպքում հիվանդությունն առավել ծանր ընթացք ունի։ Հնարավոր է նաև ոսկրերի ախտահարում, մեծ տարիքում՝ ոսկրերի ցածր խտություն, վիտամինների քիչ ներծծման համախտանիշ, հարքթային խոռոչների ախտահարում ևս հնարավոր է։ Բարդացումներ՝ շնչական անբավարարություն, արյունահոսություն՝ հատկապես լյարդի ախտահարման դեպքում, սնուցման խանգարումներ։ ժամանակին ախտորոշումը զգալիորեն նվազեցնում է բարդացումների հավանականությունը։ Հիվանդությունը ենթադրում ամենօրյա բուժում՝ նշանակվում են ֆերմենտներ, սննդային, վիտամինայի թերապիա, ինգալացիաների կատարում։ Գենը շտկող դեղամիջոցների ստեղծումը, նորագույն պրեպարատները հույս են տալիս ակնկալելու, որ հիվանդության վերջնական բուժում հնարավոր է։
    20:15
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը
    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը
    20:12
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 3-ի գործով կալանավորված ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել
    Հունիսի 3–ի գործով կալանավորված ևս մեկ անձ ազատ է արձակվել։ Փաստաբան Նարեկ Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից ապօրինի բիրտ ուժի կիրառման պատճառով տեղի ունեցած բախումներից հետո Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել իբր մուրճով ոստիկաններին հարվածելու համար, որն իրականում ձեռնափայտ էր: Հավելենք, որ Գրիգոր Կարապետյանը ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեի անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից:
    20:10
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Skyce. ժամանակակից էսթետիկ ատամնաբուժության կողմից առաջարկվող ատամնազարդեր
    Ատամներին լրացուցիչ փայլ տալու համար ժամանակակից էսթետիկ ատամնաբուժությունն առաջարկում է ատամնային զարդեր՝ Skyce-եր, որոնք տեսակով յուրահատուկ, ատամների համար անվնաս զարդարանքի միջոցներ են և ունեն մեծ պահանջարկ: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Լիլիթ Մեխակյանի հետ. «Կազմված լինելով կայուն և իներտ նյութից՝ ատամնազարդի փայլուն հատկությունները պահպանվում են երկար ժամանակ և չեն թուլանում: Skyce-ի այն կողմը, որը շփվում է ատամների հետ, մշակվում է հատուկ և հստակ ձևով, որպեսզի ճանապարհ հարթվի ամուր և դիմացկուն ամրացում ստեղծելու համար՝ կանխելով դրա խարսխից հանկարծակի անջատումը և հնարավոր կուլ տալը»,- ասաց ատամնաբույժը: Զարդը կարող է ամրացվել ցանկացած ատամի ցանկացած հատվածում՝ ըստ պացիենտի ցանկության, նաև ատամի անհարթ մակերեսին՝ այսպիսով ոչ միայն գեղեցկացնելով ատամը, այլև ծածկելով հնարավոր թերությունները։ «Skyce-ի տեղադրման գործընթացը ցավազուրկ է, տեղադրվում է առանց ատամի հյուսվածքը հղկելու և տևում է 30 րոպեից ոչ ավելի: Զերծ է սուր եզրերից, չի վնասում բերանի ներքին լորձաթաղանթը, շուրթերը և զուրկ է կողմնակի էֆեկտներից: Ապագայում այն հեռացնել նույնպես հնարավոր է՝ առանց ցավի և ատամի ամբողջականությունը վնասելու: Skyce-ի պահպանումը շատ պարզ է և ոչ ժամանակատար: Ատամները կանոնավոր կերպով խոզանակելու դժվարություններ նույնպես չի առաջացնում»,- մանրամասնեց Լիլիթ Մեխակյանը: Հավելենք նաև, որ ատամնազարդի տեղադրումը մատչելի է, չունի տարիքային սահմանափակում, կարող է պարբերաբար վերատեղադրվել, կամ փոխարինվել նորով։
    20:05
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է Արցախում դիմադրության շարժում սկսվի, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն խնդրի վրա․ Հակոբյան
    Փաստինֆո-ն գրում է Արցախի ղեկավարության հանցավոր պայմանավորվածության և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները խախտելու հետևանք է Բերձորի և Աղավնոյի հանձնումը: Հայաստանի իշխանությունն էլ այս պահին ձեռքերը լվացել է Արցախից, որպեսզի ցույց տան հանրությանը, թե իրենք կապ չունեն այս ամենի հետ, բայց ինչպե՞ս կարող է Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է, մի կողմ կանգնի այս իրավիճակում, սա կոչվում է սաբոտաժ։ Հանցավոր անգործության հետևանքով մենք հերթական պարտությունն ունեցանք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Պատգամավորն արձանագրում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Բերձորի և Աղավնոյի հանձման մասին, այնտեղ միայն Բերձորը շրջանցող նոր ճանապարհի մասին է նշվում. «Բայց, որ Աղավնոն և մյուս երկու բնակավայրերը պետք է հանձնվեն խոսք չկա դրա մասին, որտե՞ղ է գրված նման բան»,-ասաց նա: Հարցին՝ այս պահին կա՞ ինչ-որ տարբերակ Բերձորի և Աղավնոյի հանձնումը կանխելու համար, Վահե Հակոբյանը պատասխանեց՝ պետք է Արցախում դիմադրության շարժում սկսվի, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն խնդրի վրա. «Արցախոմ պետք է առաջինը սկսեն պայքարը, հետո մյուս ուժերը սատարեն: Արցախը պետք է դիմադրի և փորձի միջազգային հանրության ուշադրությունը վերջապես սևեռել մեր հարցի վրա: Կոսովոյում էլ է նույն խնդիրը, բայց Կոսովոյի անկախությունը մի շարք երկրներ ճանաչել են, բա Արցախն ինչու՞ չեն ճանաչում, դնենք մի կողմ, որ Հայաստանը չի ճանաչում, վատն է ՝չի ճանաչում, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչում։ Այստեղ մենք վերադառնում ենք մեր հին թեմային՝ նավթ, գերպետությունների հետաքրքրություն, գեոպոլիտիկ իրավիճակ, սա է ողջ խնդիրը»,-ասաց Հակոբյանը: Այս օրերին հաճախ են ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչում, որ որևէ քայլ չի ձեռնարկում՝ նոր տարածքների հանձնումը կանխելու համար, ընդհակառակը, այս իրավիճակում «ժամանակավոր դադար» է հայտարարել ընդդիմությունը: Արձագանքելով այս մեղադրանքներին՝ Վահե Հակոբյանն ասաց՝ ընդդիմության դադարը վերաբերվում է միայն հանրահավաքների անցկացմանը, բայց դաշինքը և ֆրակցիան իր ակտիվ գործունեությունը չի դադարեցնում, իսկ վաղը իրենց հերթական գործողության մասին կտեղեկացնեն։ «Ես չեմ հասկանում մեզ մեղադրողներին, մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել և շարունակելու ենք։ Հիմա ժամանակն է, որ դադար վերցնենք, շունչ քաշենք, բնակիչների մի մասը երկրում չէ, եղանակը շոգ է, առհասարակ, բոլոր տեղերում օգոստոսին քաղաքական իրադարձությունները դադարում են: Մենք մեռանք ասելով, որ եթե այս կառավարությունը մնա, զիջումներն ու պարտությունները շարունակվելու ենք, տեսա՞ք, էլի ենք ասում, որ եթե իրենք մնան, շարունակելու ենք պարտվել՝ մինչև մեր պետականության կորուստը։ Մենք էլ ի՞նչ կարող էինք անել։ Ընդդիմադիրներից շուրջ 150 հոգի քրեական մեղադրանքներով են անցնում, նրանց շինծու մեղադրանքներով պահում են փակի տակ՝ կալանավայրերում, մենք էլ ինչ անենք: Իսկ, ով մեզ մեղարդրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, տեղն էլ գիտեն, թող գնան և իշխանափոխություն անեն, եթե մեզանից լավ կարող են անել, մենք այսպես ենք ճիշտ գտնում»,-եզրափակեց Վահե Հակոբյանը:
    20:05
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումները
    Ծաղկակաղամբը հարուստ է հակաբորբոքային, հակաքաղցկեղածին հատկություններ ունեցող տարրերով, բարելավում է գլխուղեղի աշխատանքը, նվազեցնում է սիրտ-անսթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ցածր կալորիականության շնորհիվ ծաղկակաղամբը դիետիկ սննդակարգի կարևորագույն բաղադրիչներից է։ Բանջարեղենը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, ծաղկակաղմաբի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջը։ Հայտնի է, որ բորբոքային գործընթացը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, կաթվածի, դիաբետի, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության առաջացման հավանականությունը, ծաղկակաղամբի հակաբորբոքային հատկությունը պայմանավորված է K, C վիտամինների, հակաօքսիդանտների, օմեգա-3-ի պարունակությամբ, որ նպաստում են անոթների առողջությանը, կարգավորում են զարկերակային ճնշումը, նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Վիտամին K-ի պարունակության շնորհիվ ծաղկակաղամբը նպաստում է ոսկրային համակարգի ամրացմանը, կանխում է օստեոպորոզի առաջացումը, մասնակցում է նաև արյան մակարդման գործընթացին, հարստացնում է օրգանիզմը կալցիումով։ Թաղանթանյութի պարունակության շնորհիվ ծաղկակաղամբը նպաստում է մարսողության բարելավմանը, կանխում է փորկապության առաջացումը, նպաստում է օրգանիզմից թույների, ավելորդ հեղուկի դուրսբերմանը։ Մեծ քանակության հում ծաղկակաղամբի օգտագործումը կարող է նպաստել հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի հիվանդություն) զարգացման (յոդի դեֆիցիտի դեպքում)։ Մեծ քանակության ծաղկակաղմաբ ցուցված չէ օգտագործել նաև պոդագրայի(հոդատապ), քարային հիվանդությունների դեպքում։
    19:55
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուլիգանություն՝ Աբովյան գյուղում. համայնքային ոստիկանների բացահայտումը
    Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աբովյան գյուղի Խանջյան փողոցի խանութներից մեկում վիճաբանություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 5-ին Աբովյան գյուղի մի բնակիչ վիճաբանել է 70-ամյա համագյուղացու հետ։ Վիճաբանությունից հետո 70-ամյա տղամարդը գնացել է վիճաբանության մյուս մասնակցի տան մոտ և հրացանից կրակոցներ արձակել։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 8-ին Արտաշատի ոստիկանները ձերբակալել են 70-ամյա տղամարդուն և ներկայացրել քննչական ստորաբաժանում։ Հրացանը ևս հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:45
    10.08.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթղթերը
    Միացյալ Նահանգների նախագահը ստորագրել է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթղթերը՝ ավելի մոտեցնելով այդ երկու երկրներին Հյուսիսատլանտյան Դաշինքին: Բայդենը Ռուսաստանին է մեղադրել սկանդինավյան երկրների որոշման համար ու նշել, թե Մոսկվան կործանել է Եվրոպայի անվտանգային համակարգը:
    19:43
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Օսթինը հավաստել Է Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի զորքերի շրջափոխման որոշումը
    Միացյալ Նահանգները հետամուտ Է Բալթիկայի երկրներում զինածայողների շրջափոխում կատարելու հանձնառությանը՝ ՆԱՏՕ-ի աեւելյան թեւի ամրապնդման համար: Օգոստոսի 10-ին այդ մասին Ռիգայում հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Լատվիայի պաշտոնակից Արտիս Պաբրիքսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դուք լսել եք, թե ես ինչպես եմ հայտնել Բալթիկայի երկրներում, այդ թվում Լատվիայում, ուժերի լիակատար շրջափոխում կատարելու պարտավորությունների մասին: Ուրեմն, մենք կզբաղվենք դրանով: Երբեմն մենք կօգտագործենք Լեհաստանում կամ Ռումինիայում բրիգադների կազմի ուժերը: (…) Մենք կարող ենք կատարել Եվրոպայի այլ երկրներից ուժերի շրջափոխում, ինչը մենք արդեն արել ենք եւ շարունակում ենք անել: Նաեւ մենք արագորեն զինվորականների կտեղափոխենք ԱՄՆ-ից: Այս կերպ մենք կարող ենք կատարել շրջափոխում եւ պարտավորվում ենք դա անել»,- ասել Է Օսթինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր Է տարածաշրջանում անցկացնել մի քանի զորավարժություններ: «Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում եւ արեւելյան թեւում»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    19:35
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բաթումում կանցկացվի երիտասարդության փառատոն
    Օգոստոսի 12-ին սեւծովյան Բաթում քաղաքում երիտասարդության փառատոն կանցկացվի Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Երիտասարդության միջազգային օրն ամեն տարի նշվում Է օգոստոսի 12-ին: Տոնը սահմանվել Է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից՝ ժամանակակից հասարակության մեջ երիտասարդության հանգուցային դերի ընդունման համար: Միջոցառումները Բաթումում անցկացվելու Է ութոտնուկի ձեւ ունեցող նշանավոր շենքի տարածքում: Փառատոնի հյուրերին սպասում Է կենդանի երաժշտություն, ատրակցիոններ, ինստալյացիաներ, սպորտային ակտիվություններ եւ այլն: Միջոցառմանը ելույթ կունենան LOUDSPEAKERS եւ BEDFORD FALLS վրացական խմբերը, ինչպես նաեւ դիջեյներ, հաղորդել Է Sputnik-ը:
    19:25
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ ու ծեծկռտուք՝ Ծովինար գյուղում
    Օգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 33-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք: Ծովինար գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա ծովինարցին նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն: Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:
    19:15
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
    ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում: Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «The Body Shop»-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով Երիտասարդության միջազգային օրը կնշվի 2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում: Նախատեսվում են քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ և այլ միջոցառումներ (օրակարգ): Երիտասարդության միջազգային օրը կնշվի ոչ միայն 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաքում», այլև ՀՀ ամբողջ տարածքում (ծրագիր):
    19:05
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պաշտոնական լրահոս
    Անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ
    N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ: Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
    18:55
    10.08.22
    Ավելին