Լրահոս
2022-04-30
-
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան․ զոհված զինվորի մայրԻմ լաոն չկա, մյուսների լաոներն էլ են գնացել, ժողովուրդ, արթնացեք, բոլորդ եկեք պայքարի։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ «Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան։ Բոլոր հանցագործները պետք է դատվեն։ Զգուշացնում եմ՝ այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ, կարող է իր թուրք եղբայրներին կանչել օգնության կամ էլ կարող է զորքը հանել մեր դեմ և քաղաքացիական պատերազմի դրդել»,- նշեց Լիդա Առուշանյանը։14:3530.04.22
-
Քաղաքական«Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք». ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շնորհավորել է քաղաքացու օրը ու խնդրել, պահանջել է Հայաստանի քաղաքացիներից՝ չերկմտել, չկասկածել՝ «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»,-գրել է նա:14:2030.04.22
-
ՀասարակականՀայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն: Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:14:0730.04.22
-
ՀասարակականՊարոն Ախոյանին մեղադրանք են առաջադրել «արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն» արտահայտության համար․ փաստաբանԱյսօր իմ լավ ընկեր Aragats Akhoyanին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ: Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։ Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես և թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։13:5530.04.22
-
ՔաղաքականՆկատեցի՞ք, թե ինչպես է Փաշինյանը հրաժարվել Արցախից․ ուրիշ ինչպե՞ս ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին․ Արսեն ԲաբայանԱռաջին նկարում #նիկոլ_մահաբերի անցյալ տարի այսօրվա ուղերձի եզրափակիչ մասն է: Երկրորդում՝ այսօրվա նույն առիթով ուղերձինը: Նկատեցի՞ք, թե ինչպես է նա հրաժարվել Արցախից: Ուրիշ ինչպե՞ս նա պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին:13:4730.04.22
-
Քաղաքական«Դիմադրություն» շարժման երթը հասել է ԷջմիածինԷջմիածնի հրապարակում արժանապատիվ հայրենակիցները դիմավորեցին «Դիմադրություն» շարժման Սարդարապատի խմբին:13:3330.04.22
-
ՔաղաքականԵրևանը սպասում է Բաքվի հստակեցումներին՝ ըստ ԱԽՔ-իՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի պաշտոնյաներին հորդորում է կոնկրետացնել, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:13:2030.04.22
-
ՔաղաքականԱրա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում․ Արտակ ԶաքարյանԱրա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ էսքան զոհեր, աղետներ, մահեր, անօրենություններ, կորուստներ, զրկանքներ ու խայտառակություններ բերելուց հետո, մի հատ էլ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում: Միշտ ասել եմ, քո ցինիզմն անգերազանցելի է: Միայն դու կարող ես կործանվող երկրի ոչ բարով վարչապետ լինես, ու մի ձեռքով կործանես, մյուսով` «ժողովրդավարությունից» խոսես: Չորս տարում արել ես այնպես, որ հայ ժողովրդի նոր ձեռքբերած տոների խորհուրդը կորել է: Հունվարի 28-ը, մայիսի 8-ը, սեպտեմբերի 2-ը, սեպտեմբերի 21-ը` ամբողջովին իմաստազրկել ես, հասկանում ե՞ս գոնե: Հիշի´ր, քանի դու վարչապետի պաշտոնն օկուպացրել ես, ու կործանում ես երկիրը` քաղաքացու միակ տոնը քեզանից ազատվելու օրն է լինելու:13:1030.04.22
-
ՀասարակականՓաշինյանի ծաղրանկարով հավերը հեռացվել են Հանրապետության հրապարակիցՆիկոլ Փաշինյանի ծաղրանկարով հավիկները Հանրապետության հրապարակում երկար չմնացին։ Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացիները հեռացրեցին Հանրապետության հրապարակում շրջող հավերին։ Իսկ թե ուր են տանում հավերին՝ հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները չհայտնեցին՝ հորդորելով դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը։12:5530.04.22
-
Քաղաքական«Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին«Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին։12:4330.04.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Ազատ է արձակվել հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանըն | 30.04.202212:3030.04.22
-
ՀասարակականԱԱԾ-ի աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան․ հայտարարությունԻ պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն։12:1530.04.22
-
ՔաղաքականՔաղաքացիները Փաշինյանի ծաղրանկարով հավեր են բերել Հանրապետության հրապարակԱկցիայի մասնակիցները հավեր էին բերել հրապարակ՝ վրաները Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը փակցրած։ «Պետք է հավերին բերման ենթարկեն, թող ենթարկեն», - ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։12:0530.04.22
-
Հասարակական2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում․ Արամ ՀովհաննիսյանԱյս՝ համառոտ նկարագրված երևույթի անունը քաղաքացիական հասարակություն էր։ Այն ձևավորվում էր շատ երկար տարիներ, բայց հիմնական բեղմնավորումը սկսվել էր 2008-ի շարժման ընթացքում, և ծանր ծնունդի արդյունքում այն լույս աշխարհ էր եկել մարտի 1-ին՝ Լեոյի փողոցում։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ այդ շերտը, ծագումնաբանորեն և աշխարհայացքով թուրքամետ էր, քանի որ ինչպես նշեցի, ծնունդ էր առել 2008-ի հարթակից, սակայն իր գոյության սկզբնական փուլում, հրապարակային մակարդակում, փորձում էր նաև առողջ տարրեր դրսևորել։ Թրքամետությունը պասիվ, ստվերային փուլում էր։ Սակայն հասունացմանը զուգահեռ, վերջին տարիներին «քաղաքացիական հասարակություն» կոչվողը բացահայտորեն վերածվեց քեմալականության կամ օրինակ՝ «Ենի Ազերբայջանի» հայկական քույր կազմակերպության։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում։ Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում Նիկոլի ավտոշարասյունը, ի դեպ, ՀՀ պատմության մեջ վատագույն, ամենասանձարձակ ավտոշարասյունը, վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և այդ կնոջ հետ իր մահկանացուն կնքեց նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, քանի որ դաժան վրաերթից հետո տեղական տարաբնույթ «ակծիվիստների» խոսուն լռությունը, իրականում, քաղհասարակության մահվան մանիֆեստն էր։ Այսպիսով, կարող ենք արձանագրել. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ծնվել է 2008թ-ին՝ Լեո փողոցում, ապրել է ստորաքարշ կյանքով և իր անփառունակ մահկանացուն է կնքել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ նույն տխրահռչակ փողոցում։11:5330.04.22
-
ԱրցախԱրցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Արտակ ԲեգլարյանԻ պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու հիշեցնեմ. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, գրում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու: Ի դեպ, այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում: Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում: Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա»:11:4230.04.22
-
ՀասարակականԵրբ կգա այն օրը,երբ Հայաստանի համար լույսը կբացվի առանց թրքածին իշխանության․ զոհված զինվորի մայրՄի քանի օր առաջ էր որ պադավատապեդ վարչափեդի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց կյանքով լի քաղաքացու և անօգնական թողեց ճանապարհին։Այսօր այդ մահաբերը շնորհավորում է քսղաքացու օրվա կապակցությաբ ու նշում,որ էսքան աղետների մեղավորը իրենք չեն։Մարդ ինչքան կարա չմարդ լինի,որ էսքանից հետո նորից խոսա,մարդ ով հասարակությանը բաժանել է մասերի և ովքեր կարող են արդարացնել այս չարիքի արարքները,ովքեր կարող են ամենավերջին բառերով վիրավորել սգավոր ծնողներին,էս չի ձեր բերած աղետը այ մահազդներ։Երբ կգա այն օրը,երբ Հայաստի համար լույսը կբացվի առանց ձեզ,առանց թրքածին իշխանության։Ես մենք պայքարում ենք այդ օրվա համար։Իսկ դու՞ գիտակից ՀԱՅ11:1830.04.22
-
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպքԱպրիլի 30-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Կատարվել է 2833 թեստավորում, առողջացել՝ 12 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 410 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։11:0730.04.22
-
ՔաղաքականՎրաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:11:0130.04.22
-
ՔաղաքականՎաղը համազգային հանրահավաքով սկսում ենք մեր պայքարի վճռական փուլը․ Իշխան ՍաղաթելյանՄայիսի 1, 16։00, Ֆրանսիայի հրապարակ Սիրելի հայրենակից, վաղը համազգային հանրահավաքով սկսում ենք մեր պայքարի վճռական փուլը։ Հաղթանակը մոտ է։ Դուրս արի փողոց, գործ ունենք անելու։10:5030.04.22