Լրահոս

2022-06-01
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է «Ստրկուհի Իզաուրան» սերիալի ռեժիսորը
    Բրազիլացի դերասան և ռեժիսոր Միլտոն Գոնսալվեշը, որը նկարահանել է «Ստրկուհի Իզաուրան» սերիալը, մահացել է 88 տարեկանում, հայտնել է Globo հեռուստաալիքը:
    20:23
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով:
    20:16
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկից
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը նշել է, որ տարեսկզբից Աֆրիկայում կապիկի ծաղիկից մոտ 70 մարդ է մահացել: Հաղորդում է РИА Новости-ին։ Այս տարվա սկզբից Աֆրիկայի հինգ երկրներում կապիկի ծաղիկ վիրուսից մահացել է մոտ 70 մարդ, իսկ ոչ էնդեմիկ երկրներում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել մահվան դեպքեր չեն գրանցվել։
    20:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ հայտնաբերվել է տդամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներով
    Մայիսի 31-ին՝ ժամը 13:50–ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Լուր
    20:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սերժ Սարգսյանի եղբոր որդին` Հայկ Սարգսյանը կալանավորվեց. պաշտպան
    «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց… Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով... Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով… Իսկ էս անհեթեթության հետ կապված նշեմ. երկու օր է պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները… Այս պահին առայժմ ասում եմ՝ Ամոթ զեզ, իսկ քիչ հետո հաղորդում կներկայացնեմ ձեզ դատապարտելու համար… Չմտածեք, չենք մոռանալու ոչ ձեզ, ոչ էլ ձեր պատվիրատուներին. նվերները կստանաք ճիշտ ձեր որդիների ծննդյան տոներին…»։
    19:45
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեք երեխաների երազը դարձնենք իրականություն. Հրանտ Թոխատյան
    Եկեք երեխաների երազը դարձնենք իրականություն. Հրանտ Թոխատյան
    19:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել
    Հունիսի 1-ին, ժամը 16։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գետն է ընկել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենա։
    19:15
    01.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Քաղաքական խցանում»՝ Վերին Լարսի ճանապարհին. հայկական 500 մեքենա չի կարողանում Ռուսաստան մտնել
    Լարսի անցակետում արդեն մոտ մեկ ամիս է՝ կանգնած է հայկական 500 բեռնատար: Կիլոմետրեր ձգվող խցանմանը այսօր է անդրադարձել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, վստահեցրել, որ խնդիրն ամեն օր քննարկում է ռուս գործընկերների հետ: Բայց ամեն օր ավելի է փոքրանում բեռնատարներից չփտած միրգ-բանջարեղեն բեռնաթափելու վարորդների հույսը:
    19:00
    01.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Այստեղ ծնվում են ու վերադառնում են. Հայաստանի առաջին ծննդատունը
    Հայաստանում առաջինը բացված ծննդատանը քաղցր օր են կազմակերպել այնտեղ տարբեր տարիներին ծնված երեխաների համար:
    18:45
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դոլարի գինն ընկել է ՝ հասնելով 436 դրամի
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 436 դրամ է, վաճառքինը՝ 446 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 454 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.20 դրամ է, վաճառքինը՝ 7.33։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.70 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 460 դրամով, վաճառվում՝ 479 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 487 դրամ է։
    18:20
    01.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Կա՛մ վերադարձրեք փողը, կա՛մ տվեք F-35 կործանիչները. Թուրքիայի պահանջը՝ ԱՄՆ-ից
    Անկարան Վաշինգտոնից պահանջում է վերանայել F-35 կործանիչների մատակարարման ծրագիրը և վերջապես Թուրքիա ուղարկել դրանք: Հակառակ դեպքում Թուրքիան պահանջում է, որ Նահանգները վերադարձնի նախապես վճարված գումարը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
    18:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ լուրը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հայտնում են թուրքականա ԶԼՄ-ները: «Սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Էրդողնը։
    18:08
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում Հայաստանի անունից. Վարդևանյան
    Մայիսի 31-ին Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ պետք է արձանագրել, որ նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևաղեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է: Օրվա իշխանությունները երբեք չեն սահմանափակվել ապօրինի քրեական գործերի հարուցմամբ, կալանավորումներով, ահաբեկման մթնոլորտ ստեղծելով: Դրա հաստատումն է տասնյակ մեր Հայրենակիցների ամեն գնով, ապօրինի կալանավորումները: Միաժամանակ խնդրո առարկա հայտարարությունը իրավական աբսուրդի, իրադարձություններ հորինելու նոր նշաձող է: Հայտարարության մեջ թիրախավորելով Դիմադրության շարժման կազմակերպիչներին և արժանապատիվ քաղաքացիներին վերագրվում են իբր գործողություններ որոնք մեծ երևակայության դեպքում էլ իրականության հետ նվազագույն աղերս չունեն: Օրինակ հայտարարության մեջ նշվում է «Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք»։ Նման կարևոր կառույցի կողմից նման նախադասությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման կոչ, հայտարարություն կամ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, այսինքն սուտ է, այլ նաև հակասում է հենց նույն կառույցի հայտարարության մեկ այլ պարբերությանը ու առհասարակ խաղաղ հավաքի նպատակին։ Մեկ այլ պարբերությամբ նշվում է «հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները» այսինքն արդեն Հավաքի կազմակերպիչները վերածվել են «ուղղորդողի» և պարզ չէ ինչպես վերջնական որակում է օգտագործվում՝ զանգավածային անկարգությունների մասնակիցներ։ Կրկին պետք է նշել, որ այս պարբերությունը ևս չի համապատասխանում իրականությանը, կեղծ է, սուտ է։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ սպասվում են արդեն լայնորեն տարածված ոստիկանական ցուցմունքների հիման վրա քրեական հարկադրանքի միջոցներ կամ այլ միջոցներով պատմվածքներ կարելու օրվա իշխանությունների ձեռագիրը: Չնայած դրանք ապացուցողական որևէ նշանակություն իրավական պետությունում չեն կարող ունենալ, այս պնդումը հիմնավորվում է թե ներպետական և թե ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, բայց նորություն չէ, որ այդ սկզբունքներն այլևս ոչնչացվում են: Հատկանշական է ու ցավոք ոչ զարմանալի, որ նույնիսկ չնչին հիշատակում ոստիկանական ապօրինությունների, սադրանքների, բռնությունների, քաղաքացիների մարմնական վնասվածքների վերաբերյալ առկա չէ: Ցավալիորեն վերջին տարիներին սովորական է դարձել, որ պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում և այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Դրա հիմնական պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացումն է, որի արդյունքում գործադիրի ցանկությունների սպասարկումը դարձել է հստակ կանոն: Չնայած այս ամենին, որքան էլ դժվար է հիմա դա պատկերացնել յուրաքանչյուր իրավապահ, առավելևս կառույցի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, գիտակցի իր կոչումը՝ չուրանա այդ ամենին։
    18:07
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով
    Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում պետք է օգտագործվի «Türkiye» անվանումը և իրենք գրավոր դիմում կներկայացնեն դրա համար։ Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:
    18:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կատարի նախկին արքայադստերը մահացած են գտել իր անկողնում՝ Իսպանիայի հարավում գտնվող տանը
    Կատարի 46-ամյա նախկին արքայադստերը մահացած են գտել իր անկողնում՝ Իսպանիայի հարավում գտնվող տանը, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է AP-ը։ Կասիա Գալանիոյին մահացած են գտել կիրակի առավոտյան Մալագա նահանգի Մարբելյո քաղաքում գտնվող իր բնակարանում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանները տուն են գնացել այն բանից հետո, երբ Գալանիոյի դուստրերից մեկը Ֆրանսիայից զանգահարել եւ ասել է, որ մայրը չի պատասխանում իր զանգերին, հայտնել է մամուլի քարտուղարը: Ոստիկանները տուն են մտել բնակարանային համալիրի դռնապանի օգնությամբ եւ Գալանիոյին հայտնաբերել են անկողնում մահացած՝ առանց բռնության նշանների: Գալանիոն ամերիկյան քաղաքացիություն ունի։ Դիահերձումը ցույց կտա մահվան պատճառը։ Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Գալանիոն ամուսնացած է եղել Կատարի էմիրի 73-ամյա հորեղբոր՝ Աբդելազիզ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ։ Նրանք երեք զավակ ունեն, եւ երկար ժամանակ պայքարում էին նրանց խնամակալության համար։ Գալանիոն իր նախկին ամուսնուն մեղադրել էր իր դուստրերից մեկի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամուսինը հերքել էր այդ մեղադրանքը։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ երեխաներն ապրում են հոր հետ՝ Փարիզում։
    17:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինայի առաջին տիկնոջ հայտարարությունից հետո Զախարովան առաջարկել է շքանշան տալ Զելենսկու 9-ամյա որդուն և կնոջը
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում կոչ է արել շքանշան տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդուն։ Այսպես, նա մեկնաբանել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ բրիտանական Daily Mail պարբերականի հարցազրույցը, որում կինը պատմել էր, որ որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս: «Daily Mail. Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս. Սա արժանիքների շքանշան է։ Ընդորում երկուսը (շքանշան)՝ որդուն և կնոջը: Ո՛չ, երե՛ք՝ մեկն էլ Daily Mail-ին»,- գրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ առաջին տիկին Ելենա Զելենսկայան պատմել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։ Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։ «Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։
    17:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ շախմատիստուհին հաղթել է Աբու Դաբիում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում
    Հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանը հաղթել է Աբու Դաբիում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
    17:30
    01.06.22
    Ավելին