Լրահոս
2022-06-01
-
ՔաղաքականՍա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է. Ալեն ՂևոնդյանՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ադրբեջանը վերջին մոտ մեկ ամիսը (զուգահեռվում է ՀՀ ընդդիմության փողոցային գործողությունների ժամանակացույցի հետ) հետևողականորեն հաղորդագրություններ է տարածում իբրև հայկական կողմից, հատկապես Քելբաջարի հատվածում, հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում: Բացի նրանից, որ դա հիմնականում չի համապատասխանում իրականությանը, հարկ է նշել, որ սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է, որն իրենից ներկայացնում է հետևյալ սցենարը. եթե հայկական կողմը (տարբեր՝ այդ թվում արտաքին գործընկերների հորդորների ներքո) այնուամենայնիվ չի կարողանում գնալ Ադրբեջանի առաջ քաշած պայմանների լիարժեք ընդունմանը, Ադրբեջանը հրադադարի խախտման նման հաղորդագրություններով նախ ֆոն է ստեղծում, ապա մի օր կոնկրետ սադրանք է ձեռնարկելու ռազմական գործողություններ սկսելու արդեն բուն ՀՀ-ի նկատմամբ: Արցախում նրանք դա իրենց հավանաբար թույլ չեն տա, ռուսական էլեմենտը դեռևս կարողանում է որոշակիորեն զսպել նրանց: Սա բավական խելամիտ ու ռացիոնալ պլան է, քանի որ ադրբեջանական կողմի «հակառակորդ»-ը փաստացի նրա գործընկերն է, որը հետևողականորեն իր բանակն ու ռազմական կարողություններ չի զարգացրել, որ հավանաբար հետո, երբ պլանավորված հանձնումներ կատարվեն, հիմնավորի, թե բա չկարողացանք պահել հողը, որն իրականում չցանկացանք պահել է նշանակում: Սա լեգիտիմ հող հանձնելու երկրորդ արարի պլան է, որ ըստ ՀՀ-ի գործող իշխանության կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Առնվազն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հստակ պատկերացում ունի իր ազգային շահերի մասին, ու երբ նրանք խոսում են Արևելյան Ադրբեջանի, իսկ պատմականորեն «Մեծ Ադրբեջանի» մասին, ի նկատի ունեն, որ այդ Ադրբեջանը մեծանալու է իրենցից արևմուտք գտնվող պետության հաշվին: Երբեք մի մոռացեք ստորև ներկայացված քարտեզը»։14:5501.06.22
-
Քաղաքական«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ»«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ», ծնողներին հայտնել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և խոստացել առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել Քյարամյանի հետ:14:4501.06.22
-
ՔաղաքականՓաշինյանի հետ զրույցում Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի գործընթացինՀունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:14:3901.06.22
-
ԻրավականԶոհված զինվորների ծնողները պահանջում են ՔԿ-ից «պատերազմի գործերը» փոխանցել ԱԱԾ44-օրյա պատերազմի զոհերի ծնողները այսօր առավոտյան գնացել են Քննչական կոմիտե: Նրանց փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Քննչական կոմիտեն ինքնաբացարկ հայտնի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունից և դրանք փոխանցվեն Ազգային անվտանգության ծառայություն: Այսօր լրանում էր միջնորդության պատասխանի վերջնաժամկետը,, և որդիներ կորցրած մայրերը պահանջում էին հանդիպում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, որ իմանան, թե ինչ է որոշել կոմիտեն:14:3001.06.22
-
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձՀունիսի 1-ին, ժամը 10։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։14:2001.06.22
-
ՀասարակականՆիկոլը և նիկոլիզմը ոչնչացրեցին մեր երեխաների երազանքները․ Գեղամ ՆազարյանԶոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը գրել է «Հունիսի 1։ Աբգարս, լուսանկարում պատկերված մյուս տղերքը, լուսանկարում չպատկերված հազարավոր տղերքը եւս փոքր են եղել, երազել, որ ունենան իրենց երեխաները։ նիկոլը եւ նիկոլիզմը ոչնչացրեցին մեր երեխաների երազանքները։ Այս տղերքը, այս հրաշքները ապրել էին ուզում, արարել, ամուսնանալ... նիկոլ ու նիկոլապաշտներ, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։14:1001.06.22
-
ՀասարակականՈստիկանները ձիուն տեղափոխել են «պլաշչադկա», բերման են ենթարկվել մի խումբ օշականցիներՄայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ոստիկնության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արտաշավան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Փարպի համայնքի բնակիչ Գեղամ Սմբատյանին պատկանող ձին, որը հանձնված է եղել Վանիկ Տոնոյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և մայիսի 27-ին Օշական գյուղից անասնագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Նորիկ Բաքոյանին և 44-ամյա Հարություն Կոշեցյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նաև «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բեռնված է եղել գողացված ձին։ Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ գողությունը կատարվել է Արտաշավան համայնքի վարչական տարածքում գտնվող սարից, և տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ձին արժե 150 հազար դրամ։ Ավտոմեքենան ձիու հետ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո ձին հանձնվել է տիրոջը։14:0001.06.22
-
ՏարածաշրջանՇուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից և ԴոնբասիցՈւկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել Է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում Է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել Է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են:13:5001.06.22
-
ՏարածաշրջանԱյս կամ այն երկրի ղեկավարին սպանելու փորձը թուլություն է. Զելենսկին քննադատել է ՊուտինինՈւկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուլություն է դրսևորել՝ հարձակվելով Ուկրաինայի վրա և փորձելով սպանել պետության ղեկավարին։ Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պուտինը կարող է շարունակել ռումբեր նետել, բայց դրանով ոչնչի չի հասնի։ Զելենսկին վստահ է, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում: «Այս կամ այն երկրի ղեկավարին սպանելու փորձը, ես կասեի, թուլություն է, եթե չես կարողանում խոսել, ուրեմն սա թուլություն է, թուլությունը պատերազմ սկսելն է, և Ռուսաստանի Դաշնությունն արդեն ցույց է տվել այդ թուլությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև նշել է, որ աշխարհը պետք է դադարի պաշտպանել Ռուսաստանի նախագահին, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած վայրագություններից հետո։13:4001.06.22
-
Միջազգային«Փաշինյանն ու Ալիևը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան». ՄիշելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման մասին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են հաղորդակցությունների և տարածաշրջանային ապաշրջափակման հարցը ու հաստատել, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ: Միշելի պնդմամբ՝ հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում։13:3001.06.22
-
ՏարածաշրջանԿիևը հրթիռային համակարգեր չի օգտագործի Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար. ԶելենսկիՎլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել Է, որ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ), որոնք ԱՄՆ-ը պլանավորում Է Կիեւին մատակարարել ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, կարող են թիրախները խոցել մոտավորապես 80 կիլոմետր տարածությամբ: «Ես գիտեմ, որ առանձին մարդիկ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը խոսում են, որ մենք դրանք (հեռահար հրթիռները) կարող ենք օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսեք, մենք չենք պլանավորում գրոհել Ռուսաստանի վրա: Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի հետաքրքրում: Մենք չենք կռվում նրանց տարածքում»,-Զելենսկին ասել Է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: ՌԴ-ն բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ը, նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրանան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցություններւի հաջողությանը եւ բացասական արդյունք Է ունենալու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:13:2001.06.22
-
ԱրցախՄեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում. Արտակ ԲեգլարյանՍիրելի՜ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գունառատ ու կարևորագույն տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հիրավի, ձեր իրավունքների պատշաճ պաշտպանությունը նշանակում է բարոյական ու կամային ընդգծված հատկանիշներով, մտավոր ու ֆիզիկական հրաշալի պատրաստվածությամբ սերնդի երաշխավորման պատասխանատվության ստանձնում: Ձեր առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել առկա հիմնախնդիրներն այդ ճանապարհին: Դուք մեր շարունակությունն եք, մեր ապագան, մեր ներկա ուրախությունն ու դժվարությունները հաղթահարելու միջոցն եք, ոգևորության անսպառ աղբյուրը: Այսօր խորը կսկիծով ու չդադարող ցավով խոնարհվում ենք մեր այն երեխաների հիշատակի առջև, ովքեր սպանվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, ինչպես նաև հատուկ ուշադրության ներքո ենք պահում այն երեխաներին, ովքեր տեղահանվել են ու զրկվել իրենց հայրենի օջախներից, ոմանք՝ ծնողից, ոմանք կորցրել են առողջությունը: Մենք պարտավոր ենք հիշել ու բարձրաձայնել այս մեծագույն հանցագործության մասին, ինչպես նաև միշտ կանգնել այդ բոլոր խոցելի երեխաների կողքին: Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում՝ օժտված ծնողին, հայրենիքը սիրելու շնորհով, անդավաճան սկզբունքներով և ապահովված լինեն ընտանեկան ներդաշնակ միջավայրը վայելելու հնարավորությամբ: Մեր աղոթքները այն ընտանիքներում են, որտեղ հույսն ու հուսահատությունը պայքարում են միմիանց դեմ: Թո՛ղ հրաշք լինի, ու կատարվեն ձեր ամենաբարի, մաքրամաքուր ցանկությունները: Թո՛ղ առողջություն, բերկրանք ու խաղաղություն տիրի ձեր հոգիներում ու ընտանիքներում:13:1001.06.22
-
ՏարածաշրջանՈւկրաինային զենքի ցանկացած մատակարարում մեծացնում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը. ՌԴ ԱԳՆՈւկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, մեծացնում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Զենքի ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, ավելացվում է, մեծացնում է նման զարգացման ռիսկերը»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ բաց բախման վտանգը կմեծանա Ուկրաինային HIMARS հրթիռային համակարգեր մատակարարելու Վաշինգտոնի որոշման լույսի ներքո։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը երկար տարիներ չի փորձել որեւէ բան անել ուկրաինական հակամարտության լուծում գտնելու համար։ Իսկ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակին պատասխանատու, խելամիտ մոտեցման մնացորդները պարզապես ոչնչացել են»՝ այժմ Վաշինգտոնը ձգտում է ամեն ինչ անել Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկելու համար։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-նըչորեքշաբթի օրը կներկայացնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը, որը կներառի HIMARS հրթիռային համակարգեր։ Միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիեւին մատակարարվող հրթիռային համակարգերը չեն կարողանա խոցել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող թիրախները։13:0001.06.22
-
ՔաղաքականՊայքարը որևէ կերպ նահանջ չի ունենալու․ փողոցային պայքարն առաջնահերթ է․ Իշխան ՍաղաթելյանYerevan.Today12:5101.06.22
-
ՀասարակականՎառնայում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը2022 թ. մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։ Երկու կողմերի համատեղ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ազնավուր ընտանիքի գործուն մասնակցության արդյունքում Ազնավուրի հուշարձանի տեղադրումն իրականություն դարձավ մեկ տարվա ընթացքում։ Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Պրն․ Արմեն Եդիգարյանը, Իվա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Տկն․ Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Պրն․ Իվան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ Պրն․ Բլագոմիր Կոցևը, Վառնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն Տկն․ Անտոնիա Յովչևան։ Հուշարձանի բացմանը մասնակցել է Վառնայի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը։ Նրանց հետ էին նաև Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները, Վառնայի «Օդեսոս», «Պրիմորսկի» և «Մլադոստ» շրջանների ղեկավարները, Վառնայի ականավոր ընկերությունների գործադիր տնօրենները։ ««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։ Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ։ Շառլ Ազնավուրի հուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդես են եկել ՀԲԸՄ Վառնայի մեր գործընկերները, ինչն էլ հանգեցրել է այս հիանալի իրադարձությանը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ Վառնային, Բուլղարիայում Հայաստանի դեսպանությանը, տեղական իշխանություններին և այս գեղեցիկ քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ արձանի տեղադրումը ջերմորեն ընդունելու համար։ Հույս ունենք, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը կդառնա Վառնայի սիրված ու անբաժանելի մասը»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի «Graffit» սրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նկարները սիրով տրամադրվել են Ազնավուր ընտանիքի կողմից և «Ազնավուր» հիմնադրամի արխիվից։12:5001.06.22
-
Պաշտոնական լրահոսՀՀ ՊՆ-ն հեքում է լուրերը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքումԼրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։12:4801.06.22
-
ՏարածաշրջանԱսում է՝ ինչ տանկեր, ինքնաթիռներ է պետք գնել. Զելենսկու կինը պատմել է, որ իրենց 9-ամյա որդին ռազմական խորհուրդներ է տալիս հորըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իննամյա որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է առաջին տիկին Ելենա Զելենսկայան, գրում է Daily Mail-ը։ Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։ «Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։12:4001.06.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Փաշինյան-Ալիև հանդիպումից նոր մանրամասներ է հայտնում Միշելը12:3001.06.22
-
ՔաղաքականՆրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում. Իշխան ՍաղաթելյանԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։ «Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որեւէ տարբերակ չենք քննարկում, որովհետեւ դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որեւէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետեւաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3–ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։12:2001.06.22