Լրահոս

2022-08-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախում լարված է, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Սա երեկ երեկոյի պաշտոնական թվերն են, որոնք իրականում կարող են ավելանալ կամ փոփոխվել։
    09:30
    04.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թրամփը Փելոսիին «խելագար» է անվանել
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրում է Sky News-ը։ Պետության նախկին ղեկավարը Փելոսիին «խելագար» է անվանել՝ հավելելով, որ քաղաքական գործչի գործողությունները ոչ մի լավ բանով չեն ավարտվի։ «Նա միշտ ոչ այլ ինչ է, քան փորձանք: Որևէ բան, որ նա անում է, լավ չի ավարտվում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Փելոսիի այցը Թայվան ցույց է տալիս Վաշինգտոնի կողմից դաշնակիցներին և գործընկերների իրավունքների անտեսումը։
    00:00
    04.08.22
    Ավելին
2022-08-03
  • Img default alt hy
    Արցախ
    Թշնամին ամբողջությամբ ոչնչացրել է Դրմբոնի հայկական զորամասը
    Ըստ ArmDaily-ի արցախյան աղբյուրների` թշնամին ամբողջությամբ ոչնչացրել է Դրմբոնի հայկական զորամասը: Ըստ նույն աղբյուրների` հայկական կողմից զոհերի քանակը գերազանցում է առնվազն 4-ը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
    23:55
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Որոնք են կազմվածքի համար ամենավտանգավոր խմիչքները
    Սննդաբան Լորեն Մանաքերը զգուշացրել է, որ հայտնի պինա կոլադան, որը հատկապես տարածված է հարավում արձակուրդների ժամանակ, շատ շաքար է պարունակում։ Այն շատ վնասակար է կազմվածքի համար: Մանաքերը հավելել է, որ ոչ պակաս վտանգավոր է Long Island կոկտեյլը, որը միավորում է թունդ ալկոհոլի մի քանի տեսակներ։ Նրա կարծիքով՝ նման ըմպելիքից մարդն արագ հարբում է և կորցնում սնվելու ընթացքը կառավարելու ունակությունը։ Դիետոլոգ Էմի Գուդսոնը պատմել է վիսկիի, կոլայի և թունդ ալկոհոլից և քաղցր սոդայից բաղկացած այլ ըմպելիքների վտանգավորության մասին։ «Ձեր սիրելի ըմպելիքի կալորիականությունը նվազեցնելու համար փորձեք այն խառնել ցածր կալորիականությամբ հավելումների հետ, ինչպիսիք են սոդան և լայմի հյութը»,- խորհուրդ է տվել Գուդսոնը: Մասնագետը հորդորել է չտարվել մրգային և հատապտղային կոկտեյլներով, որոնք մատուցում են հովանոցներով և օշարակներով։
    23:50
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շվեդիան հրաժարվում է միջուկային զենք տեղակայել իր տարածքում
    Շվեդիան միջուկային զենք չի տեղակայի երկրում, սակայն մտադիր է ամբողջությամբ ներկայություն ունենալ ՆԱՏՕ-ի կառույցներում։ Այս մասին օգոստոսի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է արտգործնախարար Անն Լինդը։ «Մենք ցանկանում ենք լիովին ներգրավվել ՆԱՏՕ-ի բոլոր կառույցներում։ Բայց մենք մեր տարածքում միջուկային զենք չենք տեղակայի»,- ասել է նա լրագրողներին։ Ինչպես հիշեցրել է շվեդական դիվանագիտության ղեկավարը՝ Ստոկհոլմը սպասում է ՆԱՏՕ-ին՝ երկրի անդամակցության որոշման վավերացմանը։ «Եվ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, քանի դեռ որոշումը չի վավերացվել»,- հավելել է նա: Օգոստոսի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու արձանագրությանը։ Հուլիսի 19-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթղթերը։ Հուլիսի 6-ին Էստոնիայի խորհրդարանը նույնպես վավերացրել է համապատասխան արձանագրությունները։ Գործընթացը մեկնարկել է Գերմանիայում հուլիսի 1-ին։ Այն նախաձեռնել է Գերմանիայի նախարարների կաբինետը։ Հուլիսի 5-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 30 երկրների դեսպանները ստորագրել են այս երկու պետությունների ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները։ Նախօրեին նրանք ռազմական դաշինքին միանալու բանակցություններն ավարտել էին ընդամենը մեկ փուլով։ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար Ֆինլանդիան և Շվեդիան հայտեր են ներկայացվել մայիսի 18-ին։ Այս ցանկությանը քննադատաբար է արձագանքել ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ երկրների անվտանգությունն այս կերպ չի ապահովվի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն արհեստական ​​է։
    23:40
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
    Օգոստոսի 3-ին` ժամը 19։49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Հ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած «Volkswagen Jetta» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ գազալցակայանի միջնապատին, ինչի հետևանքով միջնապատից մոտ 2 քմ հատված փլուզվել է։ «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Մ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    23:25
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արաբկիրի քրեական հետախույզները մեթամֆետամին են հայտնաբերել
    Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իսակովի պողոտայի 27-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում, օգտագործում և իրացնում: Օգոստոսի լույս 31-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Արաբկիրի քրեական հետախույզները Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում էին։ Այստեղ հայտնաբերեցին կասկածվողին, ձերբակալեցին ու տարան բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց տասը փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    23:10
    03.08.22
    Ավելին
  • Իրավական
    Ձերբակալված տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց ու ծալովի դանակ
    Հուլիսի 31-ին, գիշերվա ժամը 3.30-ին, մայրաքաղաքի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Բաբաջանյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու` իր վարած «Օպելով» հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծխամորճ՝ մոխրացած հետքերով, կանեփանման զանգված ու ծալովի դանակ: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
    22:57
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի. Իշխան Սաղաթելյան
    Երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ, ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր: Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները: Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը: Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ: Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա: Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է: Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը: Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի», - նշել է նա։
    22:51
    03.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Էրդողանն ուժերը փորձում է Իրաքում. հակաթուրքական ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի
    Իրաքում ցուցարարները լքել են 6 օր առաջ գրաված խորհրդարանի շենքը: Հայտարարել են, որ պայքարը փողոցում են շարունակելու: Փորձագետները պնդում եմ՝ Իրաքում կառավարության դեմ ակցիաները սկսել են հակաթուրքական ցույցերից: Թուրքիան, իրանագետի խոսքով, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, փորձում էր տիրանալ Իրաքյան Քուրդիստանին:
    22:45
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպական միությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
    Եվրոպական միությունը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում բռնկված ռազմական գործողությունները, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի խոսնակը: «Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում: Դժբախտաբար, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորումների: Անհրաժեշտ է լիցքաթափել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցված լուծումներ փնտրելու նպատակով: Եվրոպական միությունը մնում է հանձնառու օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», - նշված է Եվրամիության հայտարարության մեջ:
    22:32
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին. զեկույց
    Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը։ Հուլիսի զեկույցում նշվել է, որ նշյալ կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից: «24 կնոջից 14-ը սպանվել է ամուսնու, 2-ը՝ նախկին ամուսնու, 2-ը՝ նախկին սիրեցյալի, 1-ը՝ եղբոր, 2-ը՝ հարազատի, 1-ը՝ գործատուի, իսկ 1-ը՝ անծանոթի կողմից»։ 26 կնոջից 10-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 13-ը սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել։ Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, տներում և հյուրանոցում:
    22:22
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները ձերբակալել են արտասահմանցուն կողոպտած երկու անձանց
    Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձերբակալել են հուլիսի 24-ին Երևանում արտասահմանցուն կողոպտած երկու անձանց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմած արտասահմանցին հայտնեց, որ ժամը 2-ի սահմաններում իր երկու ընկերների հետ եղել է Կասկադի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ։ Նրանցից մեկը, որի ձեռքին դանակ է եղել, պահանջել է փող ու ոսկի։ Իրենք տվել են ոսկյա մատանի և արծաթյա շղթա։ Դրանից հետո անծանոթների սպառնալիքների տակ մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատներից մեկին, և արտասահմանցիներից մեկը կանխիկացրել է 18 հազար դրամ, տվել անծանոթներին, ինչից հետո նրանք հեռացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացիներին մոտեցել ու ավազակություն են արել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Շուտով ճշտվել է նաև նրանց ինքնությունը. Մարտունի քաղաքի՝ 23, և Ներքին Գետաշեն գյուղի 20-ամյա բնակիչներ։ Նշվում է, որ դեպքից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, նրանցից մեկը հայտնաբերվել է Երևանում, իսկ մյուսը՝ Մարտունիում։ Նրանք ձերբակալվել են, տեղափոխվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական ստորաբաժանում։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
    22:10
    03.08.22
    Ավելին
  • Միջազգային
    «ԱՄՆ-ը թանկ է վճարելու». Փելոսիի՝ Թայվան «պատմական այցից» հետո Չինաստանը սպառնում է
    Ավարտվել է Նենսի Փելոսիի, իր բնորոշմամբ, «պատմական» այցը Թայվան: Արդյունքը Չինաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների կտրուկ սրացումն է: Պաշտոնական Մոսկվայում կարծում են՝ Փելոսիի՝ Թայվան այցով Վաշինգտոնը ցույց տվեց, որ անտեսում է այլ պետությունների իրավունքները: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կատարվածը ոտնձգություն է Չինաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
    22:00
    03.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Միայն Փաշինյանն ու Ալիևն ունեն հայերի սև ցուցակ». դաշնակցականների բողոքը՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ
    «2 մարդ հայերի սև ցուցակ ունի` Փաշինյանն ու Ալիևը»,- երեք դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելելու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի որոշումը այսպես են գնահատում դաշնակցականները: Նրանք այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց:
    21:48
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի հրդեհը Երևանի Ուլնեցու փողոցում
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 3-ին, ժամը 20։28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ուլնեցու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։43-ին։
    21:35
    03.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպում են ունեցել
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, «պարենային գործարքը» և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցը։ «Մենք հանդիպում ունեցանք պարոն Լավրովի հետ։ Քննարկեցինք հացահատիկի մասին համաձայնագիրը, խոչընդոտների վերացումը։ Հույս հայտնեցինք, որ համաձայնագիրը կնպաստի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը, իմացանք ռուսական կողմի կարծիքը։ Քննարկեցինք մեր նախագահի առաջիկա բանակցությունները պարոն (Վլադիմիր) Պուտինի հետ»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
    21:25
    03.08.22
    Ավելին
  • Արցախ
    Իրավիճակն Արցախում. «Հայկական կողմը ստիպված գնում է զիջումների»
    2 զոհի և 14 վիրավորի պատճառ դարձած ռազմական բախումից հետո այս պահին, ըստ պաշտոնական հավաստիացումների, իրավիճակն Արցախում հարաբերականորեն կայուն է: Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ: Արցախի օմբուդսմենը խոստովանել է, որ բանակցության ընթացքում հայկական կողմը զիջումներ է անում: Նա ասել է, որ զիջումների ստիպված են գնում, և որ այդ պատճառով կոպտագույն ձևով խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը:
    21:15
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Lexus-ը գազալցակայանի մոտ բախվել է Opel-ին ու Volkswagen-ին, կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր
    Այսօր՝ օգոտոսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/03/1219331/
    21:12
    03.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մեկ ամսում Վրաստան է այցելել 247 հազար ՌԴ քաղաքացի
    Transparency International-Georgia-ի (TI) հետազոտության համաձայն՝ 2022 թվականին զգալիորեն աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը Վրաստանում՝ հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 247 հազար ՌԴ քաղաքացի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նաև նշում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Ռուսաստանից այցելուների թիվն առնվազն 3 անգամ պակաս է։ Transparency International-Georgia-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվար-հունիսին ռուսաստանցի այցելուների թիվը Վրաստան ժամանած միջազգային այցելուների ընդհանուր թվի 15,2 տոկոսն է կազմում։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թվականին Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 1,5 միլիոն ռուսաստանցի այցելու, ինչի արդյունքում Վրաստանը ստացել է մոտավորապես 776 միլիոն դոլար եկամուտ։ Ըստ TI-ի՝ համավարակի պատճառով 2020-2021 թվականներին Ռուսաստանից այցելուների թիվը նվազել է 85 տոկոսով։
    21:05
    03.08.22
    Ավելին