Լրահոս

2022-08-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերձորում, Աղավնոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում․ Արթուր Ղազինյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը  գրել է. «Բերձորում, Աղավոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում: Բացատրեմ թե ինչու եմ սա որակում էթնիկ զտում: Արցախյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը կարգավորվում է 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ (փաստաթղթի իրավական կարգավիճակը այս պահին չեմ ցանկանում քննարկել): Այդ փաստաթույթն ունի ահռելի քաղաքական և անվտանգային ուժ և նշանակություն, ճանաչված է ինչպես այն ստորագրող կողմերի, այնպես էլ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից: Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ մասը սահմանում է, որ. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Ինչպես տեսանք, Լաչինի միջանցքը նոր ճանապարհով փոխարինելու համար անհրաժեշտ է երկու նախապայման. 1.կողմերի համաձայնություն, ինչը պետք է արտացոլված լինի նոր համաձայնագրով, և 2.նոր երթուղու կառուցման նախագիծ, որը պետք է հաստատվի երեք տարվա ընթացքում, որին պետք է հաջորդի նոր ճանապարհի կառուցումը: Կողմերի համաձայնությունը հավաստող կամ հաստատող որևէ փաստաթուղ մինչ օրս չի հանրայինացվել. կամ դա արվել է գաղտնի՝ ժողովրդի թիկունքում, կամ այդպիսի համաձայնագիր ուղղակի գոյություն չունի: Ինչ վերաբերում է նոր ճանապարհի նախագծմանը, ապա այն պետք է տեղի ունենար մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը, որից հետո այդ նախագիծը պետք է հանրայինացվեր՝ Արցախի և Հայաստանի քաղաքացիներին նոր ճանապարհը ներկայացնելու համար: Նախագծման մասին ՀՀ կառավարությունը, որպես հայտարարության կողմ, որևէ տեղեկատվություն չի տրամադրել ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի բնակիչներին. հանրությունն այդ մասին տեղեկացել է ադրբեջանի կողմից շինարարական աշխատանքները սկսելուց հետո՝ կողմնակի աղբյուրներից: ադրբեջանն այդ ճանապարհը նախագծել և կառուցել է մեկ տարի և ինը ամսվա ընթացքում, մինչդեռ միայն նախագծման համար նոյեմբերի 9-ի հայտարությունը սահմանել է երեք տարի ժամկետ: Բացի վերը նշվածից, Լաչինի միջանցքի բնակավայրերն ադրբեջանին հանձնելու մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ դրույթ ՉԻ ՊԱՐՈւՆԱԿՈւՄ, ինչը նշանակում է, որ իրենց կամքին հակառակ Բերձորի, Աղավնոյի և Լաչինի միջանցքի այլ բնկավայրերի բնակիչների տեղահանումն ապօրինի է, կրում է կամայական բնույթ և նպատակ է հետապնդում զտել այդ տարածքը էթնիկ հայերից: Այս ամբողջ պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ իրենց տները լքելու պահանջ Լաչինի միջանցքի բնակիչներին ներկայացրել է Արցախի իշխանությունը, որը չի հանդիսանում նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, հետևաբար չունի իրավասություն իրականացնել այդպիսի գործունեություն: Դա պետք է իրականցներ ՀՀ իշխանությունը: Իսկ թե ինչու է ՀՀ իշխանությունն իր գործը բարդել Արցախի իշխանության վրա, առանձին քննարկման նյութ է: Լաչինի միջանցքի բնակավայրերի բնակիչները գտնվում են ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, որոնք, Ադրբեջանի հետ համատեղ պարտավոր են երաշխավորել ինչպես նրանց, այնպես էլ այդ միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահների պարտվորությունը կարող է դադարել ՄԻԱՅՆ կողմերի համաձայնությամբ նոր ճանապարհի նախագծման և շինարարության ավարտից, ինչպես նաև ՌԴ խաղաղապահների այդ ճանապարհ վերատեղակայումից հետո: ՀՀ իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է մեզ տրամադրել Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի կառուցման նախագծի շուրջ ձեռք բերված նոր համաձայնագրի տեքստը, այն ստորագրող սուբյեկտների անունները և ժամկետը: Իսկ եթե այդպիսի համաձայնագիր առկա չէ, ապա ամբողջ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի՝ մինչև անհրաժեշտ փաստաթղթերի մշակումն ու համաձայնեցումը: Մինչև այդ նոր համաձայնագրի հրապարակումը, Լաչինի միջանցքի բնակավայրերի բնակիչների հարկադիր տարհանում ՉԻ ԿԱՐՈՂ իրականացվել. դա ապօրինի է, կրում է կամայական բնույթ և հետագայում գնահատվելու է որպես էթնիկ զտում»:
    23:25
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Լատվիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը
    Լատվիան օգոստոսի 5-ին վերսկսել է ռուսական գազի ներմուծումը, որը դադարեցվել էր հուլիսի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Entsog» հարթակին: Ռուսական գազը լատվիացի սպառողներին մատակարարվում է Վալդայ-Պսկով-Ռիգա մայրուղային գազատարով, որը Ռուսաստանից Լատվիա է մտնում Էստոնիայի տարածքով։ Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԵՄ երկրներին և Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկած բնական գազի մատակարարումների համար վճարումները ռուբլով փոխանցելու մասին:
    23:20
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
    Օգոստոսի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը բջջային օպերատորներից մեկի՝ Էրեբունու փողոցի գրասենյակից բջջային հեռախոս են գողացել: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Էրեբունու քրեական հետախույզների արագ արձագանքի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ավանեսովի փողոցի 34-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 5-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվեցին սպիտակ, կիսահալված զանգվածներ և փորձանոթ՝ դեղնավուն հետքերով: Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը «a PVP» տեսակի թմրամիջոց է: Նա ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:10
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում նահանջել է 28-րդ հորիզոնական
    Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշների հերթական աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկ Կարեն Խաչանովը զիջել է դիրքերը։ 1395 վարկանիշային միավոր ունեցող 26-ամյա թենիսիստը 24-րդից նահանջել է 28-րդ հորիզոնական։ Աղյուսակի առաջին տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն. իտալացի Յանիկ Սիները տեղափոխվել է 12-րդ տեղ, իսկ լեհ Հուբերտ Հուրկաչը բարձրացել է 10-րդ դիրք։ ATP-ի աղյուսակի լավագույն տասնյակը օգոստոսի 8-ի դրությամբ՝ 1 (1). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 7875 2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 6850 3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5620 4 (4). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 5035 5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5000 6 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4770 7 (7). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4685 8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3710 9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3490 10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3015:
    23:00
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտուն» հաղթել է «Շիրակին»
    VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է «Շիրակին»։ 8-րդ րոպեին հաշիվը բացել է Մաքսիմ Մայրովիչը։ 71-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Դմիտրո Խլյոբասը։ «Ուրարտուն» 6 միավորով երկրորդ տեղում է։ «Ալաշկերտը» նույնքան միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» 3 միավորով 6-րդ տեղում է։
    22:56
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի կանանց հավաքականը ցավալի պարտություն է կրել Ադրբեջանի թիմից
    Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ և ցավալի պարտություն կրեց: Մեր աղջիկները՝ Էլինա Դանիեյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտոթյուններ կրեցին, ասպիսով զիջելով մրցակցին չոր՝ 0-4 հաշվով: Այս պարտությունից հետո մեր կանանց հավաքականը գործնականում կորցրեց մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունը:
    22:50
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 2 վիրավոր
    Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննիչ Դալլաքյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 7-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Թաթուլ Մանուկյանը, Opel Zafira-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը, իսկ Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան վարել է  Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Ժորա Ավետիսյանը:  Վթարի հետևանքով Mercedes E320-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Մանուկյանն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 43-ամյա  Կարեն Մարտիորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes C300–ի վարորդ Ժ. Ավետիյանը «Արարատբանկ» ԲԲԸ-ի  Հրազդանի մասնաճյուղի կառավարիչն է: 
    22:45
    08.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Միջուկային պատերազմի վտանգ է տեսնում ՄԱԿ-ը. Զապորոժիեի ատոմակայանը պայթեցնելու 2 փորձ՝ 3 օրում
    Ռուսաստանին միանալու հանրաքվեի է պատրաստվում նաև ուկրաինական Զապորոժիեն: Որոշումը վարչակազմի ղեկավարը արդեն ստորագրել է: Արդյո՞ք դրանից հետո վերջնականապես փակուղում կհայտնվեն ռուս-ուկրաինական բանակցությունները: Զելենսկին համենայն դեպս հայտարարել է, որ ոչ մի թիզ հող չի զիջի Մոսկվային: Ի դեպ, գիշերը նորից ռմբակոծվել է Զապորոժիեյի ատոմակայանը: Ըստ Մոսկվայի՝ Կիևն է «Ուրագան» կասետային հրթիռներով հարվածել ատոմակայանին:
    22:40
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե իր պայմանները չկատարեն
    Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրա պայմանները չեն կատարվել, մասնավորապես, խոսքը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի պարտավորությունների մասին է, ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։ «Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ին անդամակցությունը այն երկրների, որոնց փողոցներում ազատ շրջում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները վնասում է դաշինքի արժեքներին: Ինչ վերաբերում է Ֆինլանդիային և Շվեդիային, մենք հստակ և վճռական դիրքորոշում ունենք: Մինչև նրանք չկատարեն իրենց խոսքը, Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպմանը։ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ PKK-ի, նրա ճյուղերի, ինչպես նաև Ֆեթուլլահիստական ​​ահաբեկչական կազմակերպության (FETO) հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Թուրքական իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ստորագրված հուշագիրը վերջնական չէ, և Թուրքիայի խորհրդարանը կարող է չհաստատել այն, եթե Հելսինկին և Ստոկհոլմը չկատարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու իրենց ստանձնած պարտավորությունները։
    22:30
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Օգոստոսի 1-7-ը Շիրակի մարզում գրանցվել է 61 ծնունդ
    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 1-7 գրանցվել է 61 ծնունդ, նրանցից 32-ը տղա է, 29-ը՝ աղջիկ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
    22:20
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի օգնություն
    ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն, այսպիսով` փետրվարից Վաշինգտոնի բյուջետային աջակցությունը կհասնի 8,5 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Միջազգային զարգացման գործակալությանը: «ԱՄՆ-ը ևս 4,5 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ Համաշխարհային բանկի միջոցով օգնությունը Կիևին կտրամադրվի տրանշների տեսքով, օգոստոսին Ուկրաինան կստանա 3 մլրդ դոլար։
    22:10
    08.08.22
    Ավելին
  • Արցախ
    Տեղ-տեղ Ադրբեջան, տեղ-տեղ անդունդ. Որոտանում այլընտրանք են որոնում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին
    Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ թշնամուն հանձնելուց հետո շուտով արդեն մեկ տարի կլինի՝ 9 տասնյակ ընտանիք ունեցող Որոտան գյուղը մեկուսացած է աշխարհից: Իսկ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը արդեն 4 ամիս է՝ դադարեցված է: Այդ ճանապարհը անցնում է սողանքավտանգ գոտով, և գարնանային փլուզումներից հետո շինարարները հեռացել են այնտեղից, սպասում են նախագծային նոր լուծումների: Որոտանի ճամփի «դժոխային պարույրներով» անցել է «Հայլուրի» նկարահանող խումբը:
    22:00
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պաշտոնական լրահոս
    ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ
    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության
    21:51
    08.08.22
    Ավելին
  • Արցախ
    Սարիբաբայի ամենաբարձր կետում ադրբեջանցիները չեն. Եղցահողից ոչ ոք դուրս չի եկել
    Ադրբեջանական բանակն այս պահին չի վերահսկում Եղցահող գյուղի մոտ գտնվող Սարիբաբա բարձունքի ամենաբարձր կետը՝ հակառակ Բաքվի քարոզչությանը: 44-օրյա պատերազմից հետո, երբ գործի դրվեց ալիևյան GPS-ը, պարզվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանն անցնում է հենց այդ սարով: Եղցահողում վստահեցնում են, որ օգոստոսի 1-ին թշնամին սահմանի իր հատվածում դիրքեր է տեղակայել և հընթացս փորձել է ավելի առաջանալ, ամբողջությամբ տիրել Սարիբաբային: Սակայն, ըստ Եղցահողի գյուղապետի, դա թշնամուն, ի վերջո, չի հաջողվել. հիմա՝ բարձունքում կան և՛ Արցախի պաշտպանության բանակի, և՛ ադրբեջանական զինուժի հենակետեր, որոնց նկատմամբ տիրապետող դիրք ունեն ռուս խաղաղապահները. նրա՛նք են ամենաբարձրում, համենայն դեպս, այս պահին:
    21:50
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ լողորդը՝ Բանակայինների համաշխարհային խաղերի չեմպիոն
    Հայաստանի առաջատար լողորդներից Արթուր Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում ընթացող Բանակայինների 3-րդ համաշխարհային խաղերում: Հայ մարզիկն առաջին տեղն է գրավել բատերֆլյայ ոճով 100 մետր լողի մրցումներում։ Նա մրցատարածությունը հաղթահարել է 55,09 վայրկյանում։ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող Խաղերի ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև՝ վոլեյբոլ, աթլետիկա, ամառային բիաթլոն, միջազգային ռազմական հնգամարտ, լող, մարզական կողմնորոշում, ստանդարտ զենքից հրաձգություն։ Խաղերին մասնակցում են 18 երկրների ներկայացուցիչներ։
    21:40
    08.08.22
    Ավելին
  • Արցախ
    «Ադրբեջանցին արդեն ոչ միայն հային, այլև ռուսին հաշվի չի առնում». Սոթքում պետությունից միայն զենք են ուզում
    Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորել հայ զինվորի: Հանգստյան օրերին հնչած կրակոցների ձայները հասել են Սոթք: Բնակիչները գյուղ այցելած մեր թղթակիցներին պատմել են, որ վերջերս թշնամին հաճախակի է խախտում հրադադարը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը: Կրակոցների մասին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր դեպքից 16 ժամ հետո միայն: Իսկ զինվորի վիրավորվելու մասին հաղորդագրությունը տարածեցին միայն այն ժամանակ, երբ ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանի հորաքույրը հայտնեց դրա մասին:
    21:30
    08.08.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Չավարտված պատերազմ». ռուս-վրացական հակամարտությունը մնում է պայթյունավտանգ
    14 տարի է անցել ռուս-վրացական պատերազմից: Հնգօրյա մարտերից հետո Հարավային Օսիան իրեն հռչակեց անկախ պետություն, իսկ Վրաստանը հայտարարեց, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները: Փորձագետները արձանագրում են, որ ռուս-վրացական պատերազմը դեռ չի ավարտվել, հակամարտությունը շարունակում է մնալ պայթյունավտանգ: ժնևյան բանակցությունները ձգձգելու համար Մոսկվան Արևմուտքին է մեղադրում, որը, ըստ փորձագետների, ամեն ինչ անում է Հարավային Կովկասում ամրանալու համար:
    21:20
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, ուղևորություն և ելույթ չի նախատեսվում»,-ասել է նա: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի Նյու Յորքում, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը, սեպտեմբերի 20-ից 26-ը։ Ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ռուսական պատվիրակությունն այս տարի կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
    21:10
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինի և Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան. Պեսկով
    Մոսկվայի և Կիևի միջև այժմ բանակցային որևէ գործընթաց չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Eeuronews»-ը տեղեկացնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բանակցողները կավարտեն իրենց «տնային աշխատանքը», ուստի այս առայժմ նման հանդիպման համար նախադրյալներ չկան»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել:
    21:00
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ նախագահն ապաքինվել է և իրեն լավ է զգում
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը տանելուց հետո արդեն իրեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ամեն ինչ կարգին է»,-ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների՝ իր առողջության մասին հարցին: Բայդենը կորոնավիրուսով վարակվել էր երկու շաբաթ առաջ, ապաքինվել էր, սակայն կարճ ժամանակ անց նորից իր մոտ կորոնավիրուսային թեստը դրական պատասխան էր ունեցել: Նա շարունակել էր մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան էր ունեցել: Բժիշկը թույլատրել է նրան վերադառնալ անմիջական շփման, աշխատանքի:
    20:50
    08.08.22
    Ավելին